Երգչուհի Աննա Մայիլյանը Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի շնորհալի 18 դպրոցականներից ձեւավորել է երգչախումբ, որը հանդես է գալու բացառապես հայկական ժողովրդական եւ դասական երգերի կատարմամբ: Հաշվետու համերգը` Աննա Մայիլյանի գլխավորությամբ, երեկ կայացել է Հայրավանքի միջնակարգ դպրոցում: Աննա Մայիլյանի հավաստմամբ` Հայրավանքի դպրոցականների հետ ինքն աշխատել է ընդամենը վերջին մեկուկես ամսվա ընթացքում եւ մոտ 10 լիարժեք պարապմունք անցկացնելուց հետո երեխաները հասել են շոշափելի հաջողության: