Հունիսի 14-ին Կիեւի հանրահայտ Մայդանում համերգով ելույթ կունենա սըր Պոլ ՄըքՔարտնին։ Համերգային ծրագիրը կոչվելու է «Անկախության համերգ»։ Այն հնարավոր է դարձել իրականացնել ուկրաինացի մի բիզնեսմեն մեկենասի գումարներով։ Իսկ Հայաստանում փորձում եn կազմակերպել «System of a down» խմբի նախկին անդամ, այժմ սոլո կատարումներով հայտնի Սերժ Թանգյանի համերգը, ով ամռան սկզբին այցելելու է Մոսկվա։ Ցանկություն կա մինչեւ մոսկովյան համերգը նրա ելույթը կազմակերպել մայրաքաղաքի հրապարակում։