Շչեդրինի օրերը Հայաստանում

15/06/2008

Երեւանում են գտնվում բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայան ու հայտնի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինը: «21-ի հեռանկարներ» երաժշտական փառատոնը հունիսի 11-14-ը Երեւանում անցկացնում է 12 համերգներից բաղկացած «Շչեդրինյան օրերը», որոնց ընթացքում կհնչեն կոմպոզիտորի ստեղծագործությունները: Երեւանի Կամերային երաժշտության տանն ու «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենան հանրահռչակ թավջութակահար ու դիրիժոր Դավիթ Գերինգասը, ջութակահար Նիկիտա Բորիսոգլեբսկին, դաշնակահար Օլլի Մուստոնենը, հոբոյիստ Սոլե Մուստոնենը, «Սերենադ» նվագախումբը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» երգչախումբը եւ այլ հայտնի երաժիշտներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռ.Շչեդրինը պատմեց, որ իր ստեղծագործություններն առաջինը նկատել է Արամ Խաչատրյանը: Ռուսական մշակույթի աստեղային զույգն ընդհանրապես ջերմությամբ է խոսում իր հայաստանյան տպավորությունների մասին: