Թեման, որին որոշել ենք անդրադառնալ, կարող է ընկալվել ժամանակավրեպ կամ խիստ տեսական: Այն շրջանցում է քաղաքական հրատապ իրադարձությունները, սակայն անհրաժեշտ հետեւությունների առումով այնքան էլ ժամանակավրեպ չէ: Բոլոր կարգի վերջնական եւ անառարկելի ճշմարտություններն ամփոփված են «Սուրբ գրքում», սակայն ոչ բոլորիս է տրված այն գիտակցությունը, ցանկությունը կամ գուցե ժամանակը, ճշմարտությունները փնտրել հենց այդտեղ: Շատերիս համար դյուրին է …
կարդալ ավելինՍեպտեմբերի 11-16-ը Հայաստանում կանցնեն մի շարք միջոցառումներ` նվիրված ամերիկացի նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան) մահվան 60-ամյա տարելիցին: Էջմիածնում բացվեց նրա 53 կտավ-ռեպրոդուկցիաների ցուցադրությունը, իսկ Երեւանում անցավ գիտական կոնֆերանս` նվիրված Արշիլ Գորկու կյանքին ու հայացքներին: Վանի ասեղնագործության արվեստն ու Վասպուրականի մանրանկարչությունը կներկայանա Պատմության թանգարանի եւ Մատենադարանի դահլիճներում: Իսկ նկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայր Ջաջուռ գյուղում գտնվող տուն-թանգարանում …
կարդալ ավելինԱնմեռուկի վեց թերթիկները Ինչ հրաշք ասես չի լինում լուս աշխարհում: Մենք նստած էինք դրսում եւ արձակում էինք արեւի խիտ շողերը, որպեսզի դրանք չայրեին մեր պարտեզը, երբ հանկարծ դարպասների մոտ հայտնվեց քաղաքային անորոշ-մոխրավուն հագուստով եւ հեւասպառ մի մարդ: Մենք միանգամից հասկացանք, որ նա տեղացի չէ, առաջինը, նրան ոչ ոք չէր ճանաչում, իսկ երկրորդ, նրա անդրավարտիքը մինչեւ …
կարդալ ավելինՍեպտեմբերի 10-ից Հայաստանում կմեկնարկի «Արշիլ Գորկու օրերը Հայաստանում» նախագիծը, որն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության եւ Արաբկիրի թաղապետարանի նախաձեռնությամբ: Երեկ երեկոյան Ֆլորենցիայից Երեւան ժամանեցին ժամանակակից արվեստի իտալացի վերլուծաբաններ, Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի նախկին նախագահը եւ այլ արվեստաբաններ: Արշիլ Գորկու ստեղծագործություններին նվիրված կոնֆերանսում մի քանի օր շարունակ զեկույցներով հանդես կգան իտալացի եւ հայ արվեստաբանները: Կոնֆերանսը տեղի կունենա …
կարդալ ավելինՇեքսպիրյան թատերական փառատոնը, որն այս օրերին անցնում է Երեւանում, իր ծրագրերի մեծ մասը կապում է վրացի հայտնի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուայի անվան հետ։ Աշխարհի տարբեր երկրների բեմերում շեքսպիրյան բեմադրություններ անող Ռոբերտ Ստուրուան թեեւ ժպիտով ասում է, որ մահու չափ հոգնել է Շեքսպիրից ու հատկապես՝ «Համլետից», այսուամենայնիվ, նա, միեւնույն է, պարբերաբար անդրադառնում է մեծն անգլիացու պիեսներին, քանի …
կարդալ ավելինՎարդան Պետրոսյանը եւ՛ որպես դերասան, եւ՛ որպես մարդ հզոր էներգետիկա ունի։ Թեեւ նա պարբերաբար է լինում Հայաստանում (քանի որ ապրում եւ աշխատում է Փարիզում), սակայն նրան կարելի է Հայաստանի հասարակության ինքնազգացողության յուրահատուկ բարոմետրն անվանել։ Վ.Պետրոսյանը ընկղմվում է հայաստանցիների տրամադրությունների մեջ, սպունգի նման իր մեջ է ներառում բոլոր զգացմունքային ելեւէջներն ու դրանք վերադարձնում է մեզ՝ ներկայացումների …
կարդալ ավելինԳորան Պետրովիչը նման չէ մարդու, ով ծնվել է 1961 թվականին Կրալեւում, փոքրիկ սերբական քաղաքում, որ խիստ տուժել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Առավել եւս, նա նման չէ նրան, ով այնտեղ ավարտել է դպրոցը: Գորան Պետրովիչն այնպես չի գրում, ինչպես կգրեր այն մարդը, ով աշխատում է տեղի վագոնաշինական գործարանում: Նա նման չէ նրան, ով գրում է …
կարդալ ավելինՍեւ ծովի ափին, այնտեղ, ուր կովկասյան լեռները ափից դեպ երկինք էին բարձրանում, քարե հյուղում Անիսյա անունով մի պառավ էր ապրում: Հյուղը կեցած էր ծաղկադաշտի մեջ, ուր վարդեր էին աճում: Հնում այստեղ նույնպես ծաղկադաշտ էր, եւ այդ ժամանակ Անիսյան ծաղկաբույծ էր աշխատում, իսկ հիմա նա վաղուց չի աշխատում եւ ապրում է թոշակով եւ ուտում հացը, որ …
կարդալ ավելինԱրաբկիր համայնքի բնակիչներն այսուհետ հնարավորություն ունեն իրենց համայնքում հիանալու հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսի հրաշալի ստեղծագործությամբ: Արաբկիրի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում սեպտեմբերի 4-ին բացվեց «Ծովինար. Սանասարի եւ Բաղդասարի ծնունդը» խորհրդանշող շատրվանը, որին ներկա էին մի շարք արվեստագետներ: Շատրվանի հեղինակ, հայտնի քանդակագործ Վիգեն Ավետիսն ասաց, որ ամբողջ շատրվանախումբը խորհրդանշում է ծովը, որը բացվեց, եւ այն աղբյուրը դուրս …
կարդալ ավելինՀայաստանի ժողովրդական արտիստ, աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հսկայական գործ է անում` հայկական մշակույթը եւ ընդհանրապես` հայկական յուրաքանչյուր դրսեւորում աշխարհում պրոպագանդելու համար: Տարիներ շարունակ նա իր երաժշտությամբ անում է այն, ինչը վերափոխում է Հայաստանի իմիջը: Նա պարզապես լուսավոր մեղեդիներ է նվագում եւ աշխարհին, (նաեւ` մեզ) հիշեցնում մեր հողի իմաստուն ու բարի ուղերձները: Վերջերս Ջիվան Գասպարյանին Իտալիայում …
կարդալ ավելինԼոռու մարզի Դսեղ գյուղում Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության (ՅՈՒՆԻՄԱ) Հայկական կենտրոնը սեպտեմբերի 6-11-ն, արդեն երրորդ տարին, կազմակերպում է «Թումանյանական հեքիաթի օր» խորագրով տիկնիկային թատրոնների միջազգային փառատոնը: Փառատոնի կազմակերպիչ, գեղարվեստական ղեկավար, ՅՈՒՆԻՄԱ հայկական կենտրոնի ղեկավար Արմեն Սաֆարյանը երեկվա ասուլիսում հայտարարեց, որ նման փառատոն անցկացնելու հիմնական նպատակը մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությունը բարձրացնելն ու տիկնիկային թատրոնների նկատմամբ …
կարդալ ավելինՍարուխանն առերեւույթ դուրս է գրական ընթացքից, հակառակ այն բանի, որ ուղիղ շարունակությունն է ավանդույթի: Ուրեմն ինչ-որ տեղ ավանդույթը խզվել է, եւ ձեւավորվել է նոր ավանդույթ՝ հանձին Էդոյանի եւ մյուսների: Սարուխանը որեւէ գրական ճամբարի մեջ չկա, որեւէ գրական վեճի չի մասնակցել, ինչպես ժամանակին անում էին նրա ժամանակակիցներից շատերը: Այս հանգամանքը նրա կերպարին հաղորդում է որոշ միֆականություն, …
կարդալ ավելինԱշխարհահռչակ գերմանացի կինոռեժիսոր Վիմ Վենդերսը՝ այցելելով «Ոսկե ծիրան» կինոփառատոն, կարծես յուրաքանչյուր առիթ օգտագործում էր հայերի ու Հայաստանի հետ շփվելու համար։ Իր անցկացրած վարպետության դասերի ու ասուլիսների ժամանակ նա պատրաստ էր պատասխանել յուրաքանչյուր հարցի՝ ցանկանալով պիտանի խորհուրդներ տալ երիտասարդ հայ ռեժիսորներին։ Վիմ Վենդերսի համար ֆիլմ նկարահանելն առաջին հերթին նշանակում է՝ հետազոտել եւ բացահայտել, ինչը նա, իր …
կարդալ ավելինՀայաստանի ազգային գրադարանը համալրվել է նոր գրականությամբ, որը նվիրաբերվել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի (108 միավոր ու 15 անուն պարբերական) եւ Գրողների համահայկական 4-րդ համաժողովի մասնակիցների կողմից (251 միավոր): Ազգային գրադարանում երեկ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը նշել է, որ նվիրաբերված գրականության միջոցով հայ ընթերցողին հնարավորություն է ընձեռվում …
կարդալ ավելինՆորիցնոր, ինչպես եւ Դոստոեւսկու դեպքում, այդ վերաբերմունքն առ լեզու առավել հարիր է բանաստեղծին, քան վիպաgրին: Եվ իրոք, Պլատոնովը, ինչպես եւ Դոստոեւսկին, բանաստեղծություն էր գրում: Սակայն եթե կապիտան Լեբյադկինի ուտիճի մասին բանաստեղծությունների համար («Դեւերում») Դոստոեւսկուն կարելի է համարել աբսուրդի առաջին գրողը, ապա պլատոնովյան բանաստեղծությունները պանթեոնում նրան տեղ չհատկացրին: Բայց փոխարենը, «Գուբի» այն դրվագը, երբ արջ-ուռնավորը գյուղական …
կարդալ ավելինԱշունն ավանդաբար թատերական փառատոների մեկնարկ է տալիս: Եվ այս տարի աշնանային առաջին օրերին` սեպտեմբերի 7-18-ը Երեւանում կանցնի Շեքսպիրյան թատերական փառատոնը, որը նախորդ 5 տարիների ընթացքում կոչվում էր «Արմմոնո» եւ փորձում էր իր ծրագրերում ընդգրկել միայն մենաներկայացումներ: Սակայն այս տարի փառատոնի նախագահ, Թատերական գործիչների միության եւ «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի նախագահ Հակոբ Ղազանչյանը որոշել է թատերախմբերին …
կարդալ ավելինՃապոնացի փիլիսոփա Սուձուկի Տայտարո Դայսեցուն Ձեն-բուդդիզմի, թերեւս, լավագույն եւ ամենահեղինակավոր գիտակներից է, ով բազում գրքերի եւ հոդվածների հեղինակ է, եւ ով տարիներ շարունակ դասախոսություններ է կարդացել Եվրոպայում եւ Ամերիկայում: Նա ոչ միայն հիանալիորեն տիրապետում էր սանսկրիտին, պալիին, չինարենին եւ ճապոներենին, այլեւ քաջ ծանոթ էր ֆրանսերեն, գերմաներեն եւ անգլերեն տպագրվող արդի փիլիսոփայական գրականությանը: Ինչպես նշում էր …
կարդալ ավելինՀենրիկ Էդոյանի համար գրականությունը նախ եւ առաջ կազմակերպվածություն է, ապրելու եղանակ, հաստատություն, միակ ձեւը, որով հնարավոր է հակադրվել կյանքի քաոսին: Իսկ որտեղ Կարգն է եւ կազմակերպվածությունը, այնտեղ հայտնվում է մշակույթը: Կազմակերպել, նշանակում է՝ ուրվագծել այն ժամանակը, որում ապրում ես, եւ տարբերակել այն բոլոր ժամանակներից, որոնք անցել են: Էդոյանը եւ լեզուն: Վիտգենշտայնը գրում է. «Մեր լեզուն …
կարդալ ավելինՄշակութաբան, կինոքննադատ Կիրիլ Ռազլոգովը մեծ հեղինակություն է կինոյում: Նա երկար տարիներ եղել է Մոսկվայի կինոփառատոնի ծրագրերի տնօրենը, մշակույթի մասին դասախոսություններ է կարդացել աշխարհի տարբեր երկրներում, մի շարք գրքերի հեղինակ է: Իսկ «Կուլտուրա» հեռուստաալիքում վարում է իր հեղինակային՝ «Կինոյի կուլտը» հաղորդաշարը: Մշակութաբանության ինստիտուտի տնօրեն Կիրիլ Ռազլոգովը հաճախ է այցելում Հայաստան: Բացի «Ոսկե ծիրան» կինոփառատոնից, նրան հետաքրքրում …
կարդալ ավելինԵրբ մենք տալիս ենք «Ինչպե՞ս է կինոն վարվում պատմության հետ» հարցը, ապա, կարծում եմ, որ չենք մտածում պատմության մասին` որպես ավարտուն, ընդմիշտ գրված մի բանի, որի հետ կինոն պետք է գործ ունենա: Փոխարենը, վստահ եմ, որ պետք է պատմության մասին մտածել որպես անավարտ, մշտապես փոփոխվող բանի, եւ կինոյի մասին էլ` որպես մշակութային պրակտիկայի, որը մասնակցում …
կարդալ ավելին