Դժվար է ստեղծագործել մի երկրում, որտեղ կարծում են, թե բոլոր գլուխգործոցներն արդեն գրվել են, ազգի լավագույն հերոսներն արդեն նահատակվել են, խելքը գլխին մարդիկ արտագաղթել են, եւ պատմությունը կատարել է իր երաշխավորված պտույտն ու սկսում է կրկնվել։ Միտքը, թե պատմությունը կրկնվում է, արդեն իսկ նշանակում է, որ պատահականություններ չեն լինում։ Ինչպե՞ս կարող է պատահական լինել մի …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը շուտով ավարտելու է իր առաջին լիամետրաժ՝ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը, որը կարող է դառնալ անկախ Հայաստանում նկարահանված առաջին կինոժապավենը, որը միջազգային կինոշուկա մուտք գործելու ռեալ նախապայմաններ ունի։ Այն Նորվեգիայի, Ֆրանսիայի ու Հայաստանի համատեղ արտադրություն է։ Գաղտնիք չէ, որ ֆիլմ նկարահանել ցանկացողները Հայաստանում բազմաթիվ բարդությունների են հանդիպում։ Նույնիսկ այն ժամանակ, երբ ֆիլմի նախագիծը միջազգային …
կարդալ ավելինԻմ կարծիքով՝ դա խիզախ արարք է` որոշել, որ դու զբաղվելու ես այն բանով, ինչով ուզում ես, եւ քո ուզածն անել անկախ ամեն ինչից: Իմ գրքի հետ կապված պատմությունը («Սատանայական բանաստեղծություններ») ինձ շատ բան սովորեցրեց: Ես իմացա, թե որքան ուժգին են մարդիկ կարողանում ատել: Սակայն իմացա նաեւ այլ մի բան` թե որքան մեծ է առ ընկերություն …
կարդալ ավելինՔրիստոս է ճանապարհը: Դա իր սեփական խոսքերն են, եւ այդ իսկ պատճառով դրանք չեն կարող ճիշտ չլինել: Եվ այդ ճանապարհը նեղ է: Դա իր սեփական խոսքերն են, եւ այդ իսկ պատճառով չեն կարող ճիշտ չլինել: Բայց եթե նույնիսկ նա այդ ասած էլ չլիներ, միեւնույն է, այդ ամենը ճշմարիտ կլիներ: Չէ՞ որ մեր առջեւ բառիս բարձրագույն …
կարդալ ավելինԿանադահայ ռեժիսոր-վավերագրող Արազ Արթինյանի անունը հայտնի դարձավ Հայաստանում 2006 թվականին, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին ցուցադրվեց նրա՝ «Ցեղասպանությունն իմ մեջ» ֆիլմը։ Այդ ֆիլմը 5 տարվա աշխատանք է պահանջել: Արազը, շրջելով Թուրքիայի, ԱՄՆ-ի, Կանադայի քաղաքներում, հանդիպել ու զրուցել է Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հետ, եւ այդ բոլոր հարցազրույցները կարծես «իր միջով» է անցկացրել։ Օտարության մեջ գտնվող հայերի …
կարդալ ավելինՀուլիսի 13-ին բացվելու է հինգերորդ հոբելյանական «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը, որն ավանդաբար Հայաստան կբերի լավ ֆիլմերն ու տարբեր ազգերի կինոստեղծագործողներին: Կրկին ամառվա յոթ օրերի ընթացքում մայրաքաղաքի կինոթատրոններում կցուցադրվեն փառատոնային ֆիլմերը, կանցնեն քննարկումներն ու ֆորումները: Ի դեպ, այս տարի «Ոսկե ծիրանը» որոշել է գումար չծախսել փառատոնի բացումն ու փակումը շքեղ ներկայացնելու համար: «Որոշեցինք հրաժարվել պոմպեզ բացում-փակումներից, …
կարդալ ավելինՀանրային հեռուստաընկերության հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիան այս տարի նախատեսում է նկարահանել մի քանի ֆիլմ: «Երեւան» ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ ներկայումս ընթացքի մեջ են մեկ հայրենական հեռուստասերիալի նկարահանման աշխատանքները: Նախատեսվում է, որ այս տարի կնկարահանվի եւս 3-4 հեռուստասերիալ: Նշված բազմասերիանոց ֆիլմերը կնկարահանվեն հայ գրողների ստեղծագործությունների հիման վրա: Ընթացքի մեջ են «Երկրորդ ճամփորդություն» գեղարվեստական …
կարդալ ավելինՈվ գիտե, ինչ զորավոր կախարդական ուժեր են պարփակված այն նրբարվեստ, ինքնակամ, անտեսանելի տեքստում, որը տանում է բանաստեղծին կիսախավարի միջով, գրավոր լեզվի երերուն հունով: Ամենայն գրական ստեղծագործություն` պալիմպսեստ է, եւ եթե այն հաջողվում է հեղինակին, ապա հաջողության պատճառը նախնական տեքստի մոգությունն էր: Ժուլյեն Գրակ Ֆրանսիայում, 2007 թվականի դեկտեմբերի 22-ին, 97 տարեկանում մահացավ հանրահայտ գրող Ժուլյեն Գրակը: …
կարդալ ավելինՀայաստանում հունիսի 21-ին կնշվի Երաժշտության միջազգային օրը: Ինչպես եւ աշխարհի շատ երկրներում` նույն օրը բացօթյա անվճար համերգներ կանցկացվեն Երեւանի փողոցներում ու հրապարակներում: Այդ գաղափարը պատկանում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությանը, որի իրագործմանը մասնակցում են Երեւանի քաղաքապետարանն ու ՀՀ Մշակույթի նախարարությունը: «Fete de la musique» տոնը Հայաստանում կանցնի արդեն երկրորդ անգամ: Դեսպանության աշխատակիցները հույս են հայտնել, որ …
կարդալ ավելինԳրող, ճապոներեն լեզվի մասնագետ, թարգմանիչ Բորիս Ակունինը (Գրիգորի Չխարտիշվիլի), ով հայտնի է 18-19 դարի Ռուսաստանը նկարագրող պատմա-դեդեկտիվային վեպերով ու իր ստեղծած Էրաստ Ֆանդորինի կերպարով` իր վերջին հարցազրույցում ասել է. «Այն քաղաքականությունը, որը Ռուսաստանը ցուցաբերում է իր նախկին հարեւանների նկատմամբ, ինձ բոլորովին դուր չի գալիս: Մենք անընդհատ նրանց ճնշում ենք ու ոլորում ենք բոլորի ձեռքերը: Իսկ …
կարդալ ավելինՕպերային երգչուհի Գոհար Գասպարյանի անունը հավերժացնող հուշատախտակ է բացվել Երեւանի Բաղրամյան 50 հասցեում, որտեղ երկար տարիներ բնակվել է երգչուհին: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Առայժմ չկան լուրեր այն մասին, որ մեր պանծալի երգչուհին Երեւանում կարող է հուշարձան ունենալ:
կարդալ ավելինԿոմպոզիտոր, կիթառահար ու երգիչ Գոռ Մխիթարյանը երեք հարազատ քաղաքներ ունի՝ Եղեգնաձորը, Երեւանն ու Լոս Անջելեսը։ Երեք քաղաքներում էլ նա ապրել ու ստեղծագործել է։ Վեց ձայներիզ է թողարկել եւ ասում է. «Ձայներիզ թողարկելն ընդհանուր աշխատանքի տասը տոկոսն է կազմում, կարեւորը «հրելու» աշխատանքներն են։ Պետք է կարողանալ այնպես անել, որ այն լսողը, որը պոտենցիալ քո լսողն է, …
կարդալ ավելինՆախօրեի երեկոյան երեք զինված ավազակներ ներխուժել են Սան Պաուլոյի «Պինակոտեկա դո Էստադո» թանգարան եւ րոպեների ընթացքում գողացել Պաբլո Պիկասոյի «Նկարիչը եւ բնորդուհին» (1963) եւ «Մինոտավրոսը, խմողն ու կինը» (1933) փորագրանկարները: Ըստ «Ասոշիեյթեդ փրեսի», ավազակները շրջանցել են թանգարանում ցուցադրվող ավելի թանկ կտավները եւ հենց Պիկասոյի երկու փորագրանկարներին են մոտեցել: Ապա նրանք գողացել են բրազիլացի երկու հայտնի …
կարդալ ավելինՄենք այնքան երկար եւ այնքան հաճույքով էինք ամեն ինչ անխտիր ուղարկում պատմության աղբակույտը, որ այժմ թվում է, ողջ մեր կյանքը զետեղվել է հենց այդ աղբակույտում: Դրա անունն է` նիհիլիզմ. նույնիսկ ոչ այնքան վերարժեւորում, որքան, ըստ էության, բոլոր արժեքների մահացու տաղտկալի դեւալվացիա: Աղբակույտը հարմար է, նույնիսկ հետաքրքրաշարժ է այն բանով, որ այնտեղ ամեն ինչ ձեռքի տակ …
կարդալ ավելինԼոնդոնի «MacDougall’s» աճուրդային տնից անանուն մի գնորդ ձեռք է բերել Մարտիրոս Սարյանի յոթ աշխատանքներից բաղկացած հավաքածուն ամենաբարձր գնային արժեքով` 1,2 միլիոն դոլարով (600.000 ֆունտ ստեռլինգ): Աճուրդային տանը «Արագած լեռը ամռանը» կտավը գնահատվել է 440-600.000 դոլար, «Արագածը անձրեւոտ օրին»` 80-120.000 դոլար: Գնորդը սրանք եւ մյուս նկարները գնել է ամենաբարձր գնային արժեքով: Հիշեցնենք, որ Մ. Սարյանի գեղանկարները …
կարդալ ավելինԵրեւանում են գտնվում բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան ու հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը: «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնը հունիսի 11-14-ը Երեւանում անցկացնում է 12 համերգներից բաղկացած «Շչեդրինյան օրերը», որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Երեւանի Կամերային երաժշտության տանն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենան հանրահռչակ թավջութակահար ու դիրիժոր Դավիթ Գերինգասը, ջութակահար Նիկիտա Բորիսոգլեբսկին, դաշնակահար Օլլի Մուստոնենը, հոբոյիստ …
կարդալ ավելինՎախճանվեց հայտնի ղրղըզ գրող Չինգիզ Այթմատովը, ով անմոռանալի հետք է թողել 20-րդ դարի գրականության մեջ: 79-ամյա գրողը երկար ժամանակ է, ինչ բուժվում էր Գերմանիայում, նրան փրկելու համար բժիշկները նույնիսկ արհեստական կոմայի վիճակ էին ստեղծել, որպեսզի հնարավոր լիներ թոքերի ու երիկամների բորբոքումը բուժել: Սակայն դա չի հաջողվել անել: Օրեր առաջ Թուրքիան որոշում էր կայացրել` Չ. Այթմատովի …
կարդալ ավելինՊոեզիան, թերեւս, արվեստի միակ տեսակն է, որը զարգացման անընդհատ ուղի է անցել դարերի ընթացքում: Այն պահպանվել է, թեեւ ունեցել է բազում վերելքներ եւ անկումներ: Այսպես, 19-րդ դարում մենք չունենք մեծ բանաստեղծներ, ում արվեստը կարող է մրցակից դառնալ համաշխարհային մակարդակով: Պատկերը միանգամայն այլ է 20-րդ դարում. ազգային պոեզիան, որն արվեստի կարեւորագույն, հիմնական տեսակն է հայ իրականության …
կարդալ ավելինԱյսօր Երեւան է ժամանելու ռուսական հայտնի ամուսնական զույգը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը եւ պարուհի Մայա Պլիսեցկայան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի Մշակույթի նախարարությունում: Հյուրերը մասնակցելու են «Շչեդրինի օրեր» երաժշտական փառատոնի բացմանը՝ Երեւանում նախատեսված 4 համերգների ժամանակ կատարվելու են Ռոդիոն Շչեդրինի ստեղծագործությունները:
կարդալ ավելինԱնդրե Բրետոնի մեջ ասես երկու մարդ էր ապրում` ամբողջական, բայց, դրա հետ մեկտեղ, բացարձակապես չնմանվող անհատականություններ: Առաջինը` հենց ինքը՝ անհանդուրժողականությունն էր, խռովարարը, «իր ասածի կալանավորը»: Երկրորդը` մարմնավորված խանդավառությունն է ու անզուսպ էներգիան` մեր առջեւ մի մարդ է, ով զգայուն եւ ընկալունակ է հափշտակվածության գաղտնի կանչին, որ հավատում է ընդհանրական գործին, իսկ ավելի շատ` ներշնչանքին, ինչպես …
կարդալ ավելին