Լոնդոնի «MacDougall’s» աճուրդային տնից անանուն մի գնորդ ձեռք է բերել Մարտիրոս Սարյանի յոթ աշխատանքներից բաղկացած հավաքածուն ամենաբարձր գնային արժեքով` 1,2 միլիոն դոլարով (600.000 ֆունտ ստեռլինգ): Աճուրդային տանը «Արագած լեռը ամռանը» կտավը գնահատվել է 440-600.000 դոլար, «Արագածը անձրեւոտ օրին»` 80-120.000 դոլար: Գնորդը սրանք եւ մյուս նկարները գնել է ամենաբարձր գնային արժեքով: Հիշեցնենք, որ Մ. Սարյանի գեղանկարները եւ գրաֆիկական աշխատանքները պետք է հունիսի 12-13-ին վաճառքի հանվեին, բայց գործարքը տեղի է ունեցել նախօրեին: Աճուրդին ներկայացված Սարյանի հավաքածուն բաղկացած էր մեկ գեղանկարից եւ վեց ջրաներկ աշխատանքից: