Այստեղ ապրել է Գոհար Գասպարյանը

20/06/2008

Օպերային երգչուհի Գոհար Գասպարյանի անունը հավերժացնող հուշատախտակ է բացվել Երեւանի Բաղրամյան 50 հասցեում, որտեղ երկար տարիներ բնակվել է երգչուհին: Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Լեւոն Թոքմաջյանն է: Առայժմ չկան լուրեր այն մասին, որ մեր պանծալի երգչուհին Երեւանում կարող է հուշարձան ունենալ: