Մուտքը՝ հետեւի կողմից

14/02/2009

«Oսկար» մրցանակաբաշխության կազմակերպիչները դիմել են 2008-ի անվանակարգերում ներկայացված հայտնի դերասաններին եւ դերասանուհիներին, որպեսզի նրանք ավանդական կարմիր գորգի վրայով անցնելու փոխարեն՝ օգտվեն «Կոդակ» թատրոնի ետնամուտքից: Ըստ «LA Times» հանդեսի, կազմակերպիչներն այս քայլին են գնացել այն հանգամանքի համար, քանի որ մի քանի տարի է՝ մրցանակաբաշխությունը կորցնում է հեռուստադիտողների, եւ այս կերպ կազմակերպիչները հույս ունեն, որ կարող են բարձրացնել երեկոյի վարկանիշը:

Նրանք կարծում են, որ իրենց կումիրներին կարմիր գորգի վրայով անցնելիս չտեսնելու դեպքում երկրպագուները կդիտեն շոուն եւ կտեսնեն, թե ինչպես են իրենց սիրելի դերասան-դերասանուհիները ստանում մրցանակները: Կինոակադեմիայի պաշտոնական ներկայացուցիչ Լեսլի Անգերը հերքել է` ասելով, որ չի ընդունել այն ենթադրությունը, որ նախաձեռնությունը մրցանակաբաշխության հիմնադիրներինն է, բայց տեղեկացրել է. «Մի քանի պերսոնաժների մրցանակաբաշխությանը հայտնվելը կլինի իսկական սյուրպրիզ հանդիսականների համար»: Ավելի վաղ Կինոակադեմիայի նախագահ Սիդ Գեյնիսը նույնպես վստահեցրել էր, որ կլինեն անակնկալներ եւ փոփոխություններ: