Համաշխարհային կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած վաստակի համար «Մոսֆիլմի» գլխավոր տնօրեն եւ բեմադրիչ Կարեն Շահնազարովն արժանացել է «Ոսկե խցիկ-300» հատուկ մրցանակին: Մրցանակը հանձնվել է «Մանակի եղբայրներ» 29-րդ միջազգային օպերատորական կինոփառատոնում, որն ավարտվել է Մակեդոնիայում: Այս կինոհամաժողովը, որն իր անվանումը ստացել է Յանակի եւ Միլտոն Մանակի եղբայրների՝ Մակեդոնիայի առաջին կինոստուդիայի հիմնադիրների պատվին, առաջին անգամ տեղի է ունեցել 1979թ.: Անցած 19 տարիներին փառատոնի հաղթողներ են դարձել կինոյի այնպիսի վարպետներ, ինչպիսիք են Ֆրեդի Ֆրանսիսը, Քրիստոֆեր Դոյլը, Տիերի Արբոգաստը: