Հոբելյանական

12/11/2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի 70-ամյա հոբելյանի կապակցությամբ, հայ ժողովրդական երգարվեստի եւ պարարվեստի պահպանման ու զարգացման գործում ունեցած նշանակալի վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին: Արվեստի վաստակավոր գործչի կոչման է արժանացել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը` Թ. Ալթունյանի որդին: Իսկ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի մեներգիչ Սաշա Պողոսյանը ստացել է վաստակավոր արտիստի կոչում: