Երեկ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիսավորությամբ նշվել է պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի խորհրդի անդամ Ստեփան Պողոսյանի ծննդյան 75-ամյակը: Ս. Պողոսյանը Հայկական հարցին, Հայոց ցեղասպանությանը եւ ազգային ազատագրական շարժումներին նվիրված մենագրությունների հեղինակ է: Մամուլում հանդես է եկել ավելի քան 2000 հոդվածով: Հայկական հարցին նվիրված հեռուստատեսային հաղորդաշարի համար արժանացել է Հայաստանի պետական մրցանակի: Գիտնականը ներկայումս պատրաստում է տպագրության «Հայոց ցեղասպանություն» ուսումնասիրությունը 5 հատորով: