Մշակույթ

Հանս Օուն «Սյորեն Կիերկեգոր» գրքից

20.07.2008

Հայտնվում է Դոն Ժուանը Կիերկեգորը սիրում էր երաժշտություն, եւ հատկապես Մոցարտի «Դոն Ժուանը»: Նա սովորաբար գալիս էր Արքայական թատրոն, լսում էր «Դոն Ժուանի» նախերգանքը եւ շտապում էր տուն` գրասեղանի մոտ: Պատահական չէ, որ նա Վիկտոր Էրեմիտային թույլատրում է Ա-ի թղթերի մեջ գտնել «Անմիջական էրոտիկ շրջափուլերը կամ երաժշտաէրոտիկականը»: Հեղինակ Ա-ն գտնում է, որ երաժշտության մեջ թաքնված …

կարդալ ավելին

Ալեքսանդր Միխայլով «Առ Մոցարտ եւ Կիերկեգոր նախերգանքներից»

20.07.2008

Ջութակների եւ նվագախմբի մնացյալ գործիքների միջեւ ասես ինչ-որ ճեղք է հայտնաբերվում, եւ ահա այդ դրամատիկ բնույթի ճեղքից հորդում են զանազանակերպ կենցաղային պատկերներ, ամենայն վարքուբարքը, որ հանկարծ դրսեւորում է իր նմանությունը Մոցարտի երաժշտության այդ մասի հետ, իր հավասարաձեւունակությունը նրան: Ահա` երաժշտության հարստությունը, իսկական, անտրոհելի, համընդգրկուն, իրենից ավելի ոչինչ չպահանջող, ինքնաբավ, հիասքանչ, իրենով գերազանցող այս աշխարհի ողջ …

կարդալ ավելին

Գեղանկարչությունը մեր երկրորդ հոգին է

20.07.2008

Բոլոր ազգերի մեջ արվեստի ցանկացած տեսակ բացահայտում է բնավորության այս կամ այն հատկանիշի ուժեղ եւ թույլ կողմերը: Գեղանկարչությունն ի հայտ է բերում ազգի բնավորության ու ընդունակությունների մի քանի կարեւոր գծեր` գեղարվեստական երեւակայության անալիտիկ հատկանիշները, գույնի զգացողությունը, դրանց միասնությունը ձեռքի ու աչքի ռեակցիայի հետ, աչքի հատկանիշները, երեւակայության ծավալն ու նրա ուղղվածությունն ինտելեկտի կամ բնատուր խելքի հարաբերակցությամբ, …

կարդալ ավելին

Արտավազդ Փելեշյանի կինոայբուբենը

20.07.2008

«Ես սկզբից անում եմ, հետո եմ միայն մտածում, թե ինչո՞ւ հենց այդպես, այլ՝ ոչ թե այլ կերպ արեցի։ Եվ երբ ինձ հարցնում են՝ ինչո՞ւմ է ձեր ֆիլմերի ֆենոմենը, պատասխանում եմ՝ ես չգիտեմ։ Այն, ինչը իմ ստեղծած համակարգն են անվանում, իրականում ոչ այլ ինչ է, քան իմ աշխատանքի իմաստը գտնելու փորձն ու ամբողջականի յուրահատկությունը հասկանալն է։ …

կարդալ ավելին

Քանի՞ գազարով կգոհանան մեր գիտնականները

09.07.2008

Հատկապես առաջացած տարիքի ակադեմիկոսները, երկրի ղեկավարությանը ակադեմիայի մատույցներում տեսնելուն պես` բարձրացնում են գիտությունը ֆինանսավորելու խնդիրը: Ֆինանսավորման պակա՞սն է, որ պատճառ է մեր հումանիտար գիտությունների, հատկապես հայագիտության այս թշվառ վիճակին: Գուցե: Սակայն, հետաքրքիր է, որքա՞ն է եղել, ասենք, Հրաչյա Աճառյանի վարձատրությունը, երբ նա կազմում էր «Ընդհանուր քերականությունը», որը բովանդակում էգ 562 լեզուների համեմատական քերականությունը: Դա` հետո, …

կարդալ ավելին

«Ոսկե ծիրանի» հայտնի հյուրերը

09.07.2008

«Ոսկե ծիրան» կինոփառատոնն իր անցկացման առաջին իսկ տարուց որոշվել էր ներկայացնել որպես հեղինակային կինոյի փառատոն։ Հայաստան ժամանող ու մրցույթին մասնակցող ֆիլմերը, նույնիսկ, եթե դրանք աչքի են ընկնում վառ դերասանական կազմով, միեւնույն է, առաջին հերթին՝ հեղինակի, այսինքն՝ ռեժիսորի հայացքի արգասիքն են լինում։ Դրանում համոզված է «Ոսկե ծիրանի» ծրագրերի տնօրեն, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը։ Իսկ փառատոները, որպես կանոն, …

կարդալ ավելին

Ծերացող գրականություն

09.07.2008

Երեկ Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում բացվել է Գրողների համահայկական 4-րդ համագումարը, որն այս տարի նաեւ ազդարարեց «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնի մեկնարկը: Համագումարի մասնակիցների թվում են 15 երկրներից ժամանած 80 սփյուռքահայ գրողներ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը համագումարում ընթերցել է նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը: Ուղերձում նախագահը, մասնավորապես, ցանկություն է հայտնել, որ այս …

կարդալ ավելին

«Մենք ընկճվելու իրավունք չունենք»,- ասում է երգիչ Արմեն Հովհաննիսյանը

09.07.2008

Երգիչ Արմեն Հովհաննիսյանը, շուրջ 20 տարի է, ապրում է ԱՄՆ-ում: Հոր` ժողովրդական հանրահայտ երգիչ Րաֆֆի Հովհաննիսյանի մահվանից հետո Արմենն ընտանիքով տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է հոր գործը: Նա կատարում է հայկական ազգային երգեր: 20 տարվա բացակայությունից հետո Արմենը վերջերս Երեւանում էր, եւ այստեղ բարեգործական համերգ ունեցավ` լեփ-լեցուն դահլիճով: «Շատ լավ անցավ համերգը: Մեր …

կարդալ ավելին

Վիտոլդ Գոմբրովիչ (1904-1969)

09.07.2008

Արվեստը` փորձ է արտահայտելու այն, ինչը չի ասվել, հասնել կուսական մայրցամաքին, դա ծայրակետն է, ուր հոգին հարաբերվում է Անհայտին եւ Անանվանելիին:Վիտոլդ Գոմբրովիչ Առանց նրա ես աղքատ կլինեի, իսկ նրա կողքին ինձ դժվար է ինքզինքս լինել:Սլավոմիր Մրոժեկ 20-րդ դարը հաստատում է Գոմբրովիչի ճշմարտացիությունը: Ոչինչ այնպես չի ճնշում, ինչպես մարդկանց ինքնախաբեությունը, որոնց թվում է, որ տրվելով հոտայնության …

կարդալ ավելին

«Մենք բոլորովին էլ վատ ճանապարհի վրա չենք գտնվում»

06.07.2008

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի նախագահ, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը շատ անգամներ է ասել, որ կինոարտադրություն չունեցող Հայաստանում փառատոն ստեղծելու գաղափարը ծագել է ազգային կինոն խթանելու ցանկությունից։ Գրավիչ ու դիտարժան տոն լինելուց բացի՝ «Ոսկե ծիրանը» նաեւ փորձում է ստորջրյա աշխատանք կազմակերպել՝ հայկական կինոնախագծերը աշխարհին ներկայացնելու համար։ Գրեթե բոլոր հանդիպումների ու ասուլիսների ժամանակ կինովավերագրող Հ. Խաչատրյանը կարգախոսի պես կրկնում …

կարդալ ավելին

Ալեքսանդր Միխայլով «Առ Մոցարտ եւ Կիերկեգոր նախերգանքներից»

06.07.2008

Ոչ թե երկու վեհասքանչ թեմաների միաժամանակյա կատարում, որոնցից երկրորդն անսպասելիորեն տարափոխում է առաջինը, ոչ թե թեմաների անցկացում, այլ միայն դրանց կատարման նախերգանքներ, եւ նույնիսկ՝ ոչ թե նախերգանքներ, այլ դրանցից մի քանի հատվածներ, որոնցով բանիմաց մարդը կկարողանա վճռել եւ հաշվարկել գալիքը, թի ինչ պետք է հետեւի նախերգանքին: Սա փոքրիկ մի ընծա է Մոցարտի հիշատակին, իսկ այն …

կարդալ ավելին

«Ճչացողները»՝ Տոկիոյում

06.07.2008

Անցած շաբաթ Տոկիոյում` ՄԱԿ-ի Փախստականների գործակալության կինոփառատոնում, ցուցադրվել է հայ լրագրող-կինովավերագրող Կարլա Կարապետյանի «Ճչացողները» փաստագրական ֆիլմը, որը, ինչպես վկայում են կինոփառատոնի մասնակիցները եւ կազմակերպիչները, արժանացել է հատուկ ուշադրության եւ գնահատականների: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ փառատոնի կազմակերպիչը` ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայոց ցեղասպանության մասին կինոնկարն ընդգրկել էր կինոփառատոնի ծրագրում՝ շուրջ 33 միլիոնի հասնող փախստականների ծանր վիճակը աշխարհով մեկ …

կարդալ ավելին

Բացվել է «Կնոջ աշխարհը» ցուցահանդեսը

06.07.2008

ՀՀ Նկարիչների միությունում երեկ բացվել է «Կնոջ աշխարհը» 7-րդ միջազգային մասնագիտացված եռօրյա ցուցահանդեսը, որը կազմակերպել է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը: Կենտրոնի տնօրեն Աննա Հակոբյանի խոսքով, ցուցահանդեսի ուղղությունն այս տարի մի փոքր փոխվել է. առավել մեծ ուշադրություն է դարձվել կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունների ներկայացման վրա: «Ցուցահանդեսի նպատակն է՝ ներկայացնել այն ամենը, ինչ թեթեւացնում եւ բարելավում է …

կարդալ ավելին

«Հորինում եմ, հետո ինքս եմ հավատում իմ հորինածին»

05.07.2008

Դերասանուհի Նարե Հայկազյանը երեք տարի առաջ հեռացավ Հայաստանից՝ ցանկանալով բախտը փորձել Ամերիկայում։ Նա Հայաստանում թողեց իր խաղացած ու չխաղացած դերերը, սերը, ընկերներին ու բեմը։ Փոխարենը՝ գտավ այն նեղ ու հազիվ նշմարվող արահետը, որը դեպի տուն է տանում։ Նարեն հեռացավ այն պահին, երբ իր բեմական կյանքը կարծես հունի մեջ էր ընկել, որպես դերասանուհի նա արդեն մի …

կարդալ ավելին

«Բացի երգելուց՝ հազար ու մի գործ կա»

05.07.2008

Ասում է այս տարվա լավագույն երգիչ Արամեն, ով փորձում է իրեն ետ պահել ճանաչելի դեմքերի ճանապարհին հանդիպող բազմաբնույթ գայթակղությունների շարաններից։ Նա այդ բառն իսպառ վերացրել է իր կյանքից։ Արամեին շատերն են լսում, եւ՛ երեխաները, եւ՛ տարեց մարդիկ։ Նա հավատում է, որ բեմից հնչող «քաղցր» ինտոնացիաները հենց այն են, ինչ մեզ հարկավոր է։ Եվ տարիքը բնավ …

կարդալ ավելին

Ժոզե Սարամագո (Ծնվ.1922թ.)

05.07.2008

Պորտուգալացի գրող Ժոզե Սարամագոյին հաճախ համարում են «մոգական ռեալիզմի» ներկայացուցիչներից մեկը եւ համեմատում են հայտնի լատինաամերիկացիների` Բորխեսի, Կորտասարի, Ֆելիսբերտո Էրնանդեսի, Կարլոս Ֆուենտեսի, Մարկեսի եւ այլոց հետ: Այդ զուգահեռներից Սարամագոն, սակայն, հրաժարվում է (շատ բարձր գնահատելով բոլոր նշված գրողներին)՝ պնդելով, որ անձամբ իրեն ամենից շատ տպավորում են Սերվանտեսն ու Գոգոլը: 1998 թվականին Ժոզե Սարամագոն արժանացավ Նոբելյան …

կարդալ ավելին

Սյորեն Կիերկեգոր «Փիլիսոփայական փշրանքնե կամ Յոհաննես Կլիմակուսի իմաստնության պատառիկները

29.06.2008

Գլուխ III Բացարձակ պարադոքս (մետաֆիզիկական քմայք) Մարդկայինի ոլորտում եւ ինքնաճանաչման մեջ իմացությունների հավելման իր ողջ վիթխարի ջանքով հանդերձ, եւ, չնայած մարդուն ամենից խորը ճանաչող իմաստունի փառքին, որին նա հավերժորեն արժանացել էր, Սոկրատը կենում էր այն վիճակում, որ խուսափի ամենայն պեգասների, գորգոնների եւ համանման էակների մասին խորհրդածելուց, հատկապես այն բանի համար, որ դեռ մինչեւ վերջ չէր …

կարդալ ավելին

Մանկական «Եվրատեսիլը»՝ Կիպրոսում

29.06.2008

Այս տարի մանկական «Եվրատեսիլ» երգի մրցույթում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել: Երեկ այդ մասին լրագրողներին հայտնեց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դիանա Մնացականյանը: Ըստ նրա, մանկական «Եվրատեսիլը» յուրօրինակ փորձադաշտ է մեծերի «Եվրատեսիլում» կատարվող փոփոխությունների համար: Այս տարի մանկական «Եվրատեսիլում», ի տարբերություն նախորդ տարիների, ութ մասնակցի փոխարեն՝ բեմ կբարձրանան ընդամենը վեցը: Բացի այդ, բեք-վոկալը կարող է լինել …

կարդալ ավելին

Գրքեր, որոնք հեղինակային կինո են հիշեցնում

29.06.2008

Գրաֆիկական վեպերի, կամ ավելի հաճախ գործածվող բառով ասած՝ կոմիքսների մասին մենք շատ մակերեսային պատկերացում ունենք։ Գրաֆիկական վեպերը ցածրորակ արվեստ համարելով՝ չարաչար սխալվում ենք, քանի որ դա մի ողջ մշակութային շերտ է, որը գնալով ավելի ու ավելի է պատում Երկիր մոլորակը։ Թե ինչպե՞ս կարելի է առաջ մղել շատ մոդայիկ ու մեծ պահանջարկ ունեցող գրական այդ տեսակը, …

կարդալ ավելին

Մոսկվան լսեց Սերժ Թանգյանին

27.06.2008

Հունիսի 18-ին Մոսկվայում տեղի ունեցած համերգի ժամանակ հայազգի երաժիշտ ու երգիչ, «System of a Down» ռոք խմբի նախկին մասնակից Սերժ Թանգյանը խոսել է քաղաքակրթության ճգնաժամի ու Մայր Հողի փրկության անհրաժեշտության մասին։ Ժպտերես ու հմայիչ Սերժ Թանգյանը «System of a Down»-ի հետ համատեղ համերգներին դադար տալով, բնավ էլ չի կորցրել ո՛չ իր հմայքը, ո՛չ էլ հնչեղ …

կարդալ ավելին