Հայկական համերգ Կանադայում

27/02/2007

Մարտի սկզբին Հայկական բարեգործական ընդհանուր միության 100-ամյակը մեծ համերգով նշվելու է Կանադայի Մոնրեալ քաղաքի կենտրոնական Սալլե Կլաուդ-Շամպայն սրահում: Ըստ երեկոյի գեղարվեստական ղեկավար Կարո Նշանյանի, համերգին մասնակցելու է Մոնրեալի սիմֆոնիկ նվագախումբը, որը Թեոդորա Ստատոփուլոսի ղեկավարությամբ կատարելու է Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը, Արմեն Տիգրանյանի, Առնո Բաբաջանյանի, Գրիգոր Եղիազարյանի, Ալեքսանդր Աճեմյանի եւ այլ հեղինակների ստեղծագործություններից: Համերգի նկատմամբ վաղօրոք մեծ հետաքրքրություն են ցուցաբերում կանադացիները եւ տեղացի մեր հայրենակիցները: