Մշակույթ

Գողությունը պատահակա՞ն էր

28.01.2009

Երկու շաբաթ առաջ Նկարիչների միության նկարադարանից գողացված 7 նկարները դեռեւս չեն հայտնաբերվել: Նաեւ հայտնի չէ, թե ո՞վ է գողության կազմակերպիչը։ Ոստիկանությունն այժմ հարցաքննում է Նկարիչների միության պահակին ու նկարադարանի պատասխանատուին։ Այդ մասին մեզ հայտնեց միության նախագահ Կարեն Աղամյանը, ով նաեւ նշեց, թե գողության դրդապատճառներն իր համար անհասկանալի են։ «Գողացված են այնպիսի նկարիչների աշխատանքները, որոնց անունները …

կարդալ ավելին

Կարինե Ասիրյանն ազատ լողում է մյուզիքլի ալիքների մեջ

28.01.2009

Երաժշտական ներկայացման՝ մյուզիքլի ժանրը հզոր ալիքի նման ծածկել է Մոսկվան։ Արդեն մի քանի տարի է, ինչ իրար ետեւից թանկ բյուջեներով, հարուստ դեկորացիաներով ու «աստղային» կազմ ունեցող մյուզիքլներ են բեմադրվում այնտեղ։ Նրանցից առաջինները՝ «Մետրոն», «Նոտր Դամը», «Ռոմեո եւ Ջուլիետը» ռուսական պրոդյուսերները ձեռք էին բերում արդեն պատրաստի ֆորմայով, այսինքն՝ ֆրանսիացիների ու լեհերի ստեղծած ներկայացման կաղապարն ուղղակիորեն Մոսկվա …

կարդալ ավելին

Գրողները մաշվում են, բայց անմաշ տողեր լինում են

24.01.2009

Գրողը հասարակության մեջ միշտ յուրատեսակ ու արտոնյալ դիրք է զբաղեցրել, քանի որ խոսքն ու միտքը մեկտեղող է եղել, մարդկանց համար սպասելիքների բարոմետրի դեր է խաղացել: Պոետը միշտ էլ ավելին է եղել, քան պոետ: Ռուսների թեւավոր այդ խոսքն արդիական է եղել միշտ, մանավանդ` տոտալ գորշության պայմաններում: Այդպես եղել է, բայց հիմա այդպես չէ: Պատճառը շատ հստակ …

կարդալ ավելին

And the Oscar goes to…

24.01.2009

«Օսկարի» հավակնորդների ցուցակն արդեն հրապարակված է: Դեւիդ Ֆինչերի «Բենջամին Բատոնի հանելուկային պատմությունը» ժապավենը ներկայացված է 13 անվանակարգում, Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» դրաման` 10-ում, իսկ Գաս Վան Սենտի «Հարվի Միլկը»` 8 անվանակարգում: Վերոնշյալ ֆիլմերից բացի, տարվա լավագույն ֆիլմ կարող են ճանաչվել «Ֆրոստն ընդդեմ Նիքսոնի» եւ «Ընթերցողը» ժապավենները: Նկատենք, որ 10 եւ ավելի «Օսկարի» հավակնորդ լինելը կինոաշխարհում …

կարդալ ավելին

Գիր գրելը

24.01.2009

– Ո՞վ է գրողը: Բանաստեղծի մասին ասում են, թե նա Աստծո քարտուղարն է: Կարո՞ղ ենք նույնը կրկնել արձակագրի պարագայում: Ինչո՞վ է զբաղված գրողը: Ամբողջ կյանքում գրել… գրել… Եթե ընդունենք, որ յուրաքանչյուր մարդու կյանքի ողջ տեւողության ընթացքում կատարած յուրաքանչյուր ֆիզիկական կամ մտավոր շարժում ճշմարտություն հայտնագործելու ճիգ ու մղում է, ապա գրողի ինչի՞ն է պետք անընդհատ նույն …

կարդալ ավելին

«Բարձրացել ենք, երբ գերխնդիր ենք ունեցել»

24.01.2009

Բեմադրիչ ու թատերագիր Խաչիկ Չալիկյանը «հարմարավետ» անձ չէ մեր իրականության մեջ, որտեղ կոմպրոմիսներն ու կեղծիքը գերակշռում են, որտեղ զարմանալի տարօրինակ մշակութային «սանդղակներ» են գծվում, որտեղ վարկանիշներ են ստեղծվում ու ամենաբարձր ամբիոններից հայտարարվում, որ մենք մշակութային լավ ծրագրեր ենք կյանքի կոչում։ Խ. Չալիկյանը դուրս է մնում բոլոր ցուցակներից ու սանդղակներից այն պատճառով, որ բեմական արվեստի պրոֆեսիոնալ …

կարդալ ավելին

Հին անուններ

24.01.2009

«Եվրատեսիլ 2009» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող մասնակցի անունը պարզ կդառնա փետրվարի 14-ին: Մինչեւ փետրվարի 7-ը Հայաստանի երգիչները կարող են հայտ ներկայացնել մրցույթին մասնակցելու համար, ովքեր իրենց երգով կներկայանան հեռուստադիտողներին փետրվարի 14-ին: Արդեն մասնակցության հայտ են ներկայացրել Արամեն, Մհերը, Ինգա եւ Անուշ Արշակյանները, Տիգրան Պետրոսյանը: Այդ օրը sms-ների եւ հեռախոսազանգերի միջոցով հեռուստադիտողների, ինչպես նաեւ ժյուրիի …

կարդալ ավելին

Նաեւ Մոսկվայում

24.01.2009

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզի Ծովային թանգարանում ներկայացված աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու աշխատանքների «Ծովի պոեզիան» ցուցադրությունը կներկայացվի նաեւ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի խորհրդական Շահեն Խաչատրյանը, ըստ որի՝ Փարիզի Ծովային թանգարանում ավելի քան չորս ամիս տեւած ցուցադրությունը մեծ հետաքրքրություն էր առաջացրել բազմահազար այցելուների շրջանում: Հ.Այվազովսկու մասին …

կարդալ ավելին

«Օբաման ուսանողության տարիներից իմացել էցեղասպանության մասին»

24.01.2009

Ասում է Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան, հայագետ, իրավաբանության եւ փիլիսոփայության դոկտոր Թոմ Սամուելյանը, ով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ սովորել է Հարվարդի համալսարանում: – Շատ հայեր հեռանում են հայրենիքից: Դուք վերադարձել եք: Գտե՞լ եք այն Հայաստանը, որ իր տեսիլքներում ունի ամեն հայ սփյուռքում: – Որոշ չափով: Քանի որ սովորել էի ԵՊՀ-ում եւ աշխատել …

կարդալ ավելին

Ֆոտոհույզոր՝ զրոյացված վիճակում

24.01.2009

Ֆրանսիացի լուսանկարիչ Ռաջակ Օհանյանը մեծ կենսափորձ ու լուսանկարչական հարուստ հավաքածու ունի։ Նա իր առաջին լուսանկարներն արել է 55 տարի առաջ, եւ կարծես ինքն էլ դարի հետ փոխվել, տրանսֆորմացվել ու դարի ուրույն ձեռագիր է ստեղծել։ Նրա ստեղծագործության առանցքը պորտրետներն են։ Թեեւ «պորտրետ» բառը նա շատ ավելի լայն է կիրառում եւ ստեղծելով կոնցեպտուալ պատկերաշարեր՝ փորձում է, ինչպես …

կարդալ ավելին

Եվս 5 րոպե

24.01.2009

«Սասունցի Դավիթ» մուլտֆիլմի նկարահանման հիմնական աշխատանքներն ավարտվել են. բոլոր 8 մասերը պատրաստ են: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, անհրաժեշտություն կա անդրադառնալ առաջին 3 սերիաներին՝ որովհետեւ որակական առումով դրանք չեն համապատասխանում մյուսներին: Մուլտֆիլմի նկարահանումները սկսվել են 2002-ին: Գ. Գեւորգյանի խոսքով, քանի որ ժամանակին զուգընթաց զարգացել է տեխնոլոգիան, …

կարդալ ավելին

Մշակույթը ոչ միայն ապրանք է, այլեւ ազգային արժանապատվություն

17.01.2009

Տնտեսական մեծ ճգնաժամերի ժամանակ կտրուկ բարձրանում է մշակույթի գինը, քանզի ի՞նչը կարող է ավելի հաստատուն գին ունենալ, քան արվեստը: Բայց պետք է հիշել եւ այն, որ մշակույթը, ինչպես թանկարժեք զարդը, հագուստի վրա հագցնում են ամենավերջում, իսկ հանում են ամենասկզբում: Ելնելով այս ամենից` ես ազգային մշակույթը դիտարկում եմ իբրեւ մեր ազգային ինքնագիտակցության կարեւոր վեկտոր: Այսօր Հայաստանում …

կարդալ ավելին

Մշտապես կիսատ ու մշտապես անավարտ վեպը

17.01.2009

Չգիտեմ՝ «Երեւան հյուրանոց» պոեմից հետո քանի նոր մարդ ճանաչեց Արմեն Շեկոյանին, բայց փոխարենը` շատերն իմացան, թե ովքեր էին մինչ այդ պոեմը ճանաչում նրան: Չեմ հաշվել ճանաչողների թիվը, բայց կասկածում եմ, որ անվերջ թվացող մարդահամարի այդ ցանկում է թաքնված իր կյանքը «անավարտ վեպի» հղացքով գրականություն դարձնելու Շեկոյանի արկածախնդրությունը: Գրականագետների ձեռամբ կնքված «արդի հայ թերթոն վեպը» չի …

կարդալ ավելին

Ծիծաղի ու վիրավորանքի սահմանագծին

17.01.2009

Կարծրատիպերը փշրելը հաճելի գործ է, սակայն ոչ միշտ՝ անվտանգ։ Կարծրատիպային սիմվոլները արվեստի միջոցով ներկայացնելու վերջին՝ շատ աղմկալի փորձը, որը տեղի է ունեցել Եվրոպայում, ոչ միայն չի ընդունվել հասարակության կողմից, այլեւ՝ լուրջ պրոբլեմ է առաջացրել նախագծի հեղինակ, չեխ նկարիչ Դավիդ Չերնայի համար։ Չեխիան, որը ստանձնել է Եվրամիության նախագահությունը, Բրյուսելում ներկայացրել է «Կարծրատիպերի խճանկար» ինստալյացիան, որտեղ ամեն …

կարդալ ավելին

Օպերացիա «ի»

17.01.2009

Երեկ հայտնի դարձավ, որ գողություն է տեղի ունեցել Նկարիչների միության նկարադարանից, որտեղից մի քանի կտավներ են առեւանգվել։ Նշվում է 7 թիվը։ Թե ո՞ր հեղինակների գործերն են գողացվել՝ հայտնի չէ։ Հայտնի չէ նաեւ՝ թե կտավների հետ մեկտեղ՝ ինչպիսի՞ փաստաթղթեր են անհետացել։ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանն այժմ բացակայում է քաղաքից` Գերմանիայում է։ Այդ պատճառով էլ մենք …

կարդալ ավելին

Մ.Մ. Բախտին «Ֆրանսուա Ռաբլեի ստեղծագործությունը եւ միջնադարի ու վերածննդի ժողովրդական մշակույթը»

17.01.2009

Ծիծաղի ժողովրդական մշակույթի բոլոր դրսեւորումներն ու արտահայտությունները իրենց բնույթով կարելի է ստորաբաժանել երեք հիմնական ձեւերի. 1. Ծիծաղական-հանդիսադիր ձեւերը (կառնավալային տիպի տոնակատարությունները, զանազան հրապարակային-ծիծաղական գործողություններ եւ այլն): 2. Բառային ծիծաղական տարբեր տեսակի (այդ թվում` ծաղրերգական) ստեղծագործությունները՝ բանավոր եւ գրավոր, լատիներեն եւ ժողովրդական բարբառներով: 3. Անկաշկանդ-հրապարակային խոսքի զանազան ձեւերն ու ժանրերը (հիշոցները, Աստծո անունով երդվելը, ուխտը, ժողովրդական …

կարդալ ավելին

Թանգարաններ առանց վճարների

17.01.2009

Այս տարվա ապրիլի 4-ից Ֆրանսիայի թանգարաններն անվճար կլինեն 25-ից ցածր բոլոր այցելուների համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին՝ Գարի դեպարտամենտում ելույթ ունենալով մշակույթի հիմնարկությունների ղեկավարների առջեւ: Այս միջոցները կվերաբերեն մոտավորապես հարյուր ազգային հուշարձանների: Մասնավորապես, մշակույթը գնահատող երիտասարդները եւ բոլոր ուսումնական հաստատությունների ուսուցիչներն ու դասախոսները հնարավորություն կստանան անվճար այցելելու Պանթեոն, Հաղթակամար, Մոն Սեն …

կարդալ ավելին

«Միլիոնատիրոջ» հաղթարշավը

14.01.2009

Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիան երեկ շնորհեց կինոաշխարհում իր հեղինակավոր մրցանակները` «Ոսկե գլոբուսները»: Մրցանակաբաշխության բացառիկ հաղթող ճանաչվեց Դենի Բոյլի «Միլիոնատերը ետնախորշից» ժապավենը. այն լավագույնը ճանաչվեց բոլոր 4 անվանակարգերում, որոնցում ներկայացված էր` լավագույն ֆիլմ (դրամա), ռեժիսոր, սցենար, երաժշտություն: Նշենք, որ այս ֆիլմը, որն իսկապես վերջին տարիների ընթացքում համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկն է, արդեն հասցրել էր տարբեր …

կարդալ ավելին

Միայն փաստերով ու նոր կադրերով

14.01.2009

2009 թվականը ՀՀ Մշակույթի նախարարությունը սկսեց հանդիսավոր միջոցառումով, որը կոչված էր գերատեսչության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների կապերն ավելի սերտ ու բարի դարձնելու։ «Ես անսահմանափակ ժամանակ ունեմ ու պատրաստ եմ ձեզ հուզող բոլոր հարցերին պատասխանել»,- ասաց նախարար Հասմիկ Պողոսյանը Հովհաննես Թումանյանի թանգարանի սրահում, որտեղ իր բազմապիսի օգնականների ներկայությամբ ամփոփեց անցյալ տարվա նախարարության գործունեությունը, մրցանակներ եւ պատվոգրեր հանձնեց …

կարդալ ավելին

Ադրբեջանական ռոք` ակումբային ու խանդավառ

24.12.2008

Փոքր դահլիճում ծխախոտի սարսափելի ծուխ է կանգնած, այստեղ-այնտեղ երեւում են հրեշտակների թեւիկներ ու սատանայի կոտոշներ, իսկ ձայների աղմուկը համարյա խլացնում է առանց այն էլ բարձր երաժշտությունը: Սա ոչ թե մղձավանջ է կամ զգայախաբություն, այլ ընդամենը Հելոուինի տոնին նվիրված երեկույթ` Բաքվի ակումբներից մեկում: Այսօր ակումբում ոչ թե սովորական երիտասարդներ են, այլ իսկական ռոք երաժշտության սիրահարներ: Քուրտ …

կարդալ ավելին