«Ֆրուտ ֆուլ Արմենիա» հիմնադրամի չորրորդ համաժողովի շրջանակներում կլինի նաեւ մեծ թենիս եւ դասական երաժշտություն: Արգենտինացի գործարար Էդուարդո Էռնեկյանի հրավերով սեպտեմբերի վերջին եւ հոկտեմբերի սկզբին առաջին անգամ Հայաստանում կլինի հայտնի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը, ով մաստեր-կլասս կանցկացնի Հայաստանի թենիսիստների հետ եւ ընկերական հանդիպում կունենա Հայաստանի լավագույն թենիսիստ Հարություն Սոֆյանի հետ: Բացի այդ, Հայաստանի Ազգային պատկերասրահում եւ Հայֆիլհարմոնիայում համերգներով հանդես կգա նաեւ հռչակավոր կոմպոզիտոր Ալիս Թերզյանը: Համաժողովին, ինչպես ամեն տարի, այս անգամ եւս մասնակցելու են աշխարհում ագրոոլորտի հայտնի մասնագետներ տարբեր երկրներից, ինչպես նաեւ քաղաքական եւ բիզնես վերնախավի ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Միշել Ռոկարը, Մարոկկոյի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախագահ Հաջաջի Ահմեդը եւ այլք: