Հերթական մրցանակակիրները

10/10/2008

Քիմիայի բնագավառում 2008 թվականի Նոբելյան մրցանակին են արժանացել մեկ ճապոնացի եւ երկու ամերիկացի գիտնականներ: Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան երեկ Ստոկհոլմում հայտարարել է, որ ճապոնացի Օսամու Շիմոմուրային, ամերիկացիներ Մարտին Չալֆիին եւ Ռոջեր Ցիենին մրցանակը շնորհվել է «կանաչ ֆլուորեսցենտ պրոտեին» կոչվող նյութի բացահայտման համար: Այս աշխատանքն օգնել է գիտնականներին՝ հետազոտել քաղցկեղային բջիջների տարածումը: