Հայկական երգեր` ֆրանսիական շնչով

06/02/2008

Ֆրանսուհի երգչուհի Էլեն Սեգարան, ով հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում Էսմերալդայի դերակատարմամբ, գեղեցիկ մենահամերգով ելույթ է ունեցել Մոսկվայում: Համերգի ընթացքում նա կատարել է հայկական երգեր: Նրա մայրը հայուհի է, իսկ հայրը` իտալացի: Էլեն Սեգարան միջազգային բեմեր է նվաճում եւ իր բոլոր համերգների ընթացքում պատմում է Հայաստան կատարած իր այցի մասին: «Անցյալ տարի Շառլ Ազնավուրն ինձ ու իմ մայրիկին հրավիրեց միասին այցելել Հայաստան: Հայտնվելով Հայաստանում՝ մենք լաց էինք լինում հուզմունքից»,- ասել է նա: