Լեոնարդո Դա Վինչիի աշխարհահռչակ «Մոնա Լիզան» իր առեղծվածային ժպիտով արդեն 500 տարուց ավելի շարունակում է զարմացնել իր գաղտնիքներով: Ֆրանսիացի հետազոտողներից մեկը նոր հայտնագործություն է կատարել: Ֆրանսիացի Պասկալ Քոթը հայտարարել է, որ Մոնա Լիզայի նկարի իր ուսումնասիրությունների համաձայն` նկարի վրա Ջոկոնդայի` իրար միացված ձեռքերի տակ մի թաշկինակ կա` հերոսուհու հենց դաստակի տակ: Նրա այս բացահայտումն առաջինը չէ: Նա նաեւ ապացուցել է, որ Դա Վինչիի «Մոնա Լիզան» ունի թարթիչներ ու հոնքեր, այնինչ՝ մինչ այժմ հայտնի էր, որ Լեոնարդոն Մոնա Լիզային առանց հոնք ու թարթիչ է նկարել: Իր ուսումնասիրությունները Քոթը սկսել է 3 տարի առաջ` Սան Ֆրանցիսկոյում «Մոնա Լիզայի» ցուցադրության ժամանակ: Գիտնականն այնտեղ 240 մլն պիքսել ունեցող լուսանկարչական տեխնիկայով նկարել էր Դա Վինչիի «Մոնա Լիզան» ու սկսել իր ուսումնասիրությունները: