Ապրիլի 29-ին Վենետիկի Սան Միկելե կղզու մոտակայքում բացվել է քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի հուշարձանային քանդակախումբը, որը կոչվում է «Դանտեի նավակը»: Երկու տոննայանոց հուշարձանը պատկերում է Դանտեին ու Վերգիլիոսին, որոնք ճամփորդում են մեռյալների թագավորություն: Հուշարձանային կառույցը տեղադրվելու է ջրի վրա եւ կառուցման հատուկ համակարգի օգնությամբ` իջնելու ու բարձրանալու է ջրի մակերեսի հետ համընթաց: Գ.Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիում եւ աշխատում է Մոսկվայում: Նրա աշխատանքներից են Մոսկվայի Արբատ փողոցում տեղադրված Բուլատ Օկուջավայի եւ Բրյուսովյան նրբանցքում տեղադրված Արամ Խաչատրյանի արձանները: Գ.Ֆրանգուլյանը նաեւ հաճախակի է աշխատում Եվրոպայում, նրա հեղինակած Ալեքսանդր Պուշկինը կանգնած է Բրյուսելում: