Շարունակվում են «Ջերարդ Լ. Գաֆէսճյան» արվեստի թանգարանի կառուցման աշխատանքները, որոնք սկսվել են 2006թ. գարնանը: Հողային աշխատանքների ավարտից հետո արդեն սկսվում է երկաթբետոնե հիմքերի կառուցումը: Այս փուլի շինարարությունն ավարտելու համար կպահանջվի 1,5 տարի: Ամբողջ շինարարության համար օգտագործվում է հիմնականում տեղական հումք` բացի պողպատից: Թանգարանում կցուցադրվի Ջ. Գաֆէսճյանի` արվեստի անձնական հավաքածուն: Թանգարանի նախագծի գլխավոր ճարտարապետն է «Դեյվիդ Հոթսըն» նյույորքյան ընկերության ղեկավար Դեյվիդ Հոթսընը, որը մինչ այս նախագծել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար նախատեսված գրասենյակը, Նյու Յորքի Մանհեթեն շրջանի աֆրիկյան արվեստի թանգարանը եւ այլն: Թանգարանի կառուցումը կավարտվի 2010թ., որի համար կծախսվի շուրջ 35 մլն դոլար: