Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանն առաջիկայում պատրաստվում է հրաժարական տալ: Այս մասին «Panorama.am»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մշակույթի նախարարի մամուլի քարտուղար Գայանե Դուրգարյանը: Նրա տեղեկացմամբ, հրաժարականի պատճառը դեռեւս պարզ չէ: