Բուխարեստի «Ատենեուլ Ռոման» կենտրոնական համերգասրահում Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությամբ մարտի 29-30-ը կայացել են Ջեորջե Էնեսկուի անվան ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգները` դիրիժոր Ռադու Պոպայի ղեկավարությամբ: Ծրագրում ներառված են եղել Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի սյուիտները: ՀՀ դեսպանության կողմից իրականացվող մշակութային համագործակցության հետագա ծրագրերում նախատեսվում է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների ներառմամբ Ռումինիայում նոր համերգներ կազմակերպել: