Վլադիվոստոկում բացվել է հայ նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդես: Ըստ Ռուսաստանի «Ռոսիա» հեռուստածրագրի` տարբեր հեղինակների ստեղծագործությունների կողքին ցուցադրվում են Մարտիրոս Սարյանի մի քանի աշխատանքներ` բերված ռուսական տարբեր թանգարաններից: