Ամեն առավոտ Երեւանի Ալեք Մանուկյան 5 հասցեում գտնվող երկու սենյականոց գրասենյակում իր աշխատանքն է սկսում «Ռադիո ջազը» (103,8fm) եւ ռադիոյի ջինգլների ձայն դերասան Արմեն Էլբակյանն, արդեն 2-րդ տարին անընդմեջ, ազդարարում է. «քաղաքը ջազ է լսում»: Ամեն առավոտ աշխատանքի է մեկնում 36-ամյա տնտեսագետ Գեւորգը, ով իր մեքենայում լսելով Արմեն Էլբակյանի խոսքերը, բարձրացնում է ռադիոընդունիչի ձայնը, որ …
կարդալ ավելինՏնտեսական ճգնաժամի պատճառով աշխատակիցների արձակումների ալիք է սկսվել ամերիկյան կինոարտադրության մեջ: «էն բի սի Յունիվերսալ» ընկերությունը, որը «Յունիվերսալ փիկչերզ» ստուդիայի սեփականատերն է, դեկտեմբերին կրճատել է 500 աշխատակիցների: «Վայակոմ ինկ» կորպորացիան, որին պատկանում է «Փարամաունտ» կինոստուդիան, արձակել է իր անձնակազմի 7 տոկոսին կամ 850 աշխատակիցների: Փորձագետները նշում են, որ առաջիկա շաբաթներին նույնը սպասվում է նաեւ «Ուոլտ …
կարդալ ավելինՀայաստանի Ազգային արխիվը 2009-ին նախատեսում է թվայնացնել 25 վավերագրական ֆիլմ: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, արդեն ձեռք է բերվել անհրաժեշտ ֆրանսիական սարքավորում, իրականացվում են փորձնական աշխատանքներ: Ֆրանսիացի մասնագետները ժամանել են Հայաստան եւ ծանոթացրել սարքավորման աշխատանքին: Ա. Վիրաբյանի խոսքով, առաջիկա 3 տարիներին կթվայնացվեն արխիվում պահվող բոլոր փաստավավերագրական ֆիլմերը: Ներկայումս թվայնացվում են գեղարվեստական …
կարդալ ավելին2008 թվականը մոտենում է իր ավարտին։ Այն բարդ տարի էր, հասարակական կյանքում ավելի շատ ցնցումներ ու կորուստներ եղան, քան ձեռքբերումներ ու հաղթանակներ։ Մի կողմ դնենք քաղաքական դաշտը՝ ընտրություններով ու հետապնդումներով հանդերձ, թողնենք նաեւ տնտեսական ոլորտում վերահաս ճգնաժամը։ Այն, ուզենք թե չուզենք՝ վրա է հասնելու, մնում է միայն դրանից գլուխ հանել։ Եկեք խոսենք մեր հաղթանակների մասին։ …
կարդալ ավելին«Արեւիկ» հրատարակությունը լույս է ընծայել Ասատուր Փաշայանի «Կավե սալիկներից մինչեւ թուղթ» գիրքը, ուր նկարագրված են մարդկությանը հայտնի բազմապիսի գրելանյութեր (կավե սալիկներ, քար, փայտ, ոսկոր, մոմ, արմավենու տերեւ, մետաղ, մետաքս, պապիրուս (պրտաթուղթ), մագաղաթ, թուղթ): Ըստ հեղինակի՝ մինչեւ թղթի ի հայտ գալը, մարդը շատ երկար ճանապարհ է անցել, որը հաղթահարելիս գիտական վիթխարի սխրանքներ է գործել՝ ստեղծելով տարաբնույթ …
կարդալ ավելին«Բարի ու սիրելի, նրբամիտ, ջերմ ու մարդասեր… Այսպիսին էր Գրացիան: Գրացիա Բաղդասարյանը»: Վերջերս լույս է տեսել ականավոր արվեստաբան-լրագրող Գրացիա Բաղդասարյանի (1934-1998) բազում գրվածքների սեղմ ընտրանին, ուր ամփոփված են նրա հուշագրությունները, հարցազրույցները, ուղեգրություններն ու թատերախոսությունները: Անչափ հետաքրքիր եւ ուսանելի են Գրացիա Բաղդասարյանի հուշագրությունները Լյուդմիլա Մոտալովայի, Պարույր Սեւակի մասին, հարցազրույցները մշակույթի գործիչների հետ, դիմանկարների շարքը: Դրանք դիպուկ, …
կարդալ ավելինՀՀ Մշակույթի նախարարությունը տարեսկզբին հայտարարել էր, որ այսուհետ մեծ ուշադրություն է դարձնելու մարզերին եւ «ապակենտրոնացնելու» է մայրաքաղաքում կենտրոնացած մշակույթը։ Բոլորին հայտնի է, որ շատ գյուղերում, մարզկենտրոններում ու փոքր քաղաքներում չեն պահպանվել խորհրդային տարիներին պարտադիր գոյություն ունեցող մշակույթի տները, որոնք միակ վայրերն էին, որտեղ կարելի էր ֆիլմ կամ ներկայացում դիտել, համերգ լսել կամ տարբեր մանկական խմբակներ …
կարդալ ավելինԲրոնզաձույլ, 3-մետրանոց Վիլյամ Սարոյանը կանգնեց մեր քաղաքի ամենագեղեցիկ` Մաշտոցի պողոտայի ու Մոսկովյան փողոցի խաչմերուկում: Սարոյանի վերարկուն ալեկոծվում է քամուց, բայց նրա ուսերն անսասան են: Սարոյանը զգաստ ու ամուր է կանգնած` ձեռքերն էլ անշարժ են, իսկ հայացքը ուղղված է դեպի հեռուները: Ընդհանրապես նրա կերպարը շատ խրոխտ է, իսկ արձանի ետին պլանում գրառում կա. «Փնտրիր բարին ամենուրեք»: …
կարդալ ավելինՆախօրեին Նկարիչների միության 669 անդամները ՆՄ նախագահ վերընտրեցին Կարեն Աղամյանին: Աղմկոտ ու սկզբունքային պայքար խոստացող ընտրությունները զարմանալիորեն վերածվեցին հանդարտ ու կանխորոշված ընտրությունների: Նախագահի երկու թեկնածուները` Արմեն Աթանյանն ու Ռոբերտ Այվազյանը, ինքնաբացարկ հայտարարեցին, եւ պայքարը ծավալվեց միայն Կ.Աղամյանի ու Հաղթանակ Շահումյանի միջեւ: Հ.Շահումյանը հանգիստ ընդունեց իր պարտությունը` գերադասելով չսրել առանց այդ էլ լարված մթնոլորտը: Ոմանք շնորհավորեցին …
կարդալ ավելինՍա կարող է կատակ թվալ, բայց մենք անմահ ենք: Ես այս մտքին հանգեցի հակառակ կողմից, մեկ էլ այն պատճառով, որ գիտեմ մեկ մահկանացուի: Հենց նա էլ հաղորդել է ինձ իր պատմությունը: Կամբրոնի փողոցի բիստրոյում` այնքան խմած, որ ողջ ճշմարտությունն ասելն իր համար ոչինչ չարժեր, թեեւ բիստրոյի տերը եւ վաճառականգնակի վաղեմի հաճախորդները կսկսեին այնպես փռթկալ, որ …
կարդալ ավելինԵրեւանում գտնվող գեղասահքի օլիմպիական, աշխարհի եռակի եւ Եվրոպայի հնգակի չեմպիոն, մենասահորդ, ռուսաստանցի Եվգենի Պլյուշչենկոն ուրախ է Երեւանում իր անվան գեղասահքի մարզադպրոց բացվելու համար, ինչը շատ մեծ ծավալի աշխատանք ու եռանդ է պահանջում: «Արմենպրեսի» հետ զրույցում նա նշել է, որ տեղյակ է ժամանակին Հայաստանի գեղասահորդների միջազգային հաջողությունների մասին, որ այս մարզաձեւը Հայաստանում սիրված է, եւ ժամանակին …
կարդալ ավելին– Պարո՛ն Թոփչյան, վերջին 17 տարիների մեր պատմությունը հարուստ է բազմաթիվ դրամատիկ եւ բախտորոշ իրադարձություններով, սակայն Ձեր ուշադրության կենտրոնում անցած ժամանակներն են: Մասնավորապես՝ «Եվ անգամ մահից հետո» վեպի հերոսը Ռուբեն Սեւակն էր, Ձեր վերջին գործը՝ «Բանկ Օտոմանը» եւս 1890-ականների իրադարձությունների մասին է: – Րաֆֆին էլ «անցած ժամանակների» մասին էր գրում, բայց նրա վեպերը մեր ազգային-ազատագրական …
կարդալ ավելինՍաքսոֆոնահար ու դիրիժոր Գեորգի Գարանյանն, արդեն 50 տարի է, ելույթներ է ունենում, ձայնագրություններ է անում ու տարբեր ջազային կոլեկտիվներ է ղեկավարում։ Խորհրդային Միությունում նրա անունը հայտնի էր բոլորին, քանի որ Գեորգի Գարանյանը ղեկավարում էր «Մելոդիա» նվագախումբը, որը նվագակցում էր գրեթե բոլոր խորհրդային ջազ եւ էստրադա կատարող երգիչներին։ «Մելոդիայի» հետ համատեղ՝ նա 12 վինիլային ձայնապնակ է …
կարդալ ավելինՆկարիչների Միության համագումարը, որը մեկնարկել էր երեկ եւ շարունակվելու է այսօր, աննախադեպ (այդ բառի ամենաբուն, այլ ոչ թե՝ սոսկ գովազդային իմաստով) ուշադրության էր արժանացել նկարիչների, քանդակագործների ու պատկերային արվեստով զբաղվող այլ մարդկանց շրջանակներում։ Հայտնի է, որ Միությունը հազարից ավելի անդամներ ունի, որոնց զգալի տոկոսը բնակվում ու ստեղծագործում է արտասահմանում։ Եվ եթե հաշվի առնենք, որ Ստանիսլավսկու …
կարդալ ավելինՖրանսիայում մի քանի խոշոր ջազային փառատոներ կան, որոնք հիմնականում անցկացվում են ծովափնյա քաղաքներում, իսկ Փարիզում այն միակն է։ Ամեն տարի ամառվա սկզբին Փարիզի պուրակները լցվում են բազմազգ կատարողների իմպրովիզացիաներով։ Այդ փառատոնի կազմակերպիչը «Enzo production» պրոդյուսերական ընկերությունն է, որի հիմնադիրները ֆրանսահայեր են։ Ընկերությունը ներկայացնող պրոդյուսեր Բերնար Գանիմյանը հաճախ է գալիս Հայաստան, ուսումնասիրում է մեր երաժշտական դաշտն …
կարդալ ավելին«Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը ձգձգվում է, քանի որ գործընթացն ընթանում է այնպես, որ սպանողն արդեն հայտնի է, իսկ թե ովքեր են եղել մտահղացողները` թող չբացահայտվի»,- երեկվա ասուլիսում նման կարծիք է հայտնել «Ակոսի» հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: «Ունենք ոճրագործ, ով խոստովանել է, թե ինքն է սպանել: Այս տեսակի արարքները մի քանի …
կարդալ ավելին«Մենք հայկական կամ քրդական երգեր ենք կատարում ոչ թե ձեզ, արաբներին, գնչուներին, վրացիներին կամ քրդերին դուր գալու ու հաճոյանալու համար, այլ` ինքներս մեզ համար: Մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու կարիք ունենք»,- ասում է համակրելի երիտասարդ թուրք երգչուհի Բուրջու Յուլուզը, ով Երեւանում է գտնվում «Քարտեշ թուրքուլար» երգչախմբի հետ ու պատրաստվում է մեր տարածաշրջանի երգերը ներկայացնել …
կարդալ ավելինՀայացքը Ահա կինո, որն ուժով եւ զսպվածությամբ, նրբագեղությամբ եւ խորությամբ արտահայտում է հայացքի անհրաժեշտությունն ու հայացքի օգտագործումը: Ոչ թե ներկայացուցչության հերթական պրոբլեմատիկան, ի հավելումն արդեն եղածների, որ, օրինակ, կարգով ուղենշում են կինոյի պատմությունը, այլ ավելի շուտ հայացքի ինչ-որ աքսիոմակարգ` կինեմատոգրաֆիկ հայացքի ակնհայտությունն ու որոշակիությունը, որ ուշադրությունը բեւեռում է առ աշխարհն ու նրա ճշմարտությունը: Այդպիսի կինոն …
կարդալ ավելինՀայտնի սերբ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել Հյուսիսային Օսեթիայի մասին: Այդ մասին նա պայմանավորվածություն է ձեռք բերել Մոսկվայում, որտեղ բանակցել է Հյուսիսային Օսեթիայի ներկայացուցիչների հետ: Սցենարի հիմք կհանդիսանան Փարիզում բնակվող օս լրագրողուհու հուշերը: Վրաստանն այդ նորությանը շատ կրքոտ է արձագանքել` ասելով, որ այդ ֆիլմն օբյեկտիվ չի լինի, ու Ցխինվալում տեղի ունեցած ռազմական …
կարդալ ավելինԵրեւանում անցկացվում է «Կինոն որպես երկխոսության եւ փոխըմբռնման միջոց» խորագիրը կրող երկրորդ սեմինարը, որին մասնակցում են հայ եւ թուրք կինոգործիչները: Սեմինարը միավորում ու խթանում է մեր երկու երկրների ներկայացուցիչների գործնական հանդիպումները: Հանդիպումներն իրականում միայն կինոնախագծեր քննարկելով չեն սահմանափակվում, քանի որ պատմական, քաղաքական ու հոգեբանական խնդիրների կծիկն այնքան խճճված է, որ կինոյի ոլորտից տեղափոխվում է քաղաքացիական …
կարդալ ավելին