Գերմանիայի օրեր

19/11/2008

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Երեւանում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության եւ Թբիլիսիի ու Երեւանի Գյոթեի անվան ինստիտուտի հետ միասին նոյեմբերի 15-23-ը կանցկացնի մշակութային օրեր: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության լրատվամիջոցների հետ կապի բաժնից, բազմաբնույթ մշակութային ծրագրի շրջանակներում կկազմակերպվեն համերգներ, գերմանական ֆիլմերի ցուցադրություն Հայաստանի Ազգային պատկերասրահում ու «Մոսկվա» կինոթատրոնում, թատերական ներկայացումներ, ընթերցումներ: Մշակութային օրերի բացումը տեղի կունենա նոյեմբերի 18-ին Ա. Բաբաջանյանի անվան համերգասրահում «Սիմինոլոջի» ջազային խմբի համերգով: