Գալու են

01/06/2008

Հայկական ջազի 70-ամյակը նշելու համար Հայաստան են ժամանելու աշխարհահռչակ Ալ Ջերան, Ջորջ Բենսոնը, Հերբի Հենկոկը: «Այս ծրագրի շրջանակներում մի քանի համերգներ արդեն եղել են: Հիմա ես հստակ ցուցակ չեմ կարող ներկայացնել, բայց որ հետաքրքիր միջոցառումներ լինելու են` դա հստակ է»,- երեկ հայտարարել է Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության պետական նվագախմբի ղեկավար Մարտին Վարդազարյանը: Հանրային ռադիոյի եւ հեռուստատեսության պետական նվագախմբի խմբավար Երվանդ Երզնկյանն էլ նշել է, որ «մինչեւ աչքով չտեսնի, թե ինչպես են օդանավակայան իջնում միջազգային համբավ ունեցող ջազմենները, չի հավատա», քանի որ նրա հավաստմամբ` «նրանք շատ թանկ երաժիշտներ են»: