Ռուսաստանցի կինոբեմադրիչ Աննա Մելիքյանը «Հավերժահարսը» կինոժապավենի համար «Սանդենս» միջազգային փառատոնի մրցանակի է արժանացել «Համաշխարհային գեղարվեստական կինո-լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Ֆիլմը պատմում է Ալիսա աղջկա մասին, որը կարծում է, թե օժտված է ցանկությունների կատարման շնորհով: «Սանդենսը»՝ անկախ կինոյի աշխարհում խոշորագույն համաժողովներից մեկն, ավարտում է աշխատանքը Փարկ Սիթի քաղաքում (Յուտայի նահանգ): «Գեղարվեստական կինո» կատեգորիայում ժյուրիի բարձրագույն պարգեւին արդեն երրորդ տարին անընդմեջ արժանանում է ԱՄՆ-ում անօրինական ներգաղթյալների ճակատագրի մասին պատմող ֆիլմը: Այս տարի այդ մրցանակը ստացել է բեմադրիչ եւ սցենարիստ Քորտնի Հանտի «Սառած գետը» (ԱՄՆ) դրաման: