Պաշտպանում են Մազմանյանին

10/03/2007

Ռեժիսոր Արմեն Մազմանյանի կողմնակից արվեստագետները (երգչուհի Շուշան Պետրոսյան, արձակագիր Ավետիք Այվազյան, դերասան Մանուկ Հախվերդյան եւ այլք) մարտի 9-ին նամակով կդիմեն ՀՀ գլխավոր դատախազին եւ արդարադատության նախարարին. նրանք պահանջում են վերանայել Ա. Մազմանյանի դեմ 1-ին ատյանի կայացրած վճիռը եւ իրենց նույնպես ներգրավել դատական գործընթացի մեջ` որպես մեղադրյալ: Ինչպես երեկ հրավիրած ասուլիսում տեղեկացրեց Ա. Մազմանյանը, դատավճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում եւ շարունակելու է պայքարը հանուն արդարության: «Եթե պարզվի, որ, իրոք, մեղավոր եմ, պատրաստ եմ անգամ կրել քրեական պատիժ»,- նշեց ռեժիսորը: Հիշեցնեք, որ Տ. Կարապետյանը ռեժիսորի դեմ դատական գործ էր հարուցել «ԱրմենԱկոբի» եթերից իր հասցեին հնչեցրած արտահայտությունները վիրավորական գնահատելով: Դատարանի որոշմամբ, Ա. Մազմանյանը տուգանվել է 300.000 դրամով: