Մշակույթ

Բաշինջաղյանի քնարական կտավները

12.11.2007

Երեկ Ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Գեւորգ Բաշինջաղյանի 150-ամյա հոբելյանին նվիրված ցուցահանդեսը: Ցուցադրության համար կտավներ են տրամադրել Հայաստանի տարբեր թանգարաններն ու մասնավոր կոլեկցիոներները: Գեւորգ Բաշինջաղյանն առաջին հայ նկարիչն է, ով սկսել է պատկերել հայրենի բնությունը: Վրաստանի հեռավոր գյուղերից մեկում` Սղնախում ծնված նկարիչը երբեք չի ապրել Հայաստանում, սակայն մի քանի անգամ ճամփորդել է հայրենի հողերով: Ինչպես ասաց …

կարդալ ավելին

«Մարդուն առաջ է մղում իր ուսին դրված բեռը»,- ասում է քանդակագործ Արտո Չաքմաքչյանը

09.11.2007

«Քանդակը քանդակ չի դառնա, եթե մեջը չզետեղենք որոշակի գաղափար եւ որոշակի մարդկային երեւույթ։ Քանդակելուց առաջ պետք է գաղափար ունենալ։ Ինձ համար բնորդը նշանակություն չունի, կարեւորն իմ ներքին զգացողությունն է, որը վերջիվերջո քանդակ է դառնում»,- ասաց Արտո Չաքմաքչյանը, ով «Նարեկացի» արվեստի կենտրոն էր եկել՝ իր ընկերների ու երկրպագուների հետ հանդիպելու համար։ Արտո Չաքմաքչյանի մտերիմներն ու այն …

կարդալ ավելին

Ճգնավորյանը երջանիկ է

07.11.2007

Կոմպոզիտոր եւ դիրիժոր Լորիս Ճգնավորյանը բուռն գործունեություն է ծավալել 1990-ականներին, երբ դարձավ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավար։ Այդ ժամանակ նրա անունը հայտնի էր բոլորին, իսկ նվագախմբի ամենշաբաթյա անվճար համերգների ժամանակ դահլիճը «պայթում» էր հանդիսատեսի քանակից։ Ցուրտ բնակարաններում կամ փողոցներում գտնվելու փոխարեն մարդիկ Ֆիլհարմոնիայի տաք ու լուսավոր դահլիճ էին գալիս եւ դասական երաժշտություն լսում։ Ֆենոմենալ մի երեւույթ …

կարդալ ավելին

Կցուցադրվի «Արտույտների ագարակը»

07.11.2007

Նյու Յորքի Իտալիայի մշակութային ինստիտուտում նոյեմբերի 6-ին կցուցադրվի իտալացի ռեժիսորներ Պաոլո եւ Վիտորիո Տավիանիների «Արտույտների ագարակը» ֆիլմը: Իտալահայ գրող Անտոնիա Արսլանի գրքի մոտիվներով նկարահանված ֆիլմը պատմում է Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած ընտանիքի մասին: Նշենք, որ «Արտույտների ագարակն» այս տարի ցուցադրվել է նաեւ Բեռլինի միջազգային կինոփառատոնում:

կարդալ ավելին

Հաղթողը Սեւակ Ամրոյանն է

07.11.2007

«Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական երգիչ» նախագիծը մոտեցավ ավարտին: Չորս ամիս տեւած նախագծի նախնական լսումներին մասնակցած 400 երիտասարդներից եզրափակիչ փուլ էին անցել 14 մասնակիցներ, որոնք էլ յուրաքանչյուր շաբաթ` համերգից հետո, հեռուստադիտողների քվեարկության արդյունքում, հերթով թողնում էին նախագիծը: Արդյունքում՝ մնաց երեք մասնակից, որոնցից մեկ շաբաթվա քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Սեւակ Ամրոյանը: Երկրորդ տեղում Արմեն Դավթյանն էր, երրորդ տեղում` …

կարդալ ավելին

Մարիա Սահակյանի «Փարոսը»

07.11.2007

ՌԴ-ում բնակվող 27-ամյա կինոռեժիսոր Մարիա Սահակյանը Լոնդոնի կինոփառատոնին ներկայացրել էր իր «Փարոս» ֆիլմը, որը շատ ջերմ է ընդունվել եվրոպացի հանդիսատեսի կողմից։ Ֆիլմի գործողությունները կատարվում են կովկասյան փոքր գյուղերից մեկում, որը հայտնվել է զինված հակամարտության գոտում։ Հերոսուհին հարազատ գյուղ է գալիս իր տատին ու պապին փրկելու ու իր հետ մեծ քաղաք տանելու համար, սակայն արդյունքում՝ որոշում …

կարդալ ավելին

Հայաստանը Ֆրանսիայի բարեկամը չէ, այլ՝ փոքրիկ քույրիկը

04.11.2007

Մաթեմատիկոս եւ պատմաբան, ակադեմիկոս, խոշոր հայագետ Կլոդ-Արմեն Մութաֆյանն այն մարդկանցից է, ով միշտ իր գործը մեծ պրոֆեսիոնալիզմով է կատարում եւ նույնն ակնկալում է գործընկերներից: Կլոդ Մութաֆյանը Երեւան էր բերել իր հոր` գեղանկարիչ Զարեհ Մութաֆյանի կտավների ցուցահանդեսը, որն այս օրերին ցուցադրվում է Ազգային պատկերասրահում: «Երբ հայրս 1971 թվականին այցելեց Հայաստան, նրա աշխատանքների ոճը փոխվեց, գույները կարծես …

կարդալ ավելին

Սա արտառոց ապուշություն է

04.11.2007

Անցյալ տարի կառավարության որոշմամբ՝ Խոր Վիրապի տարածքում մոտ 6 հա հողատարածք հատկացվել է «Հին Էրիվան» հոլդինգին` «Նոյան տապան» թանգարանային համալիր կառուցելու նպատակով: Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը փորձում է կանխել կառավարության նշյալ որոշման հնարավոր ավերիչ հետեւանքները, եւ դեռեւս պարզ չէ, ինչպիսին է լինելու գործադիր մարմնի վերջնական որոշումը: «Խնդիրը նրանում է, որ այս վաճառված տարածքում է գտնվում …

կարդալ ավելին

Խոր Վիրապի պարիսպը դեռ կքանդվի

04.11.2007

Դեպի Խոր Վիրապի եկեղեցի բարձրացող առանց այն էլ նեղ ճանապարհին թափված քարերի կողքով անցնել այսօր արդեն հնարավոր է, քանի որ դրանք մի կողմի վրա են հավաքել: Զգուշությամբ ես այդ հատվածով քայլում, քանզի ցանկացած պահի կարող է պարսպի մյուս մասն էլ քանդվել ու գլխիդ թափվել: Հիշեցնենք, որ մի քանի օր է, ինչ Խոր Վիրապի պարսպի մի …

կարդալ ավելին

Երգեհոնը վերանորոգվել է

04.11.2007

Վերանորոգվել է Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան երգեհոնը: Գործիքն անվճար վերանորոգել է Գերմանիայից ժամանած վերականգնող-մասնագետ Քրիստիան Վեգշայդերը: Նա հրավիրվել էր «Բարոկկո» երեւանյան երաժշտության փառատոնի կազմակերպիչ Արամ Թալալյանի եւ բրիտանացի երգեհոնահար Քրիստոֆեր Ստեմբրիջի նախաձեռնությամբ: Գործիքը, որն ունի շուրջ 4 հազար շեփոր, 10-օրյա աշխատանքներից հետո հաջողվել է հիմնանորոգել: Դրեզդենի երգեհոնի լավագույն մասնագետն անհատույց է աշխատել: Հայաստանում կա …

կարդալ ավելին

«Արվեստը հեռացել է զգացմունքներից»,- ասում է քանդակագործ Վիգեն Ավետիսը, ով Ֆլորենցիայում վերականգնելու է Միքելանջելոյի նախագծած եկեղեցին

04.11.2007

Վիգեն Ավետիսը (Ավետիսյան) Հայաստանից Եվրոպա է տեղափոխվել 1990-ական թվականների սկզբին: Այն ժամանակ թվում էր, որ արվեստը մեր երկրում երկարատեւ դադար է վերցրել։ Այժմ Վիգենը մեծ ոգեւորությամբ է ընդունում Երեւանի հետ կատարված փոխակերպումը։ Նա ընդհանրապես շատ վարակիչ ոգեւորություն ունի։ Վիգենը կարողացավ որպես պրոֆեսիոնալ քանդակագործ կայանալ այնպիսի քաղաքում, ինչպիսին է Ֆլորենցիան, որտեղ յուրաքանչյուր քար արվեստով է շնչում …

կարդալ ավելին

Բյուջեի հատկացումներից

04.11.2007

Հանգստի, մշակույթի եւ կրոնի բնագավառին «ՀՀ 2008թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով հատկացվել է 14 մլրդ 623.7 մլն դրամ` 2007թ. 16 մլրդ 128.7 մլն դրամի դիմաց (ի դեպ, 2008թ. գլխավոր ֆինանսական փաստաթղթում, կապված 2008-ից հանրապետությունում Պետական ֆինանսների վիճակագրություն (GFS)-2001 դասակարգման ստանդարտների ներդրման հետ, փոխվել է խմբի անվանումը` համապատասխանեցվելով միջազգային դասակարգմանը): Գրադարանների համար նախատեսված է 1 …

կարդալ ավելին

Ուղերձ` Լեւոն Տեր-Պետրոսյանին

04.11.2007

Երեկ մշակույթի մի շարք գործիչներ ուղերձ են հղել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, որում ասվում է. «Մտահոգություն, տագնապ, ցավ` մեզ համակած հենց այս զգացումներն են պատճառը մեր համախմբման: Մտահոգություն` վտանգված հայրենիքի, պետականության համար, տագնապ` մեր տեսակի կորստյան առումով, ցավ` մեր ժողովրդի համար, որն այսօր չի ապրում իր տառապանքին ու անուրանալի վաստակին վայել ու արժանի կյանքով: …

կարդալ ավելին

«Հովերը» կմասնակցի «Լոգոս» փառատոնին

04.11.2007

«Հովեր» կամերային երգչախումբը նոյեմբերի 2-4-ը Լեհաստանում կմասնակցի հոգեւոր քրիստոնեական «Լոգոս» 11-րդ երաժշտական փառատոնին: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը երեկ հրավիրված ասուլիսում ասել է, որ այս տարի նշվում է խմբի ստեղծման 15-ամյակը եւ հոբելյանական տարվա շրջանակում խումբը սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 7-ը 12 համերգներով հանդես է եկել Գերմանիայի մի քանի քաղաքներում: Հոբելյանական տարվա համերգաշրջանը, որը հովանավորում է …

կարդալ ավելին

Հռոմի երիտասարդ փառատոնը

01.11.2007

Հռոմի միջազգային կինոփառատոնում գլխավոր մրցանակի է արժանացել կանադական «Ջունո» ֆիլմը, որը պատմում է «մեծ» կյանքի հետ բախման մեջ մտած 16 տարեկանում հղիացած աղջկա մասին: «Հռոմի փառատոնն առաջին հերթին տոն է հանդիսատեսի համար, այլ ոչ թե՝ կինոքննադատների: Այստեղ լավ ֆիլմերը հանդիպում են լավ հանդիսատեսի հետ»,- ասել է Հռոմի քաղաքապետը: Փառատոնի ընթացքում ցուցադրվեց Շոն Պենի «Դեպի վայրի …

կարդալ ավելին

Դպրոցականների ֆիլհարմոնիան

01.11.2007

Հայաստանում վերականգնվել է «Դպրոցական ֆիլհարմոնիայի» գործունեությունը, որը վերջին 16 տարիների ընթացքում կանգնեցվել էր` ֆինանսավորում չլինելու պատճառով: «Դպրոցական ֆիլհարմոնիայի» գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը հայտնել է, որ ըստ ծրագրի՝ նախատեսվում է դասախոսություններ եւ համերգներ անցկացնել պատանի երաժիշտների համար: Այդ միջոցառումների մասնակիցները կդառնան ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցները:

կարդալ ավելին

Մոնա Լիզայի ծնկների վրա թաշկինակ կա

01.11.2007

Լեոնարդո Դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզան» իր առեղծվածային ժպիտով արդեն 500 տարուց ավելի շարունակում է զարմացնել իր գաղտնիքներով: Ֆրանսիացի հետազոտողներից մեկը նոր հայտնագործություն է կատարել: Ֆրանսիացի Պասկալ Քոթը հայտարարել է, որ Մոնա Լիզայի նկարի իր ուսումնասիրությունների համաձայն` նկարի վրա Ջոկոնդայի` իրար միացված ձեռքերի տակ մի թաշկինակ կա` հերոսուհու հենց դաստակի տակ: Նրա այս բացահայտումն առաջինը …

կարդալ ավելին

Ֆիլմ մահվան իրավունքի մասին

01.11.2007

«Բժիշկ Մահ» Ջեք Կեւորկյանը պատրաստվում է վավերագրական ֆիլմ նկարահանել իր գործունեության մասին: Էֆթանազիայի կողմնակիցը լինելով, ամերիկացի բժիշկն աջակցել է կյանքից հեռանալ ցանկացողներին ու 130 մարդու մահվան պատճառ է դարձել: Նրա դեմ քրեական գործ է հարուցված եղել, որը դարձել է ամերիկյան ամենաաղմկալից դատավարություններից մեկը: Ջ.Կեւորկյանը գտնում է, որ մարդը ոչ միայն ապրելու, այլեւ` մահանալու իրավունք ունի: …

կարդալ ավելին

Այրվել է

28.10.2007

Շիրակի մարզի Քեթի գյուղում հոկտեմբերի 25-ին, ժամը 06:22-ին, հրդեհ է բռնկվել: Այրվել են փայտաշեն մշակույթի տունը, ներսում տեղակայված «Հայփոստ» ՓԲԸ բաժանմունքը եւ առեւտրի կետը` 250 քմ մակերեսով:

կարդալ ավելին

Չեն ցանկանում իրենց անօգնական զգալ

28.10.2007

Թատերական գործիչների եւ Նկարիչների միությունների նախագահները երեկ հանդիպել էին լրագրողների հետ` իրենց ղեկավարած ստեղծագործական միությունների խնդիրների մասին խոսելու համար: Թատերական միությունը վերջերս փոխեց իր նախագահին. երկար տարիներ միությունը ղեկավարած Երվանդ Ղազանչյանին փոխարինեց ՊՀԹ-ի գեղարվեստական ղեկավար Հակոբ Ղազանչյանը, ով այժմ իր գլխավոր խնդիրներից է համարում միության ղեկավարման ստրուկտուրայի փոփոխումը: Նա ցանկանում է միության աշխատանքն ավելի ճկուն …

կարդալ ավելին