Վաստակավորները

28/11/2008

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի 40-ամյակի կապակցությամբ, թատերական արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար՝ թատրոնի դերասանուհի Հայկուհի Խուդավերդյանին եւ դերասան Կարպիս Շամալյանին Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստի պատվավոր կոչում շնորհելու մասին: Այդ մասին տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից։