Մշակույթ

Կենդանի երգելու հրաման է ստացվել

25.02.2009

Ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզան Սիրունյանը տեղեկացրեց, որ երեկ իրենք Մշակույթի նախարարությունից հրահանգ են ստացել՝ թույլ չտալ դահլիճում «պլյուսային» ֆոնոգրամայի տակ երգել։ Այդ մասին հայտարարվել է բեմեր ունեցող բոլոր պետական ձեռնարկություններին։ «Այդ որոշումը մեր սրտով է»,- ասաց Ռ.Սիրունյանը, ով հաճախ է առնչվում փոփ-աստղերի ու նրանց կատարած «անկենդան», սկզբից մինչեւ վերջ ձայնագրված երգերի հետ, քանի որ շատ …

կարդալ ավելին

Օսկար 2009. «Միլիոնատիրոջգ» հաղթարշավն ավարտվեց

25.02.2009

Երեկ Ամերիկյան կինոակադեմիան 81-րդ անգամ շնորհեց կինոաշխարհում ամենահեղինակավոր մրցանակները` «Օսկարները»: Այս տարվա մրցանակաբաշխությունը կարելի է ռեկորդային համարել այն առումով, որ անակնկալներ գրեթե չեղան: Երեկոյի բացառիկ հաղթողը դարձավ անգլիացի Դենի Բոյլի մեծ աղմուկ հանած «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը, որն արժանացավ 8 «Օսկարի», այդ թվում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն երաժշտություն» անվանակարգերում: Հիշեցնենք, որ այս …

կարդալ ավելին

Սեփական ոճ ունես, ուրեմն ապրում ես

22.02.2009

Այս տարվա խոշոր կինոիրադարձություններից էր Վալերի Տոդորովսկու «Ստիլյագի» ֆիլմը, որը երաժշտական մյուզիքլների շատ հստակ կանոններով է ստեղծված, բայց ենթատեքստում ըմբոստ մանիֆեստ է թաքցնում: Ֆիլմի գործողությունները կատարվում են 1950-ականներին, այսինքն՝ այն տարիներին, երբ սոցիալիզմի կառուցումն արդեն իրականություն էր դարձել, ու բոլորովին նոր` խրոխտ ու միանման մտածող երիտասարդական խավ էր ձեւավորվել: Գորշ կոստյումներ հագած երիտասարդները, որոնք իրենց …

կարդալ ավելին

Մանկական գրքի տոն

22.02.2009

Երեւանի Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում բացվել է գրքերի երկօրյա տոնավաճառ-ցուցահանդես: Այդ գաղափարը պատկանում է մի քանի հրատարակչությունների, որոնք համատեղ ուժերով որոշել էին ներկայացնել վերջին տարիների իրենց արտադրանքը` միաժամանակ համագործակցության մեխանիզմներ մշակելով Հայաստանի մարզային գրադարանների հետ: Մանկական գրքերը, որոնք ներկայացնում էին «Անտարես», «Մաքմիլան», «Զանգակ», «Էդիտ պրինտ» հրատարակչությունները, վաճառվում էին 20 % զեղչով ու գունեղ փաթեթավորմամբ: Գնորդներին …

կարդալ ավելին

«Օսկարի» դժվարությունները

22.02.2009

«Օսկար» մրցանակաբաշխությունը կորցնում է իր գովազդատուներին: Հեռուստատեսային հեռարձակման ընթացքում հրաժարվել են իրենց գովազդը ցուցադրել «Ջեներալ Մոթորս» ավտոշինարարական հզոր ընկերությունը (որը վերջին 10 տարիների ընթացքում 106 մլն դոլարի գովազդ էր տեղադրել «Օսկարի» շոուի ցուցադրման ժամանակ) եւ օծանելիքի կոնցեռն «ԼգՕրեալը»: Ֆինանսական ճգնաժամը թույլ չի տալիս գումարներ ծախսել գովազդի վրա, հիմա տնտեսելու ժամանակն է: Այդ տհաճ իրականությանը դիմակայելու …

կարդալ ավելին

«Սուրբ երկրում մենք ունենք բազում սրբություններ»

20.02.2009

Հարցազրույց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Շահե քահանա Հայրապետյանի հետ – Վերջերս Արարատյան թեմը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Երուսաղեմի Սուրբ վայրերը: Ի՞նչ վայրեր եք այցելել, եւ երբվանի՞ց եւ ի՞նչ հաճախականությամբ է մեր եկեղեցին կազմակերպում ուխտագնացություններ: – Պարզ է, որ խորհրդային տարիներին` երկաթյա վարագույրի պատճառով, ուխտագնացություն տեղի չէր ունենում: Սակայն ետխորհրդային շրջանում …

կարդալ ավելին

«Լրագրողը պետք է իշխանություններից խելացի լինի»

20.02.2009

Ասում է լրագրող Մանանա Ասլամազյանը, ով այժմ աշխատում է Փարիզում` «Ինտերնյուզ-Եվրոպա» կազմակերպությունում ու տարբեր երկրների (Շրի Լանկա, Նեպալ, Զիմբաբվե, Բիրմա, Մալազիա եւ այլն) լրատվամիջոցների համար ավելի մոտ է դարձնում ինֆորմացիոն աղբյուրները, որոնք տարբեր պատճառներով փակ են կամ էլ դժվար հասանելի են: Մ. Ասլամազյանը վստահ է, որ ուսումնասիրելով հարեւանների փորձը, կարելի է գտնել սեփական երկիրն ավելի …

կարդալ ավելին

Թալանել են Դավիթ Քեոսայանի բնակարանը

20.02.2009

Երեկ առավոտյան Մոսկվայում կողոպտվել է ժողովրդականություն վայելող կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի ավագ եղբոր՝ Դավիթ Քեոսայանի՝ արվեստը գնահատողների շրջանում հայտնի «Բազար» արտ-ստուդիայի տնօրենի բնակարանը: Այդ մասին ՌԻԱ «Նովոստիին» հայտնել է Մոսկվայի Ներքին գործերի վարչության Տեղեկատվության վարչության ներկայացուցիչը: Նա նշել է, որ արտակարգ պատահարն առավոտյան ժամը 4-ին տեղի է ունեցել Երկրորդ մոսֆիլմյան նրբանցքի տներից մեկում: «Երեք անհայտ դիմակավորներ …

կարդալ ավելին

Նադեժդա Մանդելշտամ «Հիշողություններ»

20.02.2009

Մանդելշտամը Հայաստանում Մենք վերադարձանք Հայաստանից եւ ամենից առաջ փոխեցինք մեր ընկերուհու անունը: Բոլոր նախորդ անունները անհամ թվացին` Աննուշկա, Անյուտա, Աննա Անդրեեւնա: Վերջինը մնաց, իհարկե, միշտ: Նրանք ծանոթացել էին, երբ դեռ դեղնակտուց պատանիներ էին, իսկ նրանց սերնդում պատանյակները միմյանց անուն-հայրանունով էին դիմում: Բայց նոր անունը փակչեց նրան, ընդհուպ մինչեւ վերջին օրերը ես նրան այդ անունով էի …

կարդալ ավելին

Լատինաամերիկյան ֆիլմերը նոր շունչ են բերում եվրոպական կինո

17.02.2009

Բեռլինի միջազգային կինոփառատոնում լավագույն ֆիլմ է ճանաչվել Պերուում նկարահանված «Ափսոսանքի կաթը» ֆիլմը (ռեժիսոր Կյաուդիա Լյոսա), որը պատմում է բռնաբարության արդյունքում ծնված կնոջ ու մոր կաթի հետ ժառանգած վախի զգացումի մասին: Այդ տարօրինակ ֆիլմը յուրատեսակ գեղագիտությամբ է ստեղծվել, այն «լուռ» ու դանդաղ է, ֆիլմում երկխոսություններ գրեթե չկան, փոխարենը` չքողարկված ցավ կա: Մահը, կյանքն ու բռնությունը ֆիլմում …

կարդալ ավելին

«Թատրոնները տեղից շարժվել չեն ուզում»

17.02.2009

Մոսկվայում տեղի ունեցող ամենախոշոր ու հեղինակավոր ամենամյա թատերական ստուգատեսին՝ «Ոսկե դիմակին», մասնակցելու է նաեւ Հայաստանը։ «ՀայՖեստ» թատերական փառատոնը Մոսկվայում ներկայացնելու է Երեւանի Պետական տիկնիկային թատրոնը եւ Մանկական գեղագիտական կենտրոնին կից գործող «Փոքր թատրոնը»։ «ՀայՖեստի» նախագահ, դերասան ու պրոդյուսեր Արթուր Ղուկասյանն այդ թատրոնների ընտրությունը շատ պարզ է բացատրում. «Նրանք արձագանքեցին «Ոսկե դիմակի» առաջարկին։ Իսկ մյուս թատրոնները՝ …

կարդալ ավելին

Պետրոսյանը չի ցանկանում օգտագործված լինել

17.02.2009

Հումորիստ Եվգենի Պետրոսյանը դատական գործ է հարուցել ու արբանյակային հաղորդումներ հեռարձակող «DirecTV Group» ընկերությունից 10 մլն դոլար հատուցում է պահանջում։ Բանն այն է, որ ընկերությունը գովազդելով իր աշխատանքը՝ օգտագործել է Պետրոսյանի դիմանկարն ու նրան որպես «ազգային մշակույթի կուռք» է բնութագրել, նպատակ ունենալով ռուսական հաղորդումները գովազդել Նյու Յորքի ռուսախոս բնակչության շարքերում։ Պետրոսյանն ասել է, որ ինքը …

կարդալ ավելին

«Օսկարն»՝ առանց Գաբրիելի

17.02.2009

Հանրահայտ երգիչ Փիթեր Գաբրիելը հրաժարվել է մասնակցել «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ պատճառաբանելով, որ չի ցանկանում իր գրած երգն աղավաղել։ «Օսկարի» կազմակերպիչները «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգի մասնակիցներին երգը կատարելու համար ընդամենը 1 րոպե են հատկացրել, ինչը, ըստ Գաբրիելի՝ ստորացուցիչ է։ Նա «Վալլ-Ի» անիմացիոն ֆիլմում հնչող «Down to Earth» երաժշտական կոմպոզիցիայի հեղինակն է։ Այդ մուլտֆիլմը հաղթելու մեծ շանսեր ունի, …

կարդալ ավելին

Օրվա պարը կլինի վալսը

17.02.2009

Փետրվարի 19-ին տեղի կունենա պարահանդես, որը նվիրված կլինի Հովհաննես Թումանյանի 140-ամյակին: Այդ նախաձեռնությունը պատկանում է Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին, ով տեղեկացրեց, որ պարահանդեսին մասնակցելու են շատ անվանի մարդիկ ու պաշտոնյաներ` իրենց կանանցով: Օրվա պարը կլինի վալսը: Իսկ այնուհետ ծրագրում կլինեն համաժողովներ, տարբեր տոնական միջոցառումներ, որոնք Թումանյանի շնչով կլցնեն ողջ 2009 թվականը: Արդեն իսկ վաճառքում …

կարդալ ավելին

«Լուվրը» զարմացրեց բոլորին

17.02.2009

Փարիզի «Լուվր» թանգարանում մեկնարկել է «Մոնա Լիզայի հուղարկավորությունը» ցուցադրությունը, որի գաղափարը պատկանում է չինացի նկարիչ Յան Պեյ Մունգին։ Լեոնարդո դա Վինչիի հայտնի կտավի կողքին նա տեղադրել է հինգ հսկայական կտավներ, որոնց վրա պատկերել է ինքն իրեն, նաեւ՝ իր մահացած հորը, իսկ Մոնա Լիզային կրկնօրինակել է լաց լինելիս (նրա աչքերից արցունքներ են հորդում)։ Որոշ կտավների վրա …

կարդալ ավելին

Ֆիլմ ճգնաժամի մասին

17.02.2009

Հայտնի ամերիկացի վավերագրող Մայքլ Մուրը, ով մեծ աղմուկ հանած «Ֆարենհեյթ 9/11» ֆիլմի հեղինակն է, պատրաստվում է նկարահանել ֆիլմ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ու Ուոլ սթրիթի գաղտնի մեքենայությունների մասին։ Նա հայտարարել է, որ այժմ ուսումնասիրում է տնտեսական ճգնաժամի ակունքներն ու համարձակ ֆինանսիստների խորհուրդների կարիք ունի։ «Ինձ հարկավոր է մի մարդ, որը չի վախենա բացահայտել Ուոլ սթրիթի գաղտնիքները, …

կարդալ ավելին

Շեքսպիրը խթանում է հանցագործությունը

17.02.2009

Վիլյամ Շեքսպիրի ավանդույթները կրող լոնդոնյան «Գլոբուս» թատրոնը վերջերս լուրջ խնդիր է ունեցել քաղաքի Ոստիկանության հետ, որի ներկայացուցիչների կարծիքով` թատրոնի վերջին` «Ռոմեո եւ Ջուլիետ» բեմադրությունը վնասակար ազդեցություն է թողնում դեռահասների վրա` բռնություն ու դաժանություն քարոզելով: Եթե ժամանակակից լեզվով փոխակերպենք պիեսի սյուժեն, կստացվի, որ 16-րդ դարում գրված այդ ռոմանտիկ պիեսն իրականում ներկայացնում է երկու երիտասարդական թշնամական խմբավորումների …

կարդալ ավելին

Եվրոպան կլսի հայկական «Նոր պարը»

17.02.2009

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում Հայաստանը կներկայանա Մանե Հակոբյանի գրած «Նոր պար» երգով (գործիքավորումը՝ Արա Թորոսյանի, բառերը` Վարդան Զադոյանի ու Ավետ Բարսեղյանի): Աշխույժ պարային ռիթմերով համեմված, երկլեզու` հայերեն ու անգլերեն հնչող այդ երգը կկատարեն Ինգա եւ Անուշ Արշակյանները, որոնք հաղթող ճանաչվեցին նախընտրական մրցույթում՝ պրոֆեսիոնալ ժյուրիի ու շարքային հայաստանցիների «sms»-ների միջոցով կատարված ընտրության արդյունքում։ Ընդ որում՝ մասնակիցների …

կարդալ ավելին

«Թատրոն 2008-X»

17.02.2009

Երեկ Երեւանի Հովհ.Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնում մեկնարկել է «Թատրոն 2008-X» փառատոնը, որը նախաձեռնել են ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ Ազգային թատերական ստեղծագործական միավորումը: Փառատոնի բացումից հետո առաջինը հանդես է եկել Հ.Մալյանի անվան թատրոնը՝ «Պատմություններ գնացքում» ներկայացմամբ: Փառատոնին այս տարի մասնակցում են 16 թատրոններ ու թատերախմբեր մայրաքաղաքից, Գյումրիից, Վանաձորից: Նրանցից յուրաքանչյուրը հանդիսատեսին կներկայացնի 2008 թվականին արդեն …

կարդալ ավելին

Արվեստը՝ որպես հիշելու եւ հաշվետու լծակ

15.02.2009

ՀՀ Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է հանդիսավոր ու սիրուն միջոցառում, որը պետք է հանրությանը ցուցադրի, թե ինչ լավ բան է արվել մշակույթի ոլորտում անցյալ տարվա ընթացքում: Փետրվարի 13-14-ն անցկացվող «ART EXPO»-ն մեծ թվով արվեստի գործիչների ու մի քանի պաշտոնական անձանց էր հավաքել: Նկարիչների տան սրահում ստեղծվել էին մոտ 20 տաղավարներ, որտեղ ցուցադրվում էր մշակութային արտադրանքը (փառատոնային …

կարդալ ավելին