Մշակույթ

Գողացել են

03.03.2007

Աշխարհահռչակ նկարիչ Պաբլո Պիկասոյի թոռնուհու՝ Փարիզում գտնվող բնակարանից գողացել են նկարչի երկու կտավները՝ 50 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Պատահարի մանրամասները պարզվում են: Սկսվել է հետաքննություն:

կարդալ ավելին

Որքանո՞վ են վաճառել «Հայֆիլմի» ֆիլմերը

03.03.2007

Վերջին տարիներին շատ է խոսվում այն մասին, որ մեծահարուստ գործարար սփյուռքահայերը պետք է ներդրումներ կատարեն Հայաստանում: Անգամ պետական ամենաբարձր ատյաններում հաճախակի նշվում է, որ նման գործարարների համար պետությունը կստեղծի համեմատաբար նորմալ պայմաններ (քանի որ բոլորն էլ գիտեն, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելու համար պետք է ունենալ տարատեսակ «դաբրոներ»): Սակայն անգամ նման պայմաններով այսօր մատների վրա կարելի …

կարդալ ավելին

19 պատվոգրեր

03.03.2007

Չեխիայի «Լիդիցե 2006» 34-րդ մանկական կերպարվեստի միջազգային ցուցահանդեսում Հայաստանի 19 մասնակիցներ արժանացել են պատվոգրերի: Ցուցահանդեսն անցկացվել է 2006թ. հունիսի 1-ից մինչեւ հոկտեմբերի 29-ը, որին մասնակցել են Երեւանի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Արմավիրի գեղարվեստի դպրոցների սաներ: Հայաստանը ցուցահանդեսին մասնակցում է արդեն չորրորդ անգամ` նվաճելով շուրջ 70 պատվոգիր:

կարդալ ավելին

«Սարյանի նվիրած էտյուդնիկը դարձավ իմ շքանշանը»

03.03.2007

Ինքնանկար Նկարիչ Ալեքսանդր Գրիգորյանն ինքն իրեն երջանիկ մարդ է համարում, քանի որ կյանքի ամեն մի պտույտում պոեզիա ու գույն է տեսնում: Բարեհամբույր ու եռանդով լի նկարիչը շարունակում է բնության, մարդկանց եւ պատմության մեջ փնտրել գեղեցիկը: Ա. Գրիգորյանը բնապատկերներ ու դիմանկարներ է ստեղծում` աշխատելով մարդկանց մեջ որսալ ամենացայտուն ու արտահայտիչ գծերը: Նա սիրում է նկարել արվեստի …

կարդալ ավելին

Կրկին գնում ենք «Եվրատեսիլ»

01.03.2007

«Եվրատեսիլ» երգի մրցույթը փոփ-երաժշտության մեջ զարմանալի տեղ է գրավում: Ամեն տարի այն էկրանի մոտ է հավաքում միլիոնավոր մարդկանց (ավելի շատ` Ռուսաստանում եւ ԱՊՀ երկրներում), որոնք մի քանի ժամվա ընթացքում դիտում ու լսում են մասնակից երկրների առաջարկած փոփ-երաժշտության գունատ կատարումները: Սովորաբար մրցույթի են ներկայանում ոչ հեռանկարային կամ էլ արդեն «տարիքն առած» երգիչները` իրենց բավականին անհետաքրքիր կատարումներով: …

կարդալ ավելին

Խիղճն ու մշակույթը

28.02.2007

Գրող Ռազմիկ Դավոյանը երեկ հանդիպեց լրագրողների հետ եւ իր զրույցի ժամանակ նշեց, որ այսօրվա Հայաստանում մշակույթի պահանջարկ չկա։ Մշակույթ եւ մշակույթի գործիչներ կան, իսկ մշակույթի պահանջարկ չկա, ինչպես նաեւ չկա մտավորականների պահանջարկ։ «Ես գրում եմ, բայց դա ձեզ չի հասնում»,- ասաց նա։ Այդ պահանջարկի ձեւավորումը նա համարեց պետության պարտականությունը, որը նախկինում դա անում էր պետպատվերների …

կարդալ ավելին

Եվ Կոմիտասը Բեն Լադեն է դառնում

28.02.2007

Երաժիշտներ Վահան Արծրունին եւ Արմեն Մովսիսյանը` լրագրողների հետ հանդիպելով, խնդրեցին չմտածել, որ եթե իրենք բողոքում են ներկայիս երաժշտական ճաշակի դեմ, ուրեմն անտեսված են: Նրանց կարծիքով` երաժշտական դաշտի 90 տոկոսը հանձնված է փոփ-երաժշտությանը, իսկ մնացած 10 տոկոսի հանդեպ հանրությունը շատ սառն է տրամադրված: «Հեռուստատեսությունները շաղկապված են ռեստորանների հետ, իսկ ռեստորանները` սպոնսորների հետ, եւ արդյունքում վաստակավոր արտիստի …

կարդալ ավելին

«Սպեղանի» երգչախումբ. հայկական երգի կրողները

27.02.2007

«Սպեղանի» երգչախումբն ինձ հիացնում է իր կատարողական արվեստով: Սիրում եմ լսել այս երգչախմբին, քանի որ նրա երգեցողության մեջ ներկա է խոստովանանքի, ներհայաց երգեցողության երանգը, որն այնքան բնորոշ է հայ երգին։ Տիգրան Մանսուրյան Սկիզբը «Սպեղանի» աղջիկների երգչախումբն անվանում են «հրեշտակային ձայների երգչախումբ», «մաքրագույն հայկական երաժշտության կրողներ», «ֆենոմենալ երեւույթ»: Երգչախմբի հսկայական երգացանկը միավորում է տարբեր ազգերի, ուղղությունների …

կարդալ ավելին

Հայկական համերգ Կանադայում

27.02.2007

Մարտի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակը մեծ համերգով նշվելու է Կանադայի Մոնրեալ քաղաքի կենտրոնական Սալլե Կլաուդ-Շամպայն սրահում: Ըստ երեկոյի գեղարվեստական ղեկավար Կարո Նշանյանի, համերգին մասնակցելու է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը, որը Թեոդորա Ստատոփուլոսի ղեկավարությամբ կատարելու է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը, Արմեն Տիգրանյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Աճեմյանի եւ այլ հեղինակների ստեղծագործություններից: Համերգի նկատմամբ վաղօրոք …

կարդալ ավելին

«Թվանշայնացված հայկական ֆիլմերը շատ քիչ կապ ունեն օրիգինալների հետ»

20.02.2007

Խոսքը հայկական այն ֆիլմերի մասին է, որոնց թվանշանային համակարգի վերածելու աշխատանքներով այսօր զբաղված են «Սի Էս ֆիլմս» ՓԲԸ-ի աշխատակիցները: Ինչպես նշում է «Սի Էս ֆիլմսի» ստեղծագործական բաժնի տնօրեն Ռուբեն Գեւորգյանցը, իրենք արագ թվայնացնում են ֆիլմերը եւ արդեն հասցրել են թվանշանային համակարգի վերածել մոտ 10 ֆիլմ: Մինչեւ «Հայֆիլմի» սեփականաշնորհումը «Արմենիա ստուդիոսի» տնօրեն Բագրատ Սարգսյանը մամուլում այսպիսի …

կարդալ ավելին

Հայ աստղերից մի քանիսն աղանդավորներ են

18.02.2007

Երեկ լրատվամիջոցներին Տարոն Գեւորգյան ստորագրությամբ [email protected] էլեկտրոնային հասցեից նամակ էր ուղարկվել, որտեղ նշված է, որ ճանաչված երգչուհիներ Արմինկան (Արմինե Նահապետյան), Շպռօտը, Անդրեն, «Ռուբիկոն» հաղորդաշարի վարող Արսենը եւ այլ արտիստներ աղանդավորական շարժումների հետեւորդներ են. «Հենց սկզբից նշենք, որ ստորեւ ներկայացված նյութում բերված բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը, ճշտված են եւ արժանահավատ: Միաժամանակ այս նյութը նպատակ չունի …

կարդալ ավելին

Մշակութային «դեսանտի» ենք սպասում

18.02.2007

– Մենք ապրում ենք, շփվում, ստեղծագործում մեր հարազատ քաղաքի միջավայրում, բայց ժամանակ առ ժամանակ անհարմարավետ ու տխուր ենք մեզ զգում։ Կարելի՞ է ասել, որ մենք փոխվում ենք, իսկ քաղաքը՝ ոչ։ – Հայաստանի միջավայրը մեզ բոլորիս համար շատ հարազատ է, այստեղ ենք մենք կայացել, բայց մյուս կողմից, փաստորեն, հասկանում ենք, որ այս միջավայրը թույլ է, եւ …

կարդալ ավելին

Բեմն ու հեղափոխությունը

17.02.2007

Թատրոնը ապահասարակական կառույց լինել չի կարող. այն պետք է միշտ շարժման մեջ լինի, հակառակ դեպքում՝ այն ոչ մեկին հարկավոր չէ։ 20-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիայում ծագած «New Writing» շարժումը ծնվեց նոր դրամա ու նոր թատրոն տեսնելու ցանկությունից եւ աշխարհով մեկ տարածվեց` բեմ հանելով նոր` մարգինալ հերոսների խնդիրները: Նոր հերոսների նորությունը նրանց երիտասարդությունն ու բարկացած կեցվածքն …

կարդալ ավելին

Գրողն առանձնահատուկ է

13.02.2007

Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը գրողներին եւ հայ գրականությանն աջակցելու համար հեռուստատեսային մարաթոնի կազմակերպումը կարեւոր է համարում, իսկ հանգանակությունների արդյունքները՝ «գոհացուցիչ»։ «Մարաթոնի նպատակը դրամահավաքն է, այս տարի մենք նույն՝ 140 հազար ամերիկյան դոլարը հավաքեցինք, որը հավաքել էինք նաեւ 2003-ին»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Այս տարի գումարը չի աճել, սակայն աճել է նվիրատուների …

կարդալ ավելին

Հայաստանը բացահայտվում է կղզիացած հայ թատրոնի օգնությամբ

13.02.2007

Իտալացի ռեժիսոր, դերասան, «Սպինա» իտալական թատերական փառատոնի նախագահ Սիլվանո Վոլտոլինան Հայաստան առաջին անգամ այցելել է 2000թ.: Այցի նպատակն էր` ուսումնասիրել Երեւանի երիտասարդական թատրոններն ու համագործակցության ծրագրեր նախագծել: Հոլանդական մշակութային ֆոնդերից մեկը, որն աջակցում է Եվրոպայի ու Կովկասի երիտասարդների համագործակցությանը, նաեւ Սիլվանոյին օգնեց հասնել Հայաստան: Ավելի քան 6 տարի անց նա մեծ փոփոխություններ է տեսնում հայ …

կարդալ ավելին

Արվեստանոց` Փարիզի կենտրոնում

13.02.2007

Գիտակրթական եւ մշակութային խնդիրներով զբաղվող «Գեղարվեստի ակադեմիա» հիմնադրամի գործունեությունը նպատակաուղղվելու է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մշակութային, կրթական ոլորտներում նախաձեռնությունների ու ծրագրերի իրագործմանը: Նախատեսվում է, որ կառույցը հետագայում մասնաճյուղեր կունենա նաեւ մարզերում: Կառույցի հիմնադիրը Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն է: Հիմնադրամը գործելու է նվիրատվությունների, ներդրումների, դրամաշնորհների ու հանգանակությունների շնորհիվ: Ա.Իսաբեկյանի խոսքերով, «Գեղարվեստի ակադեմիայի» առաջին ձեռքբերումը …

կարդալ ավելին

Շնորհավոր

13.02.2007

Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիսավորությամբ նշվել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամ Ստեփան Պողոսյանի ծննդյան 75-ամյակը: Ս. Պողոսյանը Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը եւ ազգային ազատագրական շարժումներին նվիրված մենագրությունների հեղինակ է: Մամուլում հանդես է եկել ավելի քան 2000 հոդվածով: Հայկական հարցին նվիրված հեռուստատեսային հաղորդաշարի համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի: Գիտնականը …

կարդալ ավելին

Գյուղական գրադարան. կա՞ս, թե՞ չկաս

09.02.2007

Վիճակագրությունն անողոք է: 1992թ. սկսած` Հայաստանում յուրաքանչյուր տարի փակվել է մոտ 30 գրադարան: Գրադարանները փակվել են ամենուր` մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում եւ գյուղերում: Վիճակագրական տվյալների համաձայն` ավելի շատ գրադարաններ փակվել են քաղաքներում, քան գյուղական վայրերում: 1991թ. Երեւանում կար 44 գրադարան, ներկայումս` 30, համապատասխանաբար` Գյումրիում 13` 6, Հրազդանում 13` 9: Սա իր պարզ բացատրությունն ունի. քաղաքներում գրադարաններն …

կարդալ ավելին

«Չարժե «Եվրատեսիլը» կապել ազգային մրցանակաբաշխության հետ»- ասում է երգիչ Արսեն Սաֆարյանը

07.02.2007

Մոտ 11 տարի առաջ երգիչ Արսեն Սաֆարյանի եղբայրը` Արթուր Սաֆարյանը, ոգեշնչվելով Պարույր Սեւակի «Նորից չեն սիրում, սիրում են կրկին» շարքից, գրում է «Օգնիր ինձ Մարիամ» երգը: Ինչպես խոստովանեց Արթուրը, այդ երգի գոյության մասին Արսենը վաղուց է տեղյակ եղել: Բայց ամեն անգամ, երբ Արթուրն Արսենին առաջարկել է կատարել այդ երգը, Արսենը մերժել է՝ ասելով, որ դրա …

կարդալ ավելին

Հաղթեց «պատշաճը»

07.02.2007

ՀՀ Մշակույթի նախարարությունը կարող է հաղթանակ տոնել, քանի որ նախարարության արագ արձագանքման ոճով կատարված օպերացիայի շնորհիվ կանխվել է Հայաստանի արժանապատվությունն անարգող թատերական ներկայացման ցուցադրումը: Նախարարության թիրախում հայտնվել էր անգլիացի դերասան ու պարող Նայջել Չարնոքը, ով իր «Ֆրանկ» իմպրովիզացիոն ներկայացման մեջ փորձանք է բերել մեր դրոշի գլխին եւ նսեմացրել մեր հայրենասիրական ոգին: «Հայկական Եռագույնը գորգի պես …

կարդալ ավելին