«Օսկար» մրցանակաբաշխությունը կորցնում է իր գովազդատուներին: Հեռուստատեսային հեռարձակման ընթացքում հրաժարվել են իրենց գովազդը ցուցադրել «Ջեներալ Մոթորս» ավտոշինարարական հզոր ընկերությունը (որը վերջին 10 տարիների ընթացքում 106 մլն դոլարի գովազդ էր տեղադրել «Օսկարի» շոուի ցուցադրման ժամանակ) եւ օծանելիքի կոնցեռն «ԼգՕրեալը»: Ֆինանսական ճգնաժամը թույլ չի տալիս գումարներ ծախսել գովազդի վրա, հիմա տնտեսելու ժամանակն է: Այդ տհաճ իրականությանը դիմակայելու համար Ամերիկյան Կինոակադեմիան որոշել է աննախադեպ քայլի դիմել եւ առաջին անգամ պատմության մեջ մրցանակաբաշխությունն ընդմիջել նոր կինոֆիլմերի գովազդով, ինչն արգելված էր 1950 թվականի որոշման համաձայն: Այս տարի յուրաքանչյուր խոշոր կինոընկերություն հնարավորություն կստանա մեկ ֆիլմի գովազդային հոլովակ ցուցադրել: