Շվեդիայի մայրաքաղաքում երեկ հայտարարվել են 2008թ. «Փոլար» երաժշտական մրցանակի դափնեկիրները, որը համարում են «Նոբելյան մրցանակ երաժշտության բնագավառում»: Դափնեկիրներ են դարձել ամերիկացի օպերային երգչուհի Ռենե Ֆլեմինգը եւ բրիտանական «Փինկ Ֆլոյդ» խումբը: «Փոլարը» հիմնել է շվեդական «ԱԲԲԱ» խմբի կառավարիչ Ստիկան Անդերսոնը, որն այդ նպատակով ստեղծել է հիմնադրամ 42 մլն կրոնի (4,2 մլն դոլարի) չափով, որն այժմ ավելացել է մինչեւ 60 մլն կրոն (6 մլն դոլար): 1992-ից ի վեր մրցանակն ամեն տարի հանձնվում է ոչ միայն հանրաճանաչ, այլեւ դասական երաժշտության կատարողներին: Տարբեր տարիներ մրցանակի դափնեկիրներ են դարձել Մստիսլավ Ռոստրոպովիչը, Վալերի Գերգիեւը, Սոֆիա Գուբայդուլինան, Փոլ ՄաքՔարթնին, Բոբ Դիլանը, Սթիվի Ուանդերը, Էլթոն Ջոնը: