Մշակույթ

Ֆերնանդո Արաբալ

15.05.2008

Դրամատուրգ, սցենարիստ, կինոբեմադրիչ, արձակագիր եւ բանաստեղծ, «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից մեկը` Ֆերնանդո Արաբալը ծնվել է 1932 թվականին Իսպանիայում, իսկ 1955 թվականից ապրում է Ֆրանսիայում: Իր ստեղծագործական կենաց ընթացքում Ֆերնանդո Արաբալը նկարահանել է 7 ֆիլմ, գրել է 100-ից ավելի պիես, 14 վեպ, յոթ բանաստեղծական ժողովածուներ եւ բազմաթիվ գրքեր 20-րդ դարի հանրահայտ արվեստագետների համահեղինակությամբ` Ռենե Մագրիտի, Սալվադոր Դալիի, …

կարդալ ավելին

Հայկական «պատվի համարը»՝ վրացական բեմում

15.05.2008

Այս տարի լրանում է Ալեքսանդր Շիրվանզադեի 150-ամյակը, եւ այս առիթով ստեղծվել է հատուկ կառավարական հանձնաժողով, որն էլ նախատեսել է բազմաթիվ միջոցառումներ մինչեւ տարեվերջ: Միջոցառումների սկիզբը դրվեց ապրիլի 19-ին` գրողի ծննդյան օրը, երբ նրա անունը կրող դպրոցում, որը գտնվում է Արաբկիր համայնքում, տեղի ունեցավ գրողին նվիրված մեծ միջոցառում: Այդ միջոցառումների շրջանակներում էլ մայիսի 4-ին Գ. Սունդուկյանի …

կարդալ ավելին

Հրավիրել է Թուրքիա

12.05.2008

Իր ձայնասկավառակը գործիքավորելու նպատակով օրերս Արտո Թունջբոյաջյանին եւ «Armenian Navy Band»-ին Թուրքիա է հրավիրել արեւելյան շոու-բիզնեսի հայտնի երգչուհի Սեզեն Ակսուն: Նա 70-ականներին համարվում էր Թուրքիայի փոփ երաժշտության թագուհին: Երգչուհին պատրաստվում է իր երգացանկում ներառել Արտոյի ստեղծագործություններից, որոնք, նրա կարծիքով, յուրօրինակ են ու հետաքրքիր: Ձայնասկավառակը, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինի մայիսի վերջերին: Իսկ Արտո Թունջբոյաջյանը Թուրքիայից հետո …

կարդալ ավելին

Կաննի փառատոնը երիտասարդանում է

12.05.2008

Արդեն հայտնի են այն ֆիլմերը, որոնք մայիսի 14-25-ը ցուցադրվելու են Կաննի 61-րդ միջազգային փառատոնում։ Այս տարի Կաննը երիտասարդացել է, հայտնի անուններ գրեթե չեն լինելու, վաստակաշատ վարպետներին փոխարինելու են նոր անունները։ Ճանաչված վարպետներից փառատոնում ներկայացված կլինեն Քլինտ Իստվուդը (նրա նոր՝ դատական պրոցեսի մասին պատմող «Փոփոխվածը» դրամատիկ ֆիլմում նկարահանվել են Անջելինա Ջոլին ու Ջոն Մալկովիչը) , Ատոմ …

կարդալ ավելին

Վլադիմիր Մսրյանի ամենավառ դերը

12.05.2008

Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանն այս տարի տոնելու է իր 70-ամյակը։ Դերասանի հոբելյանին նվիրված գիրք է լույս տեսնելու, իսկ սցենարիստ Արմեն Վաթյանն ու օպերատոր, ռեժիսոր ու լուսանկարիչ Գուրգեն Գադաչիկը դերասանի կյանքի մասին պատմող ֆիլմ են պատրաստվում նկարահանել։ «Ֆիլմում կներկայացվեն նրա դերակատարություններից հատվածներ, տարբեր մրցանակներին արժանանալը, ինչպես նաեւ ապրիլի 28-ին Սանկտ Պետերբուրգում նրա 70-ամյակի առթիվ միջոցառման …

կարդալ ավելին

Անտոնիո Տաբուկի «Երազներ երազների մասին» գրքից

12.05.2008

Համալսարանում ուսանելու ժամանակ Ա. Տաբուկին շատ էր ճամփորդում Եվրոպայով, ուղեւորվելով այն գրողների ետքից, որոնց գրքերը կարդացել էր դեռեւս մանկուց: Այդպիսի ճամփորդություններից մեկից վերադառնալիս, Փարիզում, հնագրավաճառի դարսդարսված գրքերի մեջ, նա հայտնաբերեց Ալվարո դե Կամպոսի, որը պորտուգալացի բանաստեղծ Ֆերնանդո Պեսոայի տարանուններից մեկն էր, գրքույկը: Այդ գրքի էջերում նա գտավ իր ներշնչանքը, որն ուղեկցում է նրան արդեն 20 …

կարդալ ավելին

Ռադիոն միշտ էլ արդիական է

09.05.2008

Երեկ Ռադիոյի օրն էր, եւ այդ առիթով ասուլիս էին հրավիրել ռադիոյի մասնագետներ, Հանրային ռադիոյի հաղորդավար, ՀՀ վաստակավոր լրագրող Վարուժան Օլքինյանը եւ «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արեւշատյանը: «Ռադիոն իսկապես հիվանդություն է, ես, արդեն 37 տարի է, Ռադիոյում եմ աշխատում, եւ եղավ մի պահ, որ փորձեցի մասնագիտությունս փոխել, եւ աշխատեցի «Արմենպրեսում»: Բայց երկու տարին չլրացած, ես վերադարձա …

կարդալ ավելին

«Գիքորը»՝ պարի տեսքով

09.05.2008

Հովհաննես Թումանյանի «Գիքորը» ստեղծագործության հիման վրա ֆիլմեր են նկարահանվել, տարբեր բեմադրություններ արվել: Սակայն «Գիքորը» խորեոգրաֆիկ ներկայացման վերածելու` Խ. Աբովյանի անվան պետական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների թեկնածու Կարեն Գեւորգյանի գաղափարը նոր, մեկ այլ շունչ հաղորդեց այս ստեղծագործությանը: Հին հայկական կոլորիտ, ճիշտ, համապատասխան ընտրված երաժշտություն, հետաքրքիր ու տիպիկ բեմական հագուստ. մի խոսքով` բեմադրություն, որտեղ խոսքերի …

կարդալ ավելին

Խոշոր խաղադրույք՝ արվեստի լեզվով

09.05.2008

Նկարչուհի Նարինե Զոլյանն ու քանդակագործ Հարություն Զուլումյանը Ժամանակակից արվեստի թանգարանում ներկայացնում են իրենց «Չսերտած դասեր» ծավալուն, բազմաոճ ու մասշտաբային նախագիծը, որը սկիզբ է առել 1996 թվականին, շարունակվել ու ամբողջացել է մեր օրերում եւ հաստատ նաեւ իր հետագա շարունակությունը կունենա: «Հայերեն դասերը» խորագիրը փոխակերպվել է ու, ավելացնելով «չսերտած» բառը, նոր հնչերանգներ է ստացել: «Մենք ապրում ենք, …

կարդալ ավելին

«Սասանա ծռերի» սահմանադրությամբ

09.05.2008

Ռեժիսոր Հրանտ Վարդանյանը շատ զգայուն ու վառ անհատականություն է, նա «գլխից դուրս» մտքեր, դիտարկումներ, երազանքներ, մոդելներ ու եռանդ ունի։ Նա հայի տեսակն անվանում է «արեւ տեսակ» ու մտահոգվում է, որ հիմա արեւն աչքերում ու մտքերում գենետիկորեն ժառանգած հայ երիտասարդները մոլոր ու անխոս են, որ չեն կարողանում հնչեցնել աշխարհով մեկ մեր հողի, մեր խոտի, ամպերի մեջ …

կարդալ ավելին

Արվեստի դեմոկրատական տեսակը փառատոն ունի

09.05.2008

Ծաղկաձորում օգոստոսի 10-15-ը մեկնարկելու է Մնջախաղի թատրոնների միջազգային փառատոնը, որը երկու տարին մեկ անգամ է անցկացվում ու փորձ է անում աշխուժացնել ու գունավորել մեր հանրապետության այդ փոքր ու գեղեցիկ առողջավայրը: Փառատոնին կմասնակցեն Իսպանիան, Իտալիան, Հունաստանը, Ռուսաստանն ու Հայաստանը ներկայացնող թատերախմբերը, որոնք ամեն օր ցերեկային ժամերին Ծաղկաձորի փողոցներում ու հրապարակում, իսկ երեկոյան` բացօթյա բեմի վրա կներկայացնեն …

կարդալ ավելին

Լեոն Բլուա (1846-1917)

07.05.2008

Խենթ` կյանքում եւ իր ոճի մեջ, նա Բորխեսին թվում էր Ֆ. Կաֆկայի նախորդներից մեկը, իսկ Ն. Բերդյաեւն իր «Աղքատության ասպետը» էսսեում նրան համեմատում էր Կ. Լեոնտեւի եւ Ֆ. Նիցշեի հետ, եւ գրում էր. «Նա ողբերգական ռեալիստ է: Նա մարգարե է` պամֆլետիստի չարակամ դիմակի ներքո… Լեզվի ուժով, յուրահատկությամբ, սրությամբ, կրքոտությամբ, բնորոշման դիպուկությամբ Լեոն Բլուան բացառիկ, անկրկնելի …

կարդալ ավելին

Դիանա Գուրցկայան Հայաստանում

07.05.2008

Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել էր Հայաստան՝ Դիանային ընդունելու համար: Ի դեպ, Դիանա Գուրցկայան «Եվրատեսիլի» դեռեւս այն միակ մասնակիցն է, ով իր պրոմոարշավներում ընդգրկել է նաեւ մեր երկիրը. «Ես ուրախ եմ, որ հիանալի երկրում՝ Հայաստանում եմ հիմա, …

կարդալ ավելին

Դիանա Գուրցկայան Հայաստանում

07.05.2008

Երեկ պրոմոարշավի շրջանակներում Հայաստան էր ժամանել «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից, Վրաստանը ներկայացնող Դիանա Գուրցկայան, իսկ Հայաստանի ներկայացուցիչ Սիրուշոն հատուկ մի քանի ժամով եկել էր Հայաստան՝ Դիանային ընդունելու համար: Ի դեպ, Դիանա Գուրցկայան «Եվրատեսիլի» դեռեւս այն միակ մասնակիցն է, ով իր պրոմոարշավներում ընդգրկել է նաեւ մեր երկիրը. «Ես ուրախ եմ, որ հիանալի երկրում՝ Հայաստանում եմ հիմա, …

կարդալ ավելին

Հանդիպում Վալմարի հետ

05.05.2008

«Միշտ սիրել ու նկարել եմ Գյումրիի փողոցները, նրանց վերացող ճարտարապետությունը, լռությունը։ Ընդհանրապես կարծում եմ, որ ամեն ինչը սկսվում է լռությունից, որը խորհրդավոր նշանակություն ունի»,- ասում է Գյումրիում ծնված նկարիչ Վալմարը (Վոլոդյա Մարգարյան), ում 60-ամյակին նվիրված անհատական ցուցահանդեսը ապրիլի 2-ին բացվեց Ազգային պատկերասրահում։ Ցուցահանդեսը ներառել է Վալմարի 35 տարվա ընթացքում արված աշխատանքները, որոնք ցույց են տալիս …

կարդալ ավելին

Տոմազո Լանդոլֆի «Լուսնի հակառակ կողմը»

05.05.2008

Ասեմ բացեիբաց` որոշ ժամերը եւ նույնիսկ ողջ օրերը` ասես պատռվածքներ են մեր գոյության անհաստատ բանվածքում: Իշխող ճակատագրի կամոք, որպես գաղտնի դատի առջեւ ներկայացված մեղադրանքներ, մեզ ճնշում են այդժամ ճակատագրի բոլոր փոփոխականությունները, եւ հատկապես հստակ է դառնում մահվան կանխազգացումը, ինչը, ըստ մեր մի երիտասարդուհի գրողի, հենքն ու առանցքն է այդ անվանն արժանի ուզածդ արվեստի գործի: Այդպիսի …

կարդալ ավելին

Տոմազո Լանդոլֆի (1908-1979)

05.05.2008

Երազն ու իրականությունն այնքան են միաձուլվել, որ անհնար է որոշել, թե որտեղ է իրականությունը, եւ որտեղ` երեւութականությունը: Տ. Լանդոլֆի Չկա ավելի ֆանտաստիկ բան, քան իրականությունը: Ֆ.Դոստոեւսկի Եթե Ալբերտո Մորավիան, ըստ իտալացի գրաքննադատ Կարլո Բոի, իր գրողական էներգիան անմնացորդ նվիրել էր հնարավորի փնտրտուքին, ապա Տ. Լանդոլֆին իրեն լիովին ընծայաբերել էր անհնարինի որոնումներին: Ողջ գոյություն ունեցողի կարծեցյալությունն …

կարդալ ավելին

Կարելի է նաեւ Կաննում սեփական սցենարը ներկայացնել

04.05.2008

Կաննի միջազգային կինոփառատոնը հայտնի է ոչ միայն խոշոր «աստղերով», աստղային պրեմիերաներով ու մեծ հեղինակությամբ, այլեւ՝ իր ակտիվ գործող «Կինոշուկա» հատուկ ծրագրով, որի մասնակիցները տարեցտարի ավելանում են։ Անցյալ տարի ֆիլմեր գնել, վաճառել, ցուցադրության իրավունքները ձեռք բերել ցանկացող կինոպրոֆեսիոնալների թիվն անցել էր 10.000-ից։ Կաննի փառատոնում գործում է նաեւ կինոպրոդյուսերների ցանցը, որը պետք է ոչ միայն պատրաստի կինոարտադրանքը …

կարդալ ավելին

«Գոգնոցային» կերպարը փոխելու ժամանակն է

04.05.2008

Դերասանուհի Լալա Մնացականյանը վերջերս է վերադարձել Մոսկվայից, որտեղ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի բեմում երկու օր ցուցադրել է իր «Սիրային նախատինք՝ բազկաթոռին նստած տղամարդուն» հեղինակային մենաներկայացումը, որի հիմքում Գաբրիել Գարսիա Մարկեսի պիեսն է։ Լալան այն խաղացել է ռուսերեն լեզվով ու ռուս հանդիսատեսի համար, եւ մեծ, նույնիսկ իր համար անսպասելի ջերմությամբ է ընդունվել: Լալային ուղղված ծափերը նաեւ մտածող, …

կարդալ ավելին

Կինոն՝ գաղափարաբանության կապանքների մեջ

04.05.2008

Երբ մենք տալիս ենք «Ինչպե՞ս է կինոն վարվում պատմության հետ» հարցը, ապա, կարծում եմ, որ չենք մտածում պատմության մասին` որպես ավարտուն, ընդմիշտ գրված մի բանի, որի հետ կինոն պետք է գործ ունենա: Փոխարենը, վստահ եմ, որ պետք է պատմության մասին մտածել որպես անավարտ, մշտապես փոփոխվող բանի, եւ կինոյի մասին էլ` որպես մշակութային պրակտիկայի, որը մասնակցում …

կարդալ ավելին