Վլադիվոստոկում բացվել է հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Ըստ Ռուսաստանի «Ռոսիա» հեռուստածրագրի` տարբեր հեղինակների ստեղծագործությունների կողքին ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի մի քանի աշխատանքներ` բերված ռուսական տարբեր թանգարաններից:
կարդալ ավելինՇուտով առաջին անգամ Հայաստան կժամանի աշխարհահռչակ երգչուհի աֆրիկուհի Տերեզինյո Արաուզոն: Համաշխարհային ֆոլկ աստղ Տերեզինյոյի հայրենիքը Կապե Վերդեն է, որտեղ նա հիմնել է բալետի խումբ եւ առաջնորդում է Կապե Վերդենի ողջ մշակութային, երիտասարդական կյանքը: Տերեզինյո Արաուզոն իր խմբի հետ ամեն տարի համերգներով շրջագայում է ամբողջ աշխարհում: Ապրիլի 25-29-ը «Ավանգարդ ֆոլկ երաժշտության ակումբում» երգչուհին հանդես կգա համերգներով: …
կարդալ ավելինBBC World news-ի լրագրող, «Ճչացողները» վավերագրական ֆիլմի ռեժիսոր Կարլա Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե պատրաստվո՞ւմ է արդյոք նա ցեղասպանության մասին իր ֆիլմը ցուցադրել նաեւ Թուրքիայում: «Թուրքիայում գոյություն ունի 301 հոդված, որը դատապարտում է «ցեղասպանություն» բառն օգտագործող յուրաքանչյուր մարդուն: Եթե Թուրքիայում այս ֆիլմը ցուցադրեմ, ապա պետք է պատրաստ լինեմ բանտ նստելուն: Երբ պատրաստ լինեմ` կցուցադրեմ»,- ասաց Կ. Կարապետյանն, …
կարդալ ավելինԵրեկ «Փաստարկ» ակումբում պատգամավորական ընտրությունների եւ հասարակության սպասելիքների մասին իր տեսակետներն էր հայտնում ԱԺ պատգամավոր, ՀՅԴ կուսակցության ցուցակում չորրորդ տեղը զբաղեցնող Ալվարդ Պետրոսյանը: Նա նշեց, որ այս ընտրությունները «տարօրինակ խաղաղ» են ընթանում, եւ չեն ընկալվում որպես «փոքրիկ քաղաքացիական պատերազմ` լի տգեղ երեւույթներով»: «Հասարակության մեջ մի զանգված կա, որն ընտրություններից թամաշա է ակնկալում»,- ասաց նա: Ըստ …
կարդալ ավելինՆոր երկրում նոր կյանք սկսել ցանկացող մարդիկ սովորաբար պատրաստ են լինում զբաղվել հորիզոնին հայտնվող յուրաքանչյուր գործով, որպեսզի կարողանան ոտքի կանգնել եւ, բառիս բուն իմաստով` ուտելու բան ունենալ: Հաճախ նրանց ընտրությունը լայն չի լինում, եւ սկսելով իրենց տեղը որոնել, շատերը մոռանում են երազանքների մասին, քանի որ իրականությունը երազելու տեղ չի թողնում: Սակայն քանդակագործ Վիգեն Ավետիսյանը` առաջին …
կարդալ ավելին2006թ. դեկտեմբերին կայացավ «Screamers»` «Ճչացողները» վավերագրական ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Ֆիլմն արդեն սկսել է իր միջազգային երթը. այն մեկ շաբաթ ցուցադրվելու է Երեւանում, այնուհետեւ` Ֆրանսիայում, Լիբանանում, Արգենտինայում, Ավստրալիայում… Ֆիլմի գաղափարը բրիտանական BBC հանրային հեռուստատեսությանը եւ հանրահայտ «System of a down» ռոք-խմբինն է: Ֆիլմը ճիչ-աղաղակ է, որն ուղղված է 20-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչմանը: Հայազգի …
կարդալ ավելինՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում նոր տնօրեն նշանակելու հարցը, թերեւս, կարող էր այդքան աղմկահարույց չլինել, եթե չպարզվեր, որ առաջին հայացքից այդ հանգիստ գործող ուսումնական հաստատության ներսում տեղի ունեցող բախումները միաժամանակ եւ նեղընտանեկան են, եւ նեղկուսակցական: Ուսումնարանի այլեւս նախկին տնօրեն, նկարիչ Սամվել Պետրոսյանն իր պաշտոնը ստիպված էր զիջել իր զարմիկին` քրոջորդի Նարեկ Առուշանյանին, քանի որ այդպիսին …
կարդալ ավելինԳարնանային երեկո է: Ես հյուր եմ պրոֆեսիոնալ լուսանկարիչ Սերգեյ Մատվեեւին: Մենք նրա հետ հաճույքով նայում ենք Արագածի մեծ լուսանկարները` զրուցելով լուսանկարչական արվեստի՝ որպես ժամանակակից վիդեոարտի, կարեւոր բաղադրիչի մասին: Մատվեեւն այժմ առանց տեսախցիկի ոչ մի տեղ չի գնում: Իսկ այն ժամանակ` 80-ականներին, Սերգեյը երկու անգամ եղել է Հայաստանում: Նրա արվեստի սկզբունքը բացարձակ հավաստի լինելն է: Ողջ …
կարդալ ավելինԵրաժշտական եւ գովազդային տեսահոլովակների, տարբեր հեռուստատեսային նախագծերի բեմադրիչ Դավիթ Բաբայանը երկար տարիներ համագործակցում է «Շարմ» ընկերության հետ: Նա հեռուստատեսության մեծ պրոֆեսիոնալ է, ունի անսահման երեւակայություն ու նույնքան էլ չիրականացված երազանքներ: Թեեւ Դավիթն ընդամենը տասը երաժշտական կլիպերի հեղինակ է, սակայն նրա բոլոր աշխատանքները՝ «Բարեւ, երկիր», «Արարատ», «Հենց այսպես էլ ապրում ենք» եւ այլն, փոքր իրադարձություններ են …
կարդալ ավելինԱլեքսանդր Թամանյանի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ Հայաստանում շուտով «Թամանյանի ժառանգությունը» խորագրով բաց լուսանկարչական մրցույթ է անցկացվելու։ Մրցույթի մեկնարկը տրվել է դեկտեմբերին, իսկ մրցույթի ամփոփումն ու մրցանակաբաշխությունը տեղի կունենան տարեվերջին։ Մրցույթի նպատակն է՝ թամանյանական ճարտարապետական դպրոցի կառույցների լուսանկարների միջոցով ընդգծել նրանց դերն ու տեղը մեր քաղաքում ու նրանց հանդեպ սրտացավ վերաբերմունք սերմանել։ Մրցույթի կազմկոմիտեն՝ արվեստաբան Ռուզան Սարյանը, գրականագետ …
կարդալ ավելինՖրանսիայում ամեն տարի գարնանը պոեզիային նվիրված ճամփորդական ընթերցումներ եւ շփումներ են կազմակերպվում, որոնք հենց այդպես էլ կոչվում են` «Պոետների գարունը»: Աշխարհի տարբեր երկրներից Ֆրանսիա են հրավիրվում պոետներ, ովքեր շրջում են քաղաքներով, ընթերցում սեփական գործերը, մասնակցում գրքերի շնորհանդեսների, քննարկումների, շփվում ընթերցողների հետ: Միջոցառումներն անցկացվում են ցուցասրահներում, սրճարաններում, կինոթատրոններում, գրադարաններում: Մի խոսքով, ամեն ինչ արվում է, որպեսզի …
կարդալ ավելինՏարիներ առաջ հայկական հեռուստատեսային լրատվական հաղորդումներից մեկով հայտարարեցին, թե «շուտով» էկրան դուրս կգա Սասունցի Դավթի մասին նոր հայկական լիամետրաժ մուլտֆիլմ։ Անցավ մեկ, երկու, երեք ու, Աստված գիտի՝ էլի քանի տարի, բայց մուլտֆիլմն այդպես էլ չտեսանք։ Մարդիկ էլ, բնականաբար, մտածում են՝ ի՞նչ եղան այն փողերը, որոնք պետբյուջեից տարիներ շարունակ հատկացվում էին այդ մուլտֆիլմի ստեղծման համար։ Ոմանք …
կարդալ ավելինԲուխարեստի «Ատենեուլ Ռոման» կենտրոնական համերգասրահում Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ մարտի 29-30-ը կայացել են Ջեորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները` դիրիժոր Ռադու Պոպայի ղեկավարությամբ: Ծրագրում ներառված են եղել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտները: ՀՀ դեսպանության կողմից իրականացվող մշակութային համագործակցության հետագա ծրագրերում նախատեսվում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառմամբ Ռումինիայում նոր համերգներ կազմակերպել:
կարդալ ավելինՆախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 27-ի հրամանագրով ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել թատերական արվեստի մի խումբ ներկայացուցիչների` թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Գալյա Նովենցին, վաստակավոր արտիստի կոչում` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Էլինե …
կարդալ ավելին– Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվող մարդիկ որեւէ երեւույթի մասին իրենց կարծիքը հայտնելիս հաճախ մեր փոքր քաղաքում կարողանում են ազդել հասարակության վրա։ Դա լա՞վ է։ – Հանրաճանաչ մարդն, անկասկած, ուզի թե չուզի, հայտնվում է ուշադրության կենտրոնում եւ ստիպված է լինում հետեւել իր նիստուկացին, պահվածքին եւ խոսքերին։ Եվ անկախ իրենից՝ ներքուստ կոմպլեքսավորվում է, քանի որ չի կարող …
կարդալ ավելին«Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման թուրքական նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է ներազդելու միջազգային հանրային կարծիքի վրա եւ նպատակաուղղված է չեզոքացնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը»,- «Արմենպրեսին» ասել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից` անդրադառնալով այսօր Սբ. Խաչ եկեղեցու վերաբացման փաստին: Թանգարան-ինստիտուտը տարակուսելի է համարում, թե ինչու միեւնույն թուրքական կառավարության օրոք 10-րդ դարում կառուցված երկու հայկական տաճարներից …
կարդալ ավելին«Այդպես պատահեց, որ ճարտարապետ չդարձա…»,- ասում է Արա Թամանյանը, ում ազգանունն արդեն հուշում է, որ ճարտարապետությունը պետք է լիներ նրա մասնագիտությունը: Ճարտարապետական ավանդույթներ ունեցող ու պահպանող ընտանիքում մեծացած Արա Թամանյանն իր կյանքի եւ էության կենտրոնում տեղավորեց ոչ թե նախագծեր արարելու արվեստը, այլ` ազատ ու անկաշկանդ ծովը: Քամու անկառավարելի շնչով փքված առագաստն ու վինդսերֆինգի փոքր տախտակը …
կարդալ ավելինԼուսահոգի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն արվեստի եւ մասնավորապես` թատրոնի շատ նուրբ գիտակ էր: Թատրոնը համարելով արվեստի կարեւորագույն ոլորտներից մեկը, նա ընտրում էր թատրոններին սատար կանգնելու ամենաարդյունավետ ու անաղմուկ ճանապարհը` անձամբ ֆինանսավորելով նոր ներկայացումները, որոնք հեռահար արձագանք կարող են ունենալ հանդիսատեսի սրտում: «Ուզում եմ, որ աշխատեն ու խնդիրներ չունենան»,- ասում էր նա: Անդրանիկ Մարգարյանը հապճեպ կատարվող թատերական …
կարդալ ավելինՄարտի 27-ին ամբողջ աշխարհում նշվող Թատրոնի օրը նշվում եւ հիշատակվում է նաեւ Հայաստանում: Եթե ոստիկանների կամ հանքափորների մասնագիտական տոնը նշում են հենց ոստիկաններն ու հանքափորները, ապա Թատրոնի օրը ոչ միայն թատերական գործիչներն են նշում, այլեւ` մենք բոլորս, քանի որ մենք բոլորս էլ պոտենցիալ հանդիսատես ենք: Բեմից ասված խոսքը, կամ բառերից զուրկ եւ շատ խոսուն հայացքն …
կարդալ ավելինԹեեւ Թուրքիայի Մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը Վան քաղաքի ադմինիստրացիայի հետ համատեղ Աղթամար կղզու վրա գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու վերականգնողական աշխատանքներն ավարտել էր դեռեւս անցյալ տարվա աշնանը, սակայն վերականգնված եկեղեցու բացումը հայտարարել չէր շտապում։ Բացման արարողության օրը մի քանի անգամ հետաձգվել էր, քանի որ Թուրքիայի կառավարությունը բացման համար փորձում էր գտնել ամենաօպտիմալ ժամանակահատվածը՝ ցույց տալու համար, …
կարդալ ավելին