Մշակույթ

Հերթական մրցանակակիրները

10.10.2008

Քիմիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակին են արժանացել մեկ ճապոնացի եւ երկու ամերիկացի գիտնականներ: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան երեկ Ստոկհոլմում հայտարարել է, որ ճապոնացի Օսամու Շիմոմուրային, ամերիկացիներ Մարտին Չալֆիին եւ Ռոջեր Ցիենին մրցանակը շնորհվել է «կանաչ ֆլուորեսցենտ պրոտեին» կոչվող նյութի բացահայտման համար: Այս աշխատանքն օգնել է գիտնականներին՝ հետազոտել քաղցկեղային բջիջների տարածումը:

կարդալ ավելին

Իմ փոքրիկ նվերը Երեւանին

10.10.2008

Նկարիչ, դիզայներ Արեւիկ Պետրոսյանը հետաքրքիր ու էքսցենտրիկ մարդ է: Նրա մշտական կենսուրախությունը մարդկանց ստիպում է վերանայել կյանքի յուրաքանչյուր օրն ու յուրաքանչյուր լուսաբացը դիմավորել սիրո, խաղաղության զգացումներով: Ընդհանրապես նա ամեն ինչ անում է ժպիտով. մեր քաղաքում կատարվող զավեշտական ու հիասթափեցնող պատմությունները ներկայացնում է ժպիտով: Նույն ժպիտով էլ բարեգործություններ է անում եւ ժամանակ առ ժամանակ իր նկարների …

կարդալ ավելին

Մանկապատանեկան ֆիլմերի փառատոն Երեւանում

10.10.2008

Երեւանում հոկտեմբերի 16-20-ը կանցկացվի Մանկապատանեկան ֆիլմերի չորրորդ միջազգային փառատոնը: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Կինոյի եւ հեռուստատեսության զարգացման հայկական հիմնադրամ երեխաների եւ պատանիների համար «Ռոլան Բիկովից», փառատոնի նպատակն է՝ պատանի հանդիսատեսին ներկայացնել պրոֆեսիոնալ բարձրակարգ կինոնկարներ, ինչպես նաեւ՝ հաստատել շփումներ, ապահովել փորձի ու մտքերի փոխանակում հայ եւ արտերկրի կինեմատոգրաֆիստների միջեւ: Փառատոնի ծրագրի շրջանակներում ներկայացվելու է 48 ֆիլմ …

կարդալ ավելին

«Ոսկե խցիկ-300»-ը` Շահնազարովին

10.10.2008

Համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած վաստակի համար «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն եւ բեմադրիչ Կարեն Շահնազարովն արժանացել է «Ոսկե խցիկ-300» հատուկ մրցանակին: Մրցանակը հանձնվել է «Մանակի եղբայրներ» 29-րդ միջազգային օպերատորական կինոփառատոնում, որն ավարտվել է Մակեդոնիայում: Այս կինոհամաժողովը, որն իր անվանումը ստացել է Յանակի եւ Միլտոն Մանակի եղբայրների՝ Մակեդոնիայի առաջին կինոստուդիայի հիմնադիրների պատվին, առաջին անգամ տեղի է ունեցել 1979թ.: …

կարդալ ավելին

«Եթե չես զարգանում, մահանում ես»

10.10.2008

Պրոդյուսեր, կինոռեժիսոր Բորիս Հայրապետյանը Մոսկվայում իր անկախ կինոընկերությունն ունի ու շատ լավ գիտակցում է, որ կինոն առաջին հերթին բիզնես է, իսկ ամենամնայուն ու ցայտուն արվեստի տեսակն օպերան է, որը, տարբեր արվեստների սինթեզ լինելու հետ մեկտեղ, ցույց է տալիս հասարակության ինքնազգացողությունը: Նա նաեւ օպերային ներկայացումների բեմադրիչ է: Երեւանի Օպերային թատրոնի բեմում նրա բեմադրած «Նորմա» օպերան այժմ …

կարդալ ավելին

Պատկերապատում. ակտուալ ու գերակա արվեստ

10.10.2008

Երբ պետությունը կամ մասնավոր ձեռներեցն ուժերի եւ գումարների ներդրման ոլորտ է փնտրում, անկասկած, փորձում է հաշվարկել ամենահեռանկարայինը: Մշակույթի մասին խոսելիս ու այդտեղ հեռանկարներ փնտրելիս, կարելի է նկատել, որ կա մի ոլորտ, որը շատ լավ զուգակցում է արվեստը, կոմերցիան ու դաստիարակչական գործոնը: Իսկ դրանից ավելի ազդեցիկ ի՞նչ կարող է լինել: Խոսքը գրաֆիկական վեպերի, կամ, ինչպես արդեն …

կարդալ ավելին

«Հեյ, ո՞վ կա այդտեղ»

09.10.2008

Երեւանի պետական երաժշտական թատրոնում հոկտեմբերի 8-ին եւ 10-ին կկայանա կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» կամերային օպերայի պրեմիերան: Նա աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի հիման վրա գրված օպերան ավարտել է դեռեւս 1982 թվականին: 1987-ին՝ Կիեւում, իսկ 1992 եւ 1998 թթ.՝ Երեւանում կատարվել է օպերայի համերգային տարբերակը: Օպերայի բեմադրող ռեժիսորն է Դավիթ Հակոբյանը, իսկ …

կարդալ ավելին

Պուգաչովան շնորհավորել է Օրբելյանին

09.10.2008

Երեւանում նշվել է կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանի 80-ամյակը: «Չհավատաք, որ ես ութսուն տարեկան եմ, պարզապես, երբ ինձ զանգահարեցին ու հարցրին տարիքս, ասացի՝ հիսուն, բայց հարցնողները շփոթեցին՝ կարծելով, թե ասացի՝ ութսուն»,- Հայաստանում անցկացվող ջազի 70-ամյակի ծրագրի շրջանակներում Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ծննդյան 80 եւ արտիստական գործունեության 65-ամյակներին նվիրված երեկոն այս խոսքերով է …

կարդալ ավելին

Տեսան, «եփեցին», վերափոխեցին

09.10.2008

«ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնը Երեւանում մեկնարկեց արդեն 6-րդ անգամ, եւ յուրահատուկ ավանդույթի համաձայն` այն երկու տեսակի բացում ազդարարեց. մեկը` պաշտոնական, իսկ մյուսը` դեմոկրատական, այսինքն` ուրախ եւ աշխույժ: «ՀայՖեստ» փառատոնն ընդհանրապես շատ նման է իր հիմնադրին՝ փառատոնի նախագահ, դերասան Արթուր Ղուկասյանին, այն շատ շարժուն ու բազմադիմակ է: Թատրոնն ի սկզբանե ծագել է որպես աղմկալի ու գունեղ …

կարդալ ավելին

Առաջին մրցանակակիրները

08.10.2008

Ֆիզիոլոգիայի եւ բժշկության բնագավառում 2008 թ. Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել Հարոլդ Ցուրհաուզենը, Ֆրանսուա Բարրե Սինուսին եւ Լյուկ Մոնտանիեն: Այդ մասին երեկ Ստոկհոլմում հայտնել է Կարոլինյան ինստիտուտին առընթեր Նոբելյան կոմիտեն: Առաջիկա օրերին հայտնի կդառնան դափնեկիրների անունները նաեւ մյուս բնագավառներում: Այսօր Շվեդիայի մայրաքաղաքում կհայտարարվի կոմիտեի որոշումը ֆիզիկայի, հոկտեմբերի 8-ին՝ քիմիայի, հոկտեմբերի 9-ին՝ գրականության վերաբերյալ: Հոկտեմբերի 13-ին …

կարդալ ավելին

Միրոսլավ Կրլեժա (1893-1981)

08.10.2008

Ինչպես ժամանակին գրում էր Դանիլո Կիշին նվիրված իր էսսեում սերբ գրող Ալեշ Դեբելյակը, Բալկանները ոչ միայն լեռնային թերակղզի է Եվրոպայի հարավ-արեւմուտքում, որը չունի բնական սահմաններ Արեւմտյան Եվրոպայի հետ, եւ կրում է մի անուն, որը նրան հարմարեցրել էր գերմանացի աշխարհագրագետ Ավգուստ Ցոյնեն`աշխարհագրական գիտության հիմնադիրներից մեկը, ով իր հերթին հետեւում էր թուրք քարտեզագրի նենգաձեւված գրառումներին: Ինչեւէ, վերջին …

կարդալ ավելին

Ժորժ Բատայ «Մորիս Բլանշո»

06.10.2008

Մորիս Բլանշոյին չի կարելի դասել ամենաշատ ընթերցվող ֆրանսիացի գրողների շարքում: Ժամանակակից գրականության որոշ գիտակներ պատրաստ են ճանաչելու նրան, որպես մեր ժամանակի երեւելի գրաքննադատ, եւ սա ամենաշատն է, որ կարելի է ասել Բլանշոյի փառքի մասին: Նրա վեպերն ընթերցողին վհատեցնում են, բայց ամենակարեւորը, նրա ստեղծագործության հենց իմաստը` ինչպես վիպական, այնպես էլ քննադատական մասով, մնում է, այսպես ասած, …

կարդալ ավելին

Ժան Լյուկ Նանսի «Բլանշոյի ընկերակցությամբ»

06.10.2008

Գրականության (եւ ընդհանրապես արվեստի) առումով մեր դարին ի սկզբանե ներհատուկ է վիթխարի ավյունը, ամենաիսկական ապստամբությունը` հաճախ, ի դեպ, ընդվզման, տապալման, հեղափոխության ձեւ առնող, հազիվ կանխատեսելի, սակայն, այդուհանդերձ, ցանկալի հնարավորությունն ավելին ասելու, քան խոսվում է, նկարագրել անհնարինը, նշանակության ծածկագրությունը, որը կընդգրկեր աննշմարն ու աննշանակալիցը, անհիշելին եւ անգիտակցականը, անարտաբերելին եւ անհայտը: Խոսքն, ի վերջո, նաեւ այն մասին …

կարդալ ավելին

Մորիս Բլանշո «Թարգմանության մասին»

06.10.2008

Արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, թե որքանով ենք մենք պարտական թարգմանիչներին, եւ առավել եւս՝ թարգմանությանը: Վստահ չեմ: Սակայն, երբ մենք նույնիսկ շնորհակալ ենք լինում մարդկանց, որ խիզախորեն չեն ընկրկում հանելուկի առաջ, ինչը հենց թարգմանության խնդիրն է. երբ մենք հեռվանց ողջունում ենք նրանց, որպես մեր մշակույթի աննշմար վարպետների. հետեւելով նրանց եւ ենթարկվելով նրանց ջանքին, մեր երախտագիտությունն անլսելի …

կարդալ ավելին

Կայացել է Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի պրեմիերան

02.10.2008

Համբուրգի կինոփառատոնում կայացել է կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Երկրպագություն» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմի ցուցադրությունից առաջ կինոռեժիսորը Միջազգային կինոակադեմիայի նախագահ, աշխարհահռչակ կինոռեժիսոր Վիմ Վենդերսի կողմից պարգեւատրվել է Ք. Դուգլասի մրցանակով: Նշենք, որ «Երկրպագություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան Կաննի միջազգային կիոնփառատոնում արժանացել էր էկումենիկ ժյուրիի մրցանակին:

կարդալ ավելին

Վարդան Մամիկոնյանը` հայկական համայնքներում

02.10.2008

Ֆրանսահայ հայտնի դաշնակահար Վարդան Մամիկոնյանը հոկտեմբերի 4-6-ը բարեգործական համերգներով հանդես կգա Բեյրութի, Սիրիայի եւ Հալեպի հայկական համայնքների առջեւ: Համերգի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Գերմանիայի տեղական մարմինն՝ ի դեմս ատենապետ Ժիլբերտ Մոմջյանի: Համերգից ստացված հասույթը կուղղվի տեղի հայ համայնքների աջակցմանը: Բարեգործական համերգաշարից հետո Վարդան Մամիկոնյանը կայցելի Երեւան` մասնակցելու դասական երաժշտության փառատոնին: Դաշնակահարն ուսանել …

կարդալ ավելին

21-րդ դարում ֆիլմի գրաքննություն

02.10.2008

Հարգելի պարոն Գեւորգյանց Վերջին օրերին մամուլում եւ հեռուստաալիքներով Դուք հայտարարություններ եք արել ս.թ. մայիսին պետական պատվերով նկարահանված «Սարդարապատ» 39-րոպեանոց վավերագրական ֆիլմիս կապակցությամբ, հատկապես շեշտելով դրա մեջ իբրեւ թե տեղ գտած պատմության խեղաթյուրումներն ու ինձ իբրեւ թե վճարված 12 հազար դոլարի գումարը: Բացի դա, Դուք պետական պաշտոնյայի դիրքերից միջամտել ու խափանել եք «Մոսկվա» կինոթատրոնում ս.թ. սեպտեմբերի …

կարդալ ավելին

«Մի քիչ ժանգոտել ենք, պետք է փայլ ավելացնենք»

02.10.2008

Նկարիչ Ժան Ղազանչյանը շատ յուրահատուկ ու անհանգիստ մարդ է, էներգիան ուղղակի հորդում է նրանից: Նա կարծես ամեն վայրկյան պատրաստ է փոխվել ու փոխել իրեն շրջապատող աշխարհը: Նա իր էությամբ եւ իր ընտրությամբ` սյուրռեալիստ է (կամ էլ, ինչպես ինքն է ասում` գերիրապաշտ է), եւ, ինչպես իսկական սյուրռեալիստ, նա առաջ է մղվում` ռեալությունը գերզգայուն ներկայացնելու համար: Ճակատագիրը …

կարդալ ավելին

«Հեռվից ես զգում քաղցրությունը»

01.10.2008

Բացատրել, թե ով է ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը` կարիք չկա: Ով գիտե նրան` գիտե նաեւ մեր երգարվեստի երբեմնի բարձունքների մասին: Իսկ նրանց, ով Տաթեւիկ Հովհաննիսյանին չի ճանաչում, պետք է անցյալ վերադարձնել ու հիշեցնել, որ 25 տարի առաջ մենք ոչ թե «էրզաց» փոփ-երաժշտությունն էինք լսում, այլ իրապես հետեւում էինք այն հեղաշրջմանը, որը Տաթեւիկ Հովհաննիսյանի շնորհիվ տեղի …

կարդալ ավելին

Ֆելիսբերտո Էրնանդես

01.10.2008

Վերջերս սենյակում պտտվելիս եւ մոտենալով գրամեքենային, մոտենալով, ինչպես շնիկը ծառին, ես դեմ առա քո էջերին: Եվ դրանց մեջ՝ նրանց, որոնք չգիտեի, հին օրերին, երբ առաջին անգամ կարդացի քո գրքերը, եւ էջ էջի ետեւից գրում էի, փնտրելով քեզ սիրով եւ հիացքով դյութված վայրերում: Պատկերացրու իմ զարմանքը (երկյուղով եւ կարոտով միախառնված, այն ամենի հանդեպ, ինչը մեզ բաժանում …

կարդալ ավելին