Հատուկ միջոցառում

31/01/2009

ՀՀ Մշակույթի նախարարությունը 6 մլն 320,8 դրամ է ստացել կառավարության 2009 թվականի պահուստային ֆոնդից` դիրիժոր Հովհաննես Չեքիջյանի 80-ամյա հոբելյանն անցկացնելու համար: Այդ գումարը պետք է հատկացվի Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբին, որն, արդեն մոտ 45 տարի է, ղեկավարում է ՀՀ ժողովրդական արտիստ Հ.Չեքիջյանը: Մշակույթի նախարար Հ.Պողոսյանը հայտնեց, որ արդեն ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է զբաղվի տոնական միջոցառումների կազմակերպմամբ: