Ազնավուրը` Լոսո՞ւմ

07/02/2009

Շառլ Ազնավուրը, ով առաջիկայում կդառնա Հայաստանի Հանրապետության դեսպանը Շվեյցարիայում, այս տարվա մայիսի 22-ին իր 85-ամյակը կնշի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Նման տեղեկատվություն է տարածել ֆրանսիական «lexpresse.fr» գործակալությունը: Ըստ աղբյուրի, հանրահայտ երգիչը մտադիր է բնակություն հաստատել Լոս Անջելեսում, որտեղ տեղի կունենա նրա նոր սկավառակի ձայնագրությունը: Շառլ Ազնավուրի նոր սկավառակը կկոչվի՝ «Jazznavour 2»: Ըստ որոշ կարծիքների, Բրոդվեյի պրոդյուսերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ազնավուրի «Թուլուզ Լոտրեկ» երաժշտական կատակերգության նկատմամբ, որը ստեղծվել է 2000-ին Լոնդոնում եւ արժանացել անգլիացի մասնագետների քննադատությանը: Ըստ որոշ տեղեկությունների, «Թուլուզ Լոտրեկը» Բրոդվեյում կարող է վերանվանվել «Կեցցե կյանքը», ինչը հանրահայտ նկարիչ Թուլուզ Լոտրեկի սիրած արտահայտություններից էր: