Նախագահ Ռոբերտ Քոչարյանի մարտի 27-ի հրամանագրով ՀՀ պատվավոր կոչումներ են շնորհվել թատերական արվեստի մի խումբ ներկայացուցիչների` թատերական արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ: Ժողովրդական արտիստի կոչում է շնորհվել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Գալյա Նովենցին, վաստակավոր արտիստի կոչում` Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Էլինե Աղամյանին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի, ռեժիսոր Սուսաննա Բաղդասարյանին, Երեւանի մնջախաղի պետական թատրոնի դերասան, ռեժիսոր Յուրի Կոստանյանին, Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հակոբյանին, Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Ռոբերտ Հարությունյանին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող Տիգրան Միքայելյանին, դերասան, ռեժիսոր Միքայել Պողոսյանին: Վաստակավոր նկարչի կոչում է շնորհվել Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նկարիչ Կարեն Գրիգորյանին: Արվեստի վաստակավոր գործչի կոչում է շնորհվել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ռեժիսոր Հրաչյա Ղազարյանին եւ Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան Գագիկ Ռոստոմյանին: