Քաղաքական դիվիդե՞նտ

01/04/2007

«Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու վերանորոգման թուրքական նախաձեռնությունն ակնհայտորեն միտված է ներազդելու միջազգային հանրային կարծիքի վրա եւ նպատակաուղղված է չեզոքացնելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը»,- «Արմենպրեսին» ասել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից` անդրադառնալով այսօր Սբ. Խաչ եկեղեցու վերաբացման փաստին: Թանգարան-ինստիտուտը տարակուսելի է համարում, թե ինչու միեւնույն թուրքական կառավարության օրոք 10-րդ դարում կառուցված երկու հայկական տաճարներից մեկը վերականգնվել է, իսկ մյուսը` Կարսի Առաքելոց եկեղեցին, վերածվել մզկիթի: «Հուսով ենք, որ թուրքական կառավարությունը հետայսու ավելի լուրջ վերաբերմունք կցուցաբերի Ցեղասպանության հետեւանքով հայազուրկ դարձած տարածքներում գտնվող հայկական մշակութային ժառանգության նկատմամբ` նման միջոցառումները չվերածելով ակնհայտ քարոզչական գործողության»,- ասել են թանգարանից: Ի դեպ, Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցու բացման արարողությունը պետք է պահպանեն 1000 ոստիկաններ: