Գրականագետ Դավիթ Գասպարյանի հավաստմամբ` Եղիշե Չարենցի ստեղծագործությունների համապարփակ 10-հատորյակը հրատարակելու համար կստեղծվի աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի մեծանուն գրողի ինչպես՝ հայտնի, այնպես էլ՝ դեռեւս անհայտ ստեղծագործությունները: Խմբում ընդգրկված կլինեն Անահիտ Չարենցը, գրողի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ երկու գրականագետներ: «Արխիվում բազմաթիվ նյութեր կան, որոնք անտիպ են եւ բավականաչափ ուսումնասիրված չեն: Մեր աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի կազմել բանաստեղծի ստեղծագործությունների ամբողջական 10-հատորյակը»,- ասել է Դ. Գասպարյանը: