Արձանը պատրաստ է

19/11/2008

Ավարտվում են Մաշտոցի պողոտա-Մոսկովյան խաչմերուկում Վիլյամ Սարոյանի արձանի տեղադրման համար նախատեսված վայրի բարեկարգման աշխատանքները. արդեն պատրաստ է արձանի տեղադրման հիմքը: Ըստ Երեւանի քաղաքապետարանի` մոտ օրերս տեղի կունենա արձանի բացումը: Արձանի հեղինակն է քանդակագործ Դավիթ Երեւանցին: Արձանի տեղադրման վայրը ՀՀ Մշակույթի նախարարության միջնորդությամբ հատկացվել է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Նշենք, որ նախաձեռնությունն իրականացվում է Վ. Սարոյանի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: