Երեւանի Կրկեսի սեփականաշնորհման մասին այժմ կարելի է խոսել որպես անհաջող եւ անհեռանկար գործարքի մասին։ Գործարքն, իհարկե, որպես անհաջող կարող են դիտարկել միայն Հայաստանի քաղաքացիները, որոնք երեխաներ ունեն եւ կրկեսից, առաջին հերթին, լավ «տեսարաններ» են ակնկալում, այլ ոչ թե՝ «հաց»։ Երեւանի Կրկեսից «հաց», այսինքն՝ գումար սպասել ներկայիս կառավարման անսկզբունքայնությամբ չեն կարող նույնիսկ այն մարդիկ, որոնք Կրկեսի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ երգչուհի Արմինկան, ով հայ հասարակությանը հայտնի է ավելի շատ իր արտաքին, քան ձայնային տվյալներով, նորաձեւ աղջկա իր իմիջով, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին օրերս առաջարկ է ներկայացրել: Վերջինս իր գործընկերների շրջանում` Երեւանում երգչուհի Էլվինա Մակարյանի կիսանդրին տեղադրելու համար ստորագրահավաք է սկսել: Ըստ մեր աղբյուրների՝ երգիչ-երգչուհիներից ոմանք արդեն ստորագրել են այդ նախաձեռնության տակ: Հիշեցնենք, որ մահվանից առաջ …
կարդալ ավելինՀանրային հեռուստաընկերության հեռուստաֆիլմերի «Երեւան» ստուդիայում արդեն սկսվել են ֆիլմերի թվայնացման եւ վերականգնման աշխատանքները: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ստուդիայի տնօրեն Լեւոն Գալստյանը: Աշխատանքները կատարվում են բացառապես ստուդիայում եղած սարքավորումներով, որոնք վերանորոգվել են: Տեխնոլոգիաների վերականգնման ֆինանսավորումը կատարվել է Հանրային հեռուստաընկերության միջոցներով: «Ստուդիան Հանրային հեռուստաընկերության մի մասն է, եւ ֆիլմերի թվայնացման աշխատանքներն սկսվել են Հ1-ի ղեկավարության որոշմամբ»,- …
կարդալ ավելինՄոտ մեկուկես տարի առաջ «Էրեբունի» թանգարանն Ամերիկյան դեսպանատանը ներկայացրել էր ծրագիր, որով պետք է վերականգնվեր ամրոցի կենտրոնում գտնվող տաճարը: Ամերիկյան կողմը համաձայնել է ֆինանսավորել ծրագիրը, սակայն շուտով ֆինանսավորումը դադարեցվել է: Բանն այն է, որ հայկական կողմը, ծրագրում անճշտություններ նկատելով, փոխել է այն: Իսկ ամերիկյան կողմը չի ցանկանում ֆինանսավորել երկրորդ ծրագիրը: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում …
կարդալ ավելինՎահան Բադալյանը թատրոնի տարածքի եւ կոդերի մեջ իրեն շատ վստահ է զգում, քանի որ շատ լավ հասկացել է. որ բեմադրությունը հաշվարկված եւ լավ «յուղված» համակարգ է։ Միայն վերջերս նրա անունը սկսեց ճանաչելի դառնալ թատերական շրջանակներում, Երեւանի Գեղագիտական կենտրոնին կից գործող «Փոքր թատրոնի» բեմում նա մի քանի բեմադրություններ է արել՝ «Օֆելյայի ստվերների թատրոնը», «Խելագարի հիշատակարանը» (ըստ …
կարդալ ավելինՄարկո Գրիգորյանը հրաշալի նկարիչ էր, խոշոր երեւույթ հայ եւ համաշխարհային մշակույթի մեջ, որին այդպես էլ ըստ արժանվույն չգնահատեց հայ ինտելեկտուալ հասարակությունը: Եվ բանը նրանում չէ, որ հայ ինտելեկտուալ միտքը կույր է, կամ, որ ավելի վատ է` անկիրթ, այլ այն, որ Մարկո Գրիգորյանը ոչ մի կերպ չէր տեղավորվում դինամիկ զարգացող հայ կերպարվեստի ընդհանուր համատեքստի մեջ: Նա …
կարդալ ավելին«Բազալտե երգեհոնի» հուշարձանի կամ Գառնիի «Քարերի սիմֆոնիայի» հետ կատարվածը առիթ է դարձել, որ պետական մարմինները շտապ միջոցառումներ ձեռնարկեն` օրենքով պաշտպանելու նման կառույցների հետագա գոյությունը: «Բազալտե երգեհոնի» հետքերով ՀՀ Գլխավոր դատախազությունը Կոտայքի մարզի համապատասխան մարմիններին հանձնարարել է գործի վերաբերյալ նախաքննություն սկսել: Դատախազության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այս գործով արդեն հայտնաբերվել են երկու վարորդներ, որոնցից մեկն ասել …
կարդալ ավելինՕրեր առաջ տեղի ունեցավ կինոռեժիսոր Ռուբեն Գեւորգյանցի եւ նրա որդու` Վահեի «Հրաշագործի աշունը» վավերագրական ֆիլմի պրեմիերան` նվիրված մեծ Պոետ Տոնինո Գուերային, ով այս օրերին Հայաստանում է: Ռուբեն Գեւորգյանցն առաջին անգամ Տոնինո Գուերայի մասին լսել է Սերգեյ Փարաջանովից, ով ասել է. «Դու չե՞ս ճանաչում Տոնինոյին, ուրեմն դու դժբախտ մարդ ես»: Լսել Տոնինո Գուերայի մասին, կարդալ նրա …
կարդալ ավելինԵրաժշտական պրոդյուսեր Արմեն Մանուկյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկանը եւ ձայներիզներ արտադրող ընկերության ղեկավար Շավարշ Ղարիբյանը երեկ լրագրողների հետ էին հանդիպել` ժամանակակից էստրադայում տիրող իրավիճակի մասին իրենց դժգոհությունը հայտնելու եւ «երաժշտական ռետրո» հասկացողության մեջ մաքրությունը պահպանելու մասին խոսելու համար: Նաեւ ներկայացրեցին երգիչ Արմեն Դարբինյանին, ով պետք է մենահամերգով հանդես գա ու դասական էստրադային երգերի ձայներիզ թողարկի, որը …
կարդալ ավելին«Ժամանակ առ ժամանակ պետք է դիտել տաղանդավոր հայերի ստեղծած աշխատանքները: Հայաստանում շատ հրաշքներ կան, որոնք տեսնելով՝ ամեն անգամ փոխված եմ վերադառնում Իտալիա»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է հանրաճանաչ բանաստեղծ, կինոսցենարիստ, դրամատուրգ, նկարիչ, քանդակագործ Տոնինո Գուերան: Նա պատմել է իր տպավորությունների մասին, անդրադարձել է նաեւ Հայաստան կատարած առաջին այցին` նշելով, որ առաջին անգամ ամենաշատը …
կարդալ ավելինԱվարտվեց երեւանյան հինգերորդ «Հայֆեստ» թատերական փառատոնը, որը եւ՛ ուրախություն, եւ՛ հիասթափություն, եւ՛ հույսեր առաջ բերեց: Փառատոնն ինքնին շատ դեմոկրատական դեմք ունի, մեր մայրաքաղաքի աշնանային փողոցներում հաճելի է եռուզեռ, աֆիշներ ուսումնասիրող ու խմբերով այս ու այն կողմ վազվզող, տեսածը քննարկող երիտասարդների հանդիպել: Իսկ երիտասարդներն այդ փառատոնի հիմնական հասցեատերերն են, նրանք բոլորն էլ գեղեցիկ, անգլախոս ու «տեսարանների» …
կարդալ ավելինՄշակութային կյանքն ու զարգացման տենդենցները լուսաբանող «Art Review» ամսագիրն իր վերջին համարի էջերում տպագրել է մշակույթի ոլորտի ամենահեղինակավոր մարդկանց ցուցակը: Այն գլխավորում է Christie’s աճուրդի տան տնօրեն, ֆրանսիացի միլիարդատեր Ֆրանսու Պինոն, իսկ երկրորդ տեղում է մասնավոր խոշոր պատկերասրահների տեր Լարրի Գագոսյանը: Երրորդ տեղում է Լոնդոնի Tate ցուցասրահի տեր սըր Նիկոլաս Սերատոն: Լարրի Գագոսյանն արդեն մի …
կարդալ ավելին2007 թվականի գրականության ոլորտի Նոբելյան մրցանակակիրը դարձավ 88-ամյա անգլուհի գրող Դորիս Լեսսինգը, ով երկար ստեղծագործական ուղի է անցել։ Սկզբում նա ներշնչվել է կոմունիստական գաղափարներով, այնուհետ՝ հետաքրքրվել է ֆեմինիստական հարցերով, իսկ վերջին տարիներին ֆանտաստիկ վեպեր է գրել։ Դորիս Լեսսինգն ինքն իրեն 20-րդ դարի մարդ է համարում եւ շատ է զարմացել, երբ իրեն մրցանակ են շնորհել «արդիական …
կարդալ ավելինՀայաստանի գրողների միությունը նախաձեռնել է Օտարագիր հայ գրողների երկրորդ համաժողովը, որը կկայանա հոկտեմբերի 11-17-ը` Հայաստանում եւ Արցախում: Առաջին համաժողովը տեղի է ունեցել 2005թ.` «Ցեղասպանությունը եւ օտարագիր հայ գրականությունը» խորագրով: Համաժողովին կմասնակցեն շուրջ երեսուն պատվիրակներ աշխարհի 18 երկրներից` ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Թուրքիայից, Գերմանիայից…: Պատվիրակների մի մասն արդեն երկրորդ անգամն է մասնակցում Օտարագիր հայ գրողների համաժողովին: Երեկ …
կարդալ ավելինՌուսաստանի մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի գործակալության ղեկավար Միխայիլ Շվիդկոյը ծանոթ է ոչ միայն մշակույթի մարդկանց նեղ շրջանակներին, այլ՝ գրեթե բոլորին։ Նա իր գիտելիքներով եւ հմայքով կարողացավ չինովնիկի կերպարը ընդունելի ու գեղեցիկ դարձնել։ «Կուլտուրա» հեռուստաալիքով հեռարձակվող իր հեղինակային «Մշակութային հեղափոխություն» ծրագիրը Միխայիլ Շվիդկոյը ՌԴ Մշակույթի նախարարության ամենահաջողված PR նախագիծն է համարում։ «Հեռուստատեսությամբ երեւացող մարդկանց բոլորովին այլ կերպ …
կարդալ ավելինՍցենարիստ, նկարիչ, բանաստեղծ ու դիզայներ Տոնինո Գուերան՝ չնայած իր պատկառելի տարիքին, սիրում է շրջել աշխարհով մեկ ու իր համար նոր նյութ հայտնաբերել։ Անցյալ տարվա ամռանն այցելելով Հայաստան, նա շատ տպավորվեց եւ գրեթե բոլոր լրատվամիջոցներին տված իր հարցազրույցներում սկսեց պատմել հայկական մշակույթի ու բնաշխարհի մասին։ «Դարի վերջին հումանիստը» մեր երկրում տեսավ այն մարդկային ու ֆանտաստիկ մթնոլորտը, …
կարդալ ավելինՇարունակվում են «Ջերարդ Լ. Գաֆէսճյան» արվեստի թանգարանի կառուցման աշխատանքները, որոնք սկսվել են 2006թ. գարնանը: Հողային աշխատանքների ավարտից հետո արդեն սկսվում է երկաթբետոնե հիմքերի կառուցումը: Այս փուլի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի 1,5 տարի: Ամբողջ շինարարության համար օգտագործվում է հիմնականում տեղական հումք` բացի պողպատից: Թանգարանում կցուցադրվի Ջ. Գաֆէսճյանի` արվեստի անձնական հավաքածուն: Թանգարանի նախագծի գլխավոր ճարտարապետն է «Դեյվիդ …
կարդալ ավելինԿիրակի գիշերը՝ հոկտեմբերի 7-ին, անհայտ անձինք ներթափանցել են Ֆրանսիայի Օրսեի թանգարան եւ այլանդակել Կլոդ Մոնեի՝ 1874թ. «Կամուրջ Արժանտոյում» նկարը: Ըստ Ֆրանսիայի Մշակույթի նախարարության ներկայացուցիչների՝ «մի խումբ անձինք, հավանաբար, անսթափ վիճակում ներխուժել են Օրսեի թանգարան: Գործել է տագնապի ազդանշանը, եւ, փախչելով, նրանցից մեկը հարվածել է նկարին՝ լուրջ վնաս պատճառելով դրան»: Ինչպես հաղորդել է Ֆրանսիայի մշակույթի նախարար …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Մ.Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ: Նա շրջել է Մատենադարանի ցուցասրահներով, եղել է գրապահոցում, ծանոթացել «Մեկ ձեռագրի բացառիկ ցուցադրություն» խորագիրը կրող ցուցադրությանը: Մեկամսյա ցուցադրության են հանված Գրիգոր Տաթեւացու «Չորս ձիավորների» Ավետարանի 40 մանրանկարները: Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը ցուցադրության բացառիկությունը մեկնաբանում է նրանով, որ դրանք այլեւս չեն ցուցադրվելու, քանի որ …
կարդալ ավելինՀոկտեմբերի 9-13-ը Երեւանում տեղի է ունենալու հանրապետական ֆիլատելիստական ցուցահանդես: Ցուցահանդեսը նվիրված է նորանկախ Հայաստանի առաջին նամականիշի թողարկման 15-ամյակին եւ փոստի համաշխարհային օրվան: Հայաստանի ֆիլատելիստների միությունը հաղթողների համար սահմանել է 20 ոսկե, 25 արծաթե եւ 15 բրոնզե մեդալներ: Երեկ հրավիրած մամուլի ասուլիսում ՀՖՄ նախագահ Հովիկ Մուսայելյանը նշեց, որ հայկական ֆիլատելիան լավ ավանդույթներ ունի, եւ ֆիլատելիայի հայապատումը …
կարդալ ավելին