Պաստառ ունենք` աշխարհը չունի

23/03/2008

Մոնրեալի արձանագրության 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Բնապահպանության նախարարության ներկայացրած «Պահպանենք օզոնային շերտը» պաստառն արժանացել է առաջին կարգի մրցանակի: Այդ առթիվ նախարարության համակարգում գործող Օզոնի ազգային կենտրոնին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով շնորհվել է 500 դոլար եւ պատվոգիր: Նախարարության հողերի եւ մթնոլորտի պահպանության պետ, «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինում» ծրագրի համակարգող Ասյա Մուրադյանն «Արմենպրեսին» ասել է, որ գումարի շրջանակներում ձեռք են բերվել կենցաղային իրեր, որոնք տրամադրվել են Գավառի մանկատանը: