«Արեւիկը»` 2-րդ տեղում

13/12/2007

Դեկտեմբերի 8-ին Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում կայացած մանկական «Եվրատեսիլ-2007» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Արեւիկ» մանկապատանեկան անսամբլը զբաղեցրեց 2-րդ տեղը: «Արեւիկը» քվեարկության գրեթե ողջ ընթացքում առաջատարն էր, սակայն վերջնական արդյունքներով ընդամենը մեկ միավորով առաջատարի դիրքը զիջեց Բելառուսի 11-ամյա ներկայացուցիչ Ալեքսեյ Ժիգալկովիչին: Նշենք, որ ՀՀ-ի ներկայացուցիչները ստացել էին 136 միավոր: