Այսօր Երեւան է ժամանելու ռուսական հայտնի ամուսնական զույգը՝ կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը եւ պարուհի Մայա Պլիսեցկայան: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են Հայաստանի Մշակույթի նախարարությունում: Հյուրերը մասնակցելու են «Շչեդրինի օրեր» երաժշտական փառատոնի բացմանը՝ Երեւանում նախատեսված 4 համերգների ժամանակ կատարվելու են Ռոդիոն Շչեդրինի ստեղծագործությունները: