«Հեյ, ո՞վ կա այդտեղ»

09/10/2008

Երեւանի պետական երաժշտական թատրոնում հոկտեմբերի 8-ին եւ 10-ին կկայանա կոմպոզիտոր Էդուարդ Սադոյանի «Հեյ, ո՞վ կա այդտեղ» կամերային օպերայի պրեմիերան: Նա աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի համանուն պիեսի հիման վրա գրված օպերան ավարտել է դեռեւս 1982 թվականին: 1987-ին՝ Կիեւում, իսկ 1992 եւ 1998 թթ.՝ Երեւանում կատարվել է օպերայի համերգային տարբերակը: Օպերայի բեմադրող ռեժիսորն է Դավիթ Հակոբյանը, իսկ գլխավոր դերերում հանդես կգան օպերային երգիչ Ասատուր Բալջյանը, երգչուհիներ Վարսենիկ Ավանյանը, Գրետա Բագիյանը: Օպերան ընդգրկվել է Վ.Սարոյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների ծրագրում, որը կներկայացվի «ՀայՖեստ» փառատոնի շրջանակներում: