Ֆրանսիական «SPFA»՝ «Ֆրանսիայի Բողոքական եկեղեցու եւ Հայաստանի համերաշխություն» բարեգործական կազմակերպությունը ՀՀ Մշակույթի նախարարությանն առաջարկել է համատեղ իրականացնել շրջիկ կինոթատրոնների գաղափարը։ Ենթադրվում է, որ Հայաստանի հեռավոր մարզերում շրջելու է կինոդիտումներ կազմակերպելու համար անհրաժեշտ սարքավորումներով հագեցած ավտոբուս, որը կարող է բացօթյա տարածքներն ու փակ սրահները շատ արագ կինոդահլիճների վերածել։ Այդ շարժական կինոթատրոնը կարող է յուրաքանչյուր գյուղ հասնել …
կարդալ ավելինՀայաստանի տարին Ֆրանսիայում հնչեղ ու բազմերանգ ներկապնակ ունի։ Հայկական արվեստին, պատմությանը, կինոյին նվիրված միջոցառումների ազդակները երեւում են խանութների ցուցափեղկերից, սրճարանների դռներից, շենքերի պատերից ու Փարիզի ավտոբուսների վրա պատկերված խորհրդանիշից՝ «Հայաստան, իմ բարեկամ»։ Հայաստանը Ֆրանսիայում կարծես իր սկզբնաղբյուրներից է բացահայտվում. նախաքրիստոնեական շրջանից՝ մինչեւ ակտուալ արվեստ, եւ դառնում ֆրանսիացիների եթե ոչ բարեկամը, ապա անպայման՝ լավ ծանոթը։ Այնպիսի …
կարդալ ավելին«Տե՛ր, անսասան պահի՛ր Դու միշտ Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»։ Հայրապետական մաղթերգ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ամեն տարի Համբարձման տոնի հետ (այս տարի` մայիսի 17-ին) նշում է նաեւ պատմական մի կարեւոր իրողության` Հայրապետական Աթոռի՝ Սսից Ս. Էջմիածին տեղափոխվելու հիշատակը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԶԼՄ-ներով գրեթե անդրադարձ չի կատարվում այդ փաստին, ավելորդ չենք համարում երկու …
կարդալ ավելին«Եվրատեսիլ-2007»-ը, որին Հայաստանն արդեն երկրորդ անգամ է մասնակցում ու ջանք չի խնայում արժանի ելույթ ունենալու ու մեր մասնակցությունը պրոպագանդելու համար, այս տարի ողջունեց իր հաղթողին` 23-ամյա սերբ երգչուհի Մարիա Շերիֆովիչին, ում «Աղոթք» երգը լավագույնը ճանաչվեց 42 երկրների մասնակիցների շարքում: Հայ երգիչ Հայկոն ութերորդն էր, անցյալ տարի ութերորդն էր նաեւ երգիչ Անդրեն: Ամեն ինչ շատ տրամաբանական …
կարդալ ավելինՀարափոփոխ Երեւանից «փախցրած» գեղանկարչական փաստագրո՞ւմ է, թե՞ հեղինակի երազած քաղաքի պատկերացում օրերս «Ակումբ» սրճարանում բացված Մերի Ամիրխանյանի գեղանկարների ցուցահանդեսը, որ կոչվում է «Utopian Mapping»` «Ուտոպիական քարտեզագրում»: Փաստագրում է այնքանով, որ բոլոր աշխատանքները արված են լուսանկարներից. մի մասը ուղղակի լուսանկարների նեգատիվի ֆոտոշոպային գունավորումներ են, որոնցից մետաքսատպությամբ (շոլկոգրաֆիա) ստեղծվել են կտավները, մյուս մասը` լուսանկարներից արտանկարումներ, բայց ոչ …
կարդալ ավելինԿինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը երեկ՝ խորհրդարանական ընտրություններին նախորդող օրը, հանդիպել էր լրագրողների հետ՝ սոսկ մշակութային հարցերի շուրջ խոսելու համար։ «Մեր հասարակության մեջ ամեն ինչ քաղաքականացված է, կարծես մեր կյանքն առանց քաղաքականության ամբողջական համարել չենք կարող։ Ամեն դեպքում հայ կինոյի ապագան կապված է մեր պետության ապագայի հետ, քանի որ կինոն ամենաթանկ արվեստն է ու կարող է լինել …
կարդալ ավելինԵրեւանի Հովհաննես Թումանյանի թանգարանը հանդիսավոր պայմաններում նշեց միանգամից մի քանի իրադարձություն՝ թանգարանին կից գործող գրադարանի ու ձմեռային այգու վերաբացումը եւ Հովհ. Թումանյանի դստեր՝ Թամար Թումանյանի 100-ամյակը։ Մայիսի 10-ին Թումանյանի թանգարանում հավաքվել էին մարդիկ, ովքեր պատմում ու ներկայացնում էին իրենց հուշերն ու աշխատանքը՝ արված մեծ գրողի ստեղծագործությունների ազդեցության տակ։ Թանգարանն իր սեփական լոկալ ջեռուցումն ու կաթսայատունն …
կարդալ ավելինՄայիսի 4-8-ը Հանրային հեռուստատեսությունը ցուցադրեց այն, ինչի մասին խոսվում էր մի քանի ամիս: «Մի վախեցիր» մինի-սերիալը գովազդվում էր ամենուր. ֆիլմի ցուցանակները փակցված էին Երեւանի փողոցներում: Սա առաջին դեպքն է, երբ հայկական հեռուստատեսությունը զբաղվում է կինոարտադրությամբ: Ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ եւս «վարակիչ» է եղել ռուսաստանյան փորձը: Ինչեւէ, ֆիլմն արդեն ցուցադրվեց, եւ, ի զարմանս շատերի, այն …
կարդալ ավելին«Դա ընդհանուր առմամբ գռեհկաբանություն է, անճաշակություն է, քաղաքական ռաբիսություն, ԱԼՄ-ի թուրքական կլկլոցների մակարդակի ֆիլմ,- Հանրային հեռուստաընկերության նկարահանած «Մի վախեցիր» ֆիլմի մասին երեկ այսպես արտահայտվեց ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը: -Չի կարելի այդպիսի գռեհիկ, ժարգոնախառը ու հայհոյախառը բառերով ներկայացնել քո ժողովրդի լուսավոր, պայծառ շարժումը»: Ա. Մանուկյանի կարծիքով՝ այդ կինոնկարը ծայրից ծայր վարկաբեկել է անկախության շարժումը, վարկաբեկել …
կարդալ ավելինՎահրամ Զարյանը ծնվել է Սպիտակի շրջանի Նալբանդ գյուղում, եղել է Երեւանի մնջախաղի թատրոնի առաջատար դերասաններից մեկը, հետո Եվրոպա է տեղափոխվել ու փորձել է նախ՝ Գերմանիայում, հետո՝ Ֆրանսիայում սովորել ու աշխատել: Նա հանրահայտ մնջախաղաց, լեգենդար Մարսել Մարսոյի վերջին աշակերտն է եղել, ով ավարտել է Մարսոյի դպրոցն ու այժմ ընդգրկված է «Նոր մնջախաղ» փոքր թատերական խմբում: Այդ …
կարդալ ավելինՀայկական «Բամբիռ» ռոք-խումբը 30 տարվա պատմություն ունի, խմբի կազմում մոտ 40 երաժիշտ է եղել, որոնք եկել են «Բամբիռ», որոշ ժամանակ նվագել ու աշխատել միասին, հետո ամեն մեկն իր գործն է գտել: Այժմ նույն անվան տակ երկու սերնդի երաժիշտներ են աշխատում, նրանք միասին հավաքվում են միայն մեծ համերգների ժամանակ: Այդպիսի մեծ համերգ կլինի հունիսի 15-ին` Տիկնիկային …
կարդալ ավելինՀանրային հեռուստատեսությունը նախատեսում է հաջորդ տարի նկարահանել «Սարդարապատ» 10 մասից բաղկացած գեղարվեստական ֆիլմը, որը կնվիրվի Սարդարապատի հերոսամարտի 90-ամյակին: Ինչպես երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, այն կնկարահանվի խորհրդարանական ընտրություններում Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական կուսակցությունների վճարովի եթերից գոյացած 60-70 մլն դրամ գումարի շրջանակներում: Ա.Հարությունյանի խոսքերով, Հանրային հեռուստատեսությունը նախաձեռնել է նաեւ ֆիլմարտադրության …
կարդալ ավելինԴարերի պատմություն ունեցող, լեգենդներով պարուրված փարիզյան հայտնի ցուցադրավայր-վերնիսաժ Մոնմարտրում հայ նկարիչ Գագիկ Մարտիրոսյանն իր տեղն ունի: Նա միակ հայ նկարիչն է, ով տարիներ շարունակ պարբերաբար գալով այստեղ, նկարում է աշխարհի երեսին գոյություն ունեցող բոլոր ազգերի ներկայացուցիչների դիմանկարները։ Նկարում է միայն այն ժամանակ, երբ իրեն գումար է պետք լինում։ Մոնմարտրն իր օրենքներն ու ճաշակն ունի, ու …
կարդալ ավելին2006թ.ամռանը Արմեն Ծատուրյանն ինքն իրեն նվեր արեց. հուլիսի 8-ին` իր 15-ամյակի օրը, նա դարձավ Լատինաամերիկյան պարերի պատանիների աշխարհի չեմպիոն: Այսօր Ծատուրյանը Ռուսաստանի պարային սպորտաձեւի ամենավառ եւ տաղանդավոր դեմքերից է: Բացի այդ, ինչպես հաստատում են գործին քաջատեղյակ մարդիկ, ոչ ոք չի կարողանում այդպես հստահ ու միանշանակ հաղթանակ տանել: Ահա մեր պատանի հայրենակցի ընդամենը մի քանի ձեռքբերումները` …
կարդալ ավելին2006թ.ամռանը Արմեն Ծատուրյանն ինքն իրեն նվեր արեց. հուլիսի 8-ին` իր 15-ամյակի օրը, նա դարձավ Լատինաամերիկյան պարերի պատանիների աշխարհի չեմպիոն: Այսօր Ծատուրյանը Ռուսաստանի պարային սպորտաձեւի ամենավառ եւ տաղանդավոր դեմքերից է: Բացի այդ, ինչպես հաստատում են գործին քաջատեղյակ մարդիկ, ոչ ոք չի կարողանում այդպես հստահ ու միանշանակ հաղթանակ տանել: Ահա մեր պատանի հայրենակցի ընդամենը մի քանի ձեռքբերումները` …
կարդալ ավելինԱպրիլի 29-ին Վենետիկի Սան Միկելե կղզու մոտակայքում բացվել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի հուշարձանային քանդակախումբը, որը կոչվում է «Դանտեի նավակը»: Երկու տոննայանոց հուշարձանը պատկերում է Դանտեին ու Վերգիլիոսին, որոնք ճամփորդում են մեռյալների թագավորություն: Հուշարձանային կառույցը տեղադրվելու է ջրի վրա եւ կառուցման հատուկ համակարգի օգնությամբ` իջնելու ու բարձրանալու է ջրի մակերեսի հետ համընթաց: Գ.Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիում …
կարդալ ավելինՀայաստանի Պատմության պետական թանգարանի ցուցափեղկերից մեկում ցուցադրված է փոքրիկ ուլունքաշար համրիչ, որն այնտեղ «հանգրվանել» է դեռեւս 1965 թվականից: Թանգարանի ավագ գիտաշխատող, պատմաբան-հնագետ Կարինե Ավագյանի պրպտումների եւ պեղումների արդյունքում 1984թ. ի վեր թանգարանային ցուցանմուշը դարձել է ցեղասպանության անժխտելի վավերագիրք: Կ. Ավագյանը դեռեւս 2002թ. տպագրել է համրիչի վերծանիչ պատմությունը` «Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք եւ վկայք խաչի» գիրքը: …
կարդալ ավելինԱպրիլի 25-ին Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակազմը՝ Մատենադարանի ձեռագրերի թվայնացման հետ կապված տարբեր խավերի անհանգստությունները հաշվի առնելով, մեկ անգամ եւս հստակ ձեւակերպումներ տվեց «Հիլլ» թանգարանի հետ կնքած հուշագրի դրույթների մասին եւ արեց հետեւյալ պարզաբանումները։ «Հիլլ» թանգարանի հետ կնքած մտադրությունների հուշագիրը հնարավորություն է տալիս ձեռագրերի աստիճանական «ծերացման» պայմաններում գրանցել եւ պահպանել ձեռագրի այսօրվա վիճակի թվային տեսապատկերը: Երկրորդ՝ …
կարդալ ավելին«21-ի հեռանկարներ» 8-րդ երաժշտական միջազգային փառատոնի հրավերով առաջին անգամ Հայաստան կժամանի եւ ապրիլի 29-ին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա լեգենդար թավջութակահար Միշա Մայսկին: Նա Լոնդոնի, Բեռլինի, Վիեննայի եւ այլ հռչակավոր նվագախմբերի սիրելի մենակատարն է, ով աշխատել է անվանի դիրիժորներ Բառնստայնի, Զուբին Մեթայի, Ռոստրոպովիչի, Գերգիեւի եւ այլոց հետ: Մ. Մայսկին Չայկովսկու եւ մի շարք այլ …
կարդալ ավելինԸնթացիկ տարվա առաջին եռամսյակում Արամ Խաչատրյանի տուն-թանգարան է այցելել ավելի քան 900 մարդ՝ 2006-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 100-ով ավելի: Թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանի հավաստմամբ, թանգարանը նախորդ տարի համալրվել է շուրջ 100 իրով, որոնց մի մասը, որպես նվիրատվություն, ստացվել է մեծ կոմպոզիտորի որդուց` Կարեն Խաչատրյանից: Տնօրենի խոսքերով` համալրման աշխատանքները շարունակվում են. այս տարի թանգարանը ստացել է …
կարդալ ավելին