Տիեզերքը «Բիթըլզ» կլսի

06/02/2008

Փետրվարի 5-ին բաց տիեզերքում կհեռարձակվի հանրահայտ «Բիթըլզ» խմբի «Across the Universe» երգը, որը ճամփորդելու է տիեզերքով աներեւակայելի` 115 կմ ժամ արագությամբ: Այդ հեռարձակման նախաձեռնությունը պատկանում է ամերիկյան NASA կազմակերպությանը, որը երգը գերժամանակակից հաղորդակներով ուղղելու է դեպի Հյուսիսային աստղ: Երգի հեղինակ Փոլ Մաքքարտնին այդ գաղափարը «շշմեցուցիչ» է անվանել: «Բիթըլզի» այդ երգը կդառնա առաջինը, որը նման հսկայական լսարան կունենա ու գուցե եւ կսիրվի այլմոլորակայինների կողմից: